Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ

Ա՛յն քաղաքական գործիչները, որոնք գոչում են մահապատժի վերականգնման մասին, դատարկ պոպուլիզմով են զբաղված ․ Վարոսյան 11/21/2022   19:39  |  ԼՐԱՀՈՍ

«Մենք արեւելյան ժողովուրդ ենք եւ, բնականաբար, վրեժի զգացումը կա։ Ոստիկանությունը հիմա պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի կանխի նման սցենարները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Պեմզաշենում մոր եւ երեխաների դաժան սպանությանը հաջորդած զարգացումներին։

Այսօր հայտնի էր դարձել , որ գյուղի կանայք ցանկացել են այրել կասկածյալներից մեկի տունը։ Ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել եւ 5 կին տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին։

Անդրադառնալով, առհասարակ, պրոֆիլակտիկ գործողություններին, որոնք ոստիկանության պարտականությունների շրջանակում են ու պետք է , որ իրականացված լինեին, որպեսզի նման ողբերգական դեպք չլիներ, Երվանդ Վարոսյանն ասաց․«Ես չէի ուզենա դատողություններ անել՝ առանց հստակ փաստերի, որովհետեւ , մենք տեղեկություններ չունենք, թե ինչ հոգեկան հիվանդության մասին է խոսքը, որովհետեւ դրանից կախված կարող է լինել մեր պահանջը՝ ոչ միայն ուղղված ոստիկանությանը, այլեւ հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող պետական կառույցներին։ Վերջին տարիներին մենք անընդհատ հանդիպում ենք նմանատիպ կենտրոնները լուծարելու, մեկը մյուսին միավորելու գործողությունների հետ եւ որեւէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ինչ է լինելու այն հիվանդների հետ, որոնք այնտեղ բուժվում էին։ Այստեղ համապարփակ խնդիր կա, մենք հետո կիմանանք , թե այստեղ ո՞ր մարմինն ուներ գործառույթ՝ ոստիկանությու՞նը, թե՞ բժշկական հաստատությունները, որոնք պետք է գործողություններ ձեռնարկեին, որի արդյունքում այդ անձը շարունակեր գտնվել հսկողության ներքո։ Կրկնեմ՝ այդ ամենի մասին դատողություններ անելու համար մենք պետք է տեղեկություն ունենանք ՝ հիմնավորված փաստաթղթերով»։

Նշենք, որ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։ Վրույր Բարսեղյանին և Արկադի Բարսեղյանին մեղսագրվում է ավազակային հարձակումը, ինչպես նաև՝ 31-ամյա Զարինեի սպանությունը, իսկ Վրույրին՝ նաև ցուցաբերված առանձնակի դաժանությունը՝ մոր և նրա երկու երեխային սպանելիս։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը մեղադրվում է նաև սպանված 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Ասել է թե՝ ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա՝ շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեն շտապել է նրա՝ հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել՝ առանց փորձաքննության, քանի որ երկու օրվա մեջ անհնար էր նման փորձաքննության անցկացումը։ Սա մտահոգիչ է այնքանով, որ կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողի անմեղսունակության համար։

Երվանդ Վարոսյանը շեշտում է, որ իրավապահները պետք է տվյալ գործի շրջանակում համապատասխան փորձաքննություն իրականացնեն, բայց հանգամանքը, որ այսպես ասած, անձի պատմության մեջ այդ խնդիրը երեւում է, պետք է բարձրաձայնվի եւ մենք՝ որպես հասարակություն պետք է հարց տանք՝ նշանակվե՞ց արդյոք փորձաքննություն , թե ոչ։

Փաստաբանը համաձայն չէ կարծիքի հետ, որ իրավապահների գործողությունները, հնարավոր է ՝ նպաստեն հասարակության տրամադրությունների բորբոքմանը, երբ, չունենալով կոնկրետ դեպքով փորձաքննություն, շտապեցին հայտարարել, որ հիմնական կասկածյալը հոգեկան խնդիրներ ունի, թեեւ նա հաշվառված է եղել հաստատությունում։ «Երբ իրավապահները ասում են, որ կասկածյալը հոգեկան խնդիր ունի, չեմ կարծում, որ դրանով նպաստում են վենդետային, հակառակը, եթե իրոք այդպես է, ապա լավ է, որ գոնե հոգեկան խնդիրներ ունենա, քան առանց հոգեկան խնդիրների անձը դիմի այն գործողություններին, ինչին, որ դիմել է»։

Վարոսյանը նկատում է՝ վերջերս հաճախակի են դարձել առանձնակի դաժանությամբ դեպքերը։ Պայմանավորվա՞ծ է արդյոք դա այն հանգամանքով, որ ոստիկանության առջեւ այսօր օրվա իշխանությանը սպասարկելու քաղաքական խնդիրն է դրված եւ տեղերում համապատասխան աշխատանք չի կատարվում։ Փաստաբանն այս հարցի միանշանակ պատասխանը չունի։ Վարոսյանի խոսքով, թե ոստիկանությունը, իրավապահ համակարգն ինչով է զբաղված, բոլորս գիտենք, իրենք վաղուց զբաղված են քաղաքական խմբակի շահերն սպասարկելով, բայց այնպես չէ, որ միայն դրանով է պայմանավորված այս սրացումը։ «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն ավելի խորքային պրոբլեմների մեջ է գտնվում, քան այն, որ ոստիկանությանը թողնու՞մ են զուտ իր գործառույթով զբաղվել, թե ոչ։ Գործ ունենք առանձնակի դաժանության, բանականության մեջ չտեղավորվող դեպքերի հետ, այստեղ համապարփակ ուսումնասիրություն է պետք ՝ հասկանալու, թե մեր հասարակության հետ ինչ է կատարվում։ Դա հոգեբանների ուսումնասիրության տիրույթում է, ես դատողություններ ունեմ, բայց կարծիք չեմ արտահայտի, քանի որ դա իմ մասնագիտությունը չէ»,-ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է մահապատժի վերականգնման պահանջին, որ դրվում է հասարակության որոշ շրջանակների կողմից, Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ խնդիրը ցավալի է, բայց հարցադրմանը, որ պատիժը համարժեք է , թե ոչ, չպետք է մոտենալ հասարակության այս կամ այն շերտի քիմքին հաճելի լինել-չլինելու սկզբունքով։

«Փա՛ռք Աստծո, որ մահապատիժը ՀՀ-ում չի կիրառվում ցանկացած, անգամ այս դեպքում ։ Այն, որ հասարակության լայն շրջանակաները, նույն վրեժի զգացումից դրդված, պետք է ցանկանան մահապատիժ, դա էլ է բնական, ա՛յն քաղաքական գործիչները, որոնք գոչում են մահապատժի վերականգնման մասին, դատարկ պոպուլիզմով են զբաղված, որովհետեւ նույն այդ մարդիկ խոսում են Հայաստանում քրեական արդարադատության ցածր որակի մասին, հետեւաբար, ինչպե՞ս կարող է արդարադատության ցածր որակի մասին խոսող անձը կոչ անել վերականգնել մահապատիժը։ Իսկ ինքը պատասխանատու լինելու՞ է ապագայում մահապատժի ենթարկվող անմեղ անձանց համար։ Մի դեպքով առաջնորդվել, ասել՝ եկեք վերականգնեք, չի կարելի։ Միայն այն, որ կարող է լինել իրավիճակ, որ ապագա հարյուր տարում պետությունը կարող է մեկ անմեղ մարդ սպանել՝ դառնալով մարդասպան, բավական է, այդ հարցը փակելու եւ ամեն անգամ հուզական ֆոնին չբարձրացնելու համար»,- շեշտում է փաստաբանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:21 20/11/2022  |  Միջազգային լրահոսԻրանում անկարգությունների եւս մեկ մասնակից դատապարտվել է մահապատժի
20:00 16/11/2022  |  Միջազգային լրահոսԻրանում անկարգությունների երեք մասնակիցների մահապատժի են դատապարտել
23:01 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի դատաիրավական համակարգը կարծում է, որ ինքն ինչ-որ ռեպրեսիվ մեքենա է և իր կոչումը միայն «մարդ դատելն» է. Երվանդ Վարոսյան
00:27 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍՊայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը. Երվանդ Վարոսյան
22:56 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակել է պետական համակարգի տարեկան խոշոր պարգևատրումները
19:28 02/09/2022  |  ԼՐԱՀՈՍԵԽ արժեքներին հակասում է մահապատիժը՝ որպես պատժատեսակ. Արտակ Զեյնալյան
17:17 15/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանի սպանությանն օժանդակած քննիչներ, դատախազներ ու դատավորներ... Բռնվեք. Փաստաբանները ֆլեշ մոբ են սկսել
12:22 02/07/2022  |  ՄեկնաբանությունՀարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
22:36 09/06/2022  |  Միջազգային լրահոսԲրիտանիայում մտահոգված են ԴԺՀ-ում վարձկանների համար մահապատիժների դատավճռով
22:22 03/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ. Վարոսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]