ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես․ Աշոտյան 11/22/2022 19:26 | ԼՐԱՀՈՍ

Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից: Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այն քանիցս հերքվել է հանրային դաշտում, եւ մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաեւ ես։
1.Եվ այսպես, դեռեւս 2013-ի վաղ գարնանը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում, որին մասնակից եմ եղել նաեւ ես, քննարկվել է այս հարցը, որ եթե հանկարծ ԵՄ-ն մեզ կանգնեցնի ընտրության առջեւ, ապա որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը: Եթե «եւ՛-եւ՛»-ը, փոխվի «կա՛մ-կա՛մ» -ով ինչպիսի «կամ» պետք է ընտրենք մենք՝ ելնելով մեր անվտանգային եւ տնտեսական շահերից:
Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը: Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաեւ ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը:
2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնեւում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաեւ այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ եւ մի շարք պետությունների ղեկավարներ:
Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, պատվիրակության կազմում էինք նաեւ Վիգեն Սարգսյանը, ես եւ այլ գործընկերներ: Այդ գագաթնաժողովին շատ բուռն փակ քննարկում տեղի ունեցավ՝ ընթրիքի ֆորմատով, որտեղ Սարգսյանի եւ Բարոզոյի միջեւ բաց խոսակցություն տեղի ունեցավ այն մասին, որ ԵՄ-ն խաղի ընթացքում սկսել է փոխել խաղի կանոնները:
Եթե Արեւելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արեւելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական: Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաեւ՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա:
Սերժ Սարգսյանն իր ելույթի հրապարակային հատվածում եւս խոսել է այս մասին, նշելով. «Մեր պատկերացման մեջ Արեւելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»:
3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2013 թվականը: Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն:
Եվ, բնականաբար, Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաեւ ԵՄ ղեկավարների համար, քանզի այս մասին նրանց ներկայությամբ մի քանի անգամ խոսվել է նույն ԵԺԿ գագաթնաժողովների ընթացքում:
Ամբողջական նյութը՝ մեկնաբանությունում»,- գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 18:33 Ինչու՞ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի. Նաիրիա Կարապետյան
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը