ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱՆ-ն դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթը հարուցելուց հետո լրացրել է այն, որից վերաբերյալ դիրքորոշում հայտնելու դատավորի իրավունքը խախտվել է. ԲԴԽ-ն ժամանակ տրամադրեց դատավորին (տեսանյութ) 11/14/2022 17:55 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարությունը դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո լրացրել և ԲԴԽ է ներկայացրել արդեն լրացված միջնորդություն, ըստ այդմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը զրկված է եղել՝ նախավարութային փուլում ամբողջական դիրքորոշում հայտնելու իրավունքի իրացումից։ ԲԴԽ-ն ժամանակ տրամադրեց՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշումն ամբողջացնելու և ԲԴԽ-ում ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Դատավորին վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԲԴԽ-ում կայացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։ Մինչ այդ՝ ԲԴԽ-ն հրապարակեց՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատավորի ներկայացուցչի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, ինչից հետո դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն՝ վարույթը կարճելու մասին, որը նույնպես մերժվեց։
Կարգապահական վարույթի քննարկման շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը հրապարակեց միջնորդության հիմնավորումները, համաձայն որոնց՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն մեկ տարի յոթ ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը՝ հայցվորին տրամադրվել է սահմանված ժամկետից 1 տարի 4 ամիս անց, իսկ պատասխանող կողմից 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ։ Ըստ նախարարության՝ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև ակնհայտորեն պարտավոր էր դա անել, հետևաբար, դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։
Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել ՝ գործերից մեկով հայցվորի հաղորդման հիման վրա, որը վերաբերում էր դատական ակտը ուշ տրամադրելուն, սակայն նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդության մեջ նշել է նաև պատասխանող կողմին դատական ակտ չտրամադրելու հանգամանքը, որի վերաբերյալ դատավորը ԱՆ-ին պատասխան չէր տրամադրել, ըստ այդմ, խախտվել է պաշտպանության իրավունքը։ Նախարարության ներկայացուցչի հավաստմամբ՝ իրենք գործել են դիմումի շրջանակներում, վարույթի հարուցման փուլում պատասխանողին դատական ակտը ուշ տրամադրելու մասին տեղեկություն չի եղել, դա ուսումնասիրությամբ է պարզվել։ Դատավոր Արթուր Ստեփանյանը հետաքրքրվեց՝ իր կողմից դատական ակտը ենթադրաբար ուշ տրամադրելու հանգամանքն ինչպե՞ս է վարկաբեկել դատական իշխանությունը, պատասխան, սակայն այդպես էլ չտրվեց։ Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ԱՆ-ն սուբյեկտիվ գնահատական է ձևավորել, թե դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը նվազել է, ինչին արձագանքելով ՀՀ ԱՆ խորհրդական Արտյոմ Սուջյանը հաստատեց, որ դա նախարարության գնահատականն է։
Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արձանագրեց, որ դատավորը զրկված է եղել նախավարութային շրջանում ամբողջական դիրքորոշում հայտնելու իրավունքի իրացումից, ըստ այդմ, միջնորդեց ժամանակ տրամադրել՝ իրավունքն իրացնելու համար։ ՀՀ ԱՆ ներկայացուցիչներն առարկեցին՝ նշելով, թե միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է շուրջ մեկ ամիս առաջ, ժամանակը բավարար էր։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել միջնորդությունը՝ դատավորին ժամանակ տրամադրելով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին, ժամը՝ 11.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/05/2023 18:20 Սեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:11 Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 02/05/2023 14:30 Փրկարարները Չիվա-Ելփին ավտոճանապարհին արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը