Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Մակրոնը, չի հասկանում, թե ինչու է Սփյուռքն այսքան պահանջատեր, իսկ Հայաստանի ղեկավարությունը՝ այդքան թույլ ու ծնկած․ Մուրադ Փափազյան 11/16/2022   18:01  |  ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգության քաղաքականություն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։

Նա շեշտեց, որ որոշումն ընդունվել է գրեթե միաձայն, ինչը փաստում է Ֆրանսիայի պրոհայկական եւ պրոարցախյան քաղաքականությունը։ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայի Ազգային Ժողովում կներկայացվի որոշումը։ Փափազյանն ակնկալում է , որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների դիրքորոշումը հստակ կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի։

«Այս աշխատանքը մենք կարողացանք տանել, որովհետեւ տասնյակ տարիներ փորձել ենք պաշտպանել Հայաստանը եւ Արցախի անկախությունը,Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Սա արդյունք է նաեւ ֆրանսիահայության միասնականության, որը համախմբված է CCAF-ի շուրջ ։ Դժբախտաբար, 4 տարի շարունակ, Հայաստանի կառավարությունը փորձում է պառակտել ֆրանսիահայությանը, փորձում է պառակտել մեր միասնականությունը, փորձում է պառակտել Սփյուռքը։ Բարեբախտաբար, դա նրանց չի հաջողվում եւ այս որոշումը դրա հաստատումն է։ Մենք ամուր ենք Հայաստանի կողքին եւ Արցախի կողքին, նույնիսկ, եթե իշխանությունները մեր դեմ պայքար տանեն, մենք միշտ Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին կմնանք։ Դա մեր առաքելությունն է»,-ընդգծեց Մուրադ Փափազյանը՝ շեշտելով, որ իշխանությունները ժամանակավոր են։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրատեսական է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից պատժամիջոցներ՝ ուղղված Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով Եվրոպայում էներգետիկ խնդիրները, Մուրադ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում։ Նա նշեց, որ Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի նկատմամբ ճնշում է գործադրվում , որպեսզի նա նաեւ եվրոպական այլ երկրներին համոզի, որ Ֆրանսիայի քայլը ճիշտ է եւ Եվրոպան պետք է զորակցի Հայաստանին եւ Արցախին։

«Միջազգային ընտանիքը այսօր չի կարող ընդունել, որ Ադրբեջանը այդպիսի պատերազմ է սանձազերծել Արցախի ու Հայաստանի դեմ, որի սահմանները ճանաչված են միջազգային ընտանիքի՝ ՄԱԿ-ի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է բողոքենք եւ ամենալավ բողոքը դա Ֆրանսիայում նման բանաձեւի ընդունումն է։ Վստահ եմ , որ նախագահ Մակրոնը անտարբեր չէ սենատորների նման կեցվածքին»-ընդգծեց Մուրադ Փափազյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե աշխարհում չկա մի երկիր, որը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս եւ ի հակառակ այս պնդման, Ֆրանսիայի Սենատը նման բանաձեւ է ընդունում, Մուրադ Փափազյանն ասաց․«Դա բոլորովին սխալ հայտարարություն է, կան երկրներ, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը։ Բոլոր երկրների ղեկավարները գիտեն, որ Արցախը հայկական աշխարհի մաս է եւ բոլորը նաեւ գիտեն, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի լծի տակ ապրել։ Նիկոլ Փաշինյանը միակ հայտն է, որը կարող է երեւակայել, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի լծի տակ։ Թերեւս, նա պատմությանը ծանոթ չէ, մենք տեսանք, թե Արցախի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա ինչ հետեւանք ունեցավ, երբ Արցախը Ադրբեջանի մաս էր համարվում։ Ինչպե՞ս կարող է իբրեւ հայ մարդ եւ Հայաստանի վարչապետ նման թեզեր պաշտպանել։ Ես ամաչում եմ, ամաչում եմ, երբ հարաբերվում եմ Ֆրանսիայի քաղաքական ներկայացուցիչների հետ, որովհետեւ իրենք եւ առաջին հերթին Մակրոնը, չի հասկանում, թե ինչու է Սփյուռքն այսքան պահանջատեր, իսկ Հյաստանի ղեկավարությունն այդքան թույլ , այդքան ծնկած Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ։ Երբ մենք Ֆրանսիայից պահանջում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մեզ ասում են, որ Հայաստանն ինքը դա չի ցանկանում, ինքը չի ճանաչում եւ այդ պահանջը չի դնում մեր առջեւ։ Սա իսկապես խայտառակություն է»։

Փափազյանը նաեւ ընդգծեց, քանի դեռ Հայաստանն ունի այդպիսի իշխանություն, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, որը եւս պաշտպանված չէ այս իշխանությունների կողմից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք»․ Մուրադ Փափազյան
11:20 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄուրադ Փափազյանը դատի է տվել ԱԱԾ-ին.պահանջում է հանել իր տվյալները՝ անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից
18:21 16/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄուրադ Փափազյանն ու Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի և հաջակցություն Հայաստանի ու Արցախի
13:35 07/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը
17:18 05/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ում որեւէ վարույթ չի հարուցվել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ. Մուրադ Փափազյանի մուտքը արգելվել է, քանի որ կառավարությունը սպառնալիք է զգացել նրանից
10:20 02/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
11:48 28/07/2022  |  ԼՐԱՀՈՍԻրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար
11:17 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
16:31 22/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄիանալով Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ Փաշինյանի վարչակազմը հարվածում է հայոց պետականությանը.ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ
10:47 22/07/2022  |  ԼՐԱՀՈՍՏվյալ անձը հանդիսանում է Ֆրանսիայում վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը.Վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]