ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 10/31/2022 22:22 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 7-ին։
Պարզվում է դատավոր Ստեփանյանին եւս ցանկանում են պատասխանատվության ենթակել՝ դատավարական ժամկետները խախտելու համար, որպիսի խախտում վերագրվում էր նաեւ դատավորներ Աննա Փիլոսյանին, Վահե Միսակյանին։ Ընդ որում, վերջիններս՝ թե՛ Փիլոսյանը, թե՛ Միսակյանը հենց ԲԴԽ-ում որպես դատավարական ժամկետների չպահպանման պատճառ մատնանշել էին հենց դատարանների գերծանրաբեռնվածության հարցը։ ԲԴԽ-ն արդեն քննել է նշված գործերը, դատավոր Աննա Փիլոսյանի գործով՝ մերժել ԱՆ միջնորդությունը, իսկ Վահե Միսակյանի գործով որոշումը կհրապարակվի նոյեմբերի 3-ին։
Դատավոր Արթուր Ստեփանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ձեռնպահ մնաց այս փուլում որոշակի մանրամասներ հայտնել՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասին, բայց հաստատեց, որ իրեն վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։
Իսկ թե արդյո՞ք հնարավոր համարում է, որ հարուցված վարույթը պայմանավորված է նաև իր անձով, Դատավորների միության փոխնախագահ լինելու հանգամանքով՝ դատավորը նշեց, որ փաստեր չունի՝ նման եզրահանգման գալու և բարձրաձայնելու համար։
Դիտարկմանը, որ դատավարական ժամկետների խախտման հիմքով դատավորների նկատմամբ վարույթները հարուցվում են՝ դատարանների նման ծանրաբեռնվածության պայմաններում՝ Ստեփանյանն արձագանքեց, որ դատավորների գերծանրաբեռնվածությունն արդեն անկառավարելիին մոտ է կամ անցել է այդ սահմանը և, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ ԲԴԽ-ում քննվող գործերի հիմնական մասը վերաբերում է դատավարական ժամկետների խախտմանը, որն ինքնըստինքյան հիմք է, բխում է դատավորների ծանրաբեռնվածությունից։ Դատավորի գնահատմամբ՝ դա արդեն իսկ ազդակ է, որ բոլորս հասկանանք և ընդունենք, որ իրականում դատարաններում շատ ծանր վիճակ է ծանրաբեռնվածության իմաստով, կարգապահական վարույթներն արդեն իսկ վկայում են այդ մասին՝ մեկ դատավոր չէ, երկու դատավոր չէ՝ համակարգային բնույթ է կրում։
Դիտարկմանը, որ, փաստացի, համակարգային լուծումներ գտնելու փոխարեն զբաղված են նման մեթոդներով՝ կարգապահական վարույթներով «պայքարելով», Ստեփանյանը միայն փաստերն արձանագրեց, որ այս պահին ունենք այն օրենսդրական կարգավորումները, որոնք կան, դատարաններում ունենք խայտառակ ծանրաբեռնված վիճակ, ունենք կարգապահական վարույթ, որը դռնբաց կարգով քննվել և հրապարակվել է, և իր պարագայում ևս կարգապահական վարույթը հարուցվել է՝ դատավարական և դատավորի վարքագծի կանոնի խախտման հիմքերով։
Նրա փոխանցմամբ՝ Երևան քաղաքում գործում է քաղաքացիական գործեր քննող 33 դատավոր, 10 ամսվա ընթացքում ստացվել է շուրջ 55.000 քաղաքացիական գործ, շուրջ՝ 30.000 արբիտրաժային վարույթի գործ և շուրջ 15.000՝ վճարման կարգադրություն, միայն մուտք եղած գործերը, արդեն՝ մոտ 100.000 գործ՝ 10 ամսում։ Այս թվին ավելանում են նաև այն գործերը, որոնք բեկանվում են Վերաքննիչ դատարանի կողմից և ուղարկվում նոր քննության, բացի այդ, դատավորների՝ թոշակի կամ այլ ատյանի դատարան տեղափոխվելու դեպքում ևս գործերը վերաբաշխվում են՝ գործող դատավորների միջև։ Այսինքն՝ յուրաքանչյուր դատավոր ստանում է 3000-5000 գործ՝ տարվա կտրվածքով, չհաշված, նախորդ տարվա ընթացքում փոխանցված և անավարտ գործերը։ Աշխատանքային ժամերը րոպեների վերածելով՝ կկազմի մի քանի րոպե, որ դատավորը պետք է ծախսի յուրաքանչյուր գործի վրա, մինչդեռ, յուրաքանչյուր՝ անգամ ամենապարզունակ գործով պետք է վարույթ ընդունել, այլ դատական ակտեր կայացնել, միջանկյալ որոշումներ կայացնել, վերջնական դատական ակտ կայացնել։
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը և դրա ուղղությամբ տարվող աշխատանքներին, օրինակ, շրջանառվող նախագծին, որով առաջարկվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Երևանի քաղաքացիական և Երևանի քրեական դատարանների վերածելուն, որով դատավորների թիվը չի ավելացվում, գործերի թիվն էլ, բնականաբար, չի նվազեցվելու, ապա Ստեփանյանը նշեց, որ այն՝ նշված տարբերակով՝ ծանրաբեռնվածություն նվազեցնելու հնարավորություն չունի, սակայն կազմակերպչական իմաստով, դատարանի նախագահի՝ օրենքով սահմանված կարգով լիազորություններն իրականացնելու իմաստով, միգուցե, ավելի արդյունավետ լինի։
«Ունենք՝ X քանակի գործ, որը ստացվում է։ Անկախ նրանից՝ գործը որտեղ մուտք լինում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում, թե ի քաղաքացիական դատարանում՝ դրանից գործերի քանակը չի փոխվելու։ Ունենք X թվով քաղաքացիական մասնագիտություն ունեցող դատավորներ, որոնք, ըստ նախագծի, պաշտոնավարելու են Երևանի քաղաքացիական դատարանում։ Այսինքն՝ ոչ դատավորների թիվ է փոխվում, ոչ գործերի թիվն է նվազեցվում, ըստ այդմ, չեմ կարծում, որ ծանրաբեռնվածությունը կնվազի»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ դատարանի նախագահի աշխատանքն ավելի արդյունավետ դառնա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2023 10:13 Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:10 Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:08 Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
- 02/08/2023 10:07 ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն. «Հրապարակ»
- 02/08/2023 10:05 Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:02 ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:59 Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/07/2023 20:04 Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
Մեկնաբանություն
- 02/08/2023 10:36 Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ. Աբրահամյան
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
- 02/07/2023 12:34 Ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում. Մարտիրոսյան
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 23:27 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 02/07/2023 22:23 ՃՏՊ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
- 02/07/2023 21:26 Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները
- 02/07/2023 19:48 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը