ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոտակա ամիսներին Փաշինյանը կակտիվացնի բանակցությունները Արեւմուտքի միջնորդությամբ․ Հայկ Խալաթյանը չի բացառում 11/01/2022 20:39 | Քաղաքական

«Ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ Իրանում մտահոգված են, որ Հայաստանը կարող է նախընտրել խաղաղության պայմանագրի արեւմտյան տարբերակը եւ զիջելով Արցախը, էլ ավելի ամրապնդի կապերը Արեւմուտքի հետ։ Ուստի նույնիսկ Իրանից, որը վերջին զարգացումներում ամենապրոհայկական հայտարարություններն է անում , հնչում են մեսիջներ՝ ուղղված Երեւանին, որ կողմ չեն տարածաշրջանում ոչ ռեգիոնալ երկրների ներկայությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սոչիից Իրան կատարած այցին։
Նշենք, որ Փաշինյանը Սոչիից մեկնել է Թեհրան, որտեղ Իրանի նախագահը, ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, հայտարարել է. «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։ Իսկ Սոչիում նախօրեին կայացել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ հանդիպումը՝ ՌԴ նախագահի միջոնրդությամբ, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել։
«Մենք տեսանք, որ Սոչիում մի կողմից Ռուսաստանը կարողացավ գոնե հասնել հայտարարության, բայց եւ Պուտինը խոստովանեց, որ որոշ կետեր կան, որոնք նախատեսվում էր, չհաջողվեց ներառել հայտարարության տեքստում։ Եվ հենց Բաաքվի կոշտ դիրքորոշմամբ է բացատրվում, որ որեւէ հիշատակում ԼՂ-ի վերաբերյալ չկա այդ տեքստում։ Դա տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ Հայաստանի իշխանություններն այդ մոտեցումը կոշտ չէին պաշտպանում, ինչի շնորհիվ Ալիեւը կարողացավ դրանք առաջ տանել»,-նկատում է Խալաթյանը։
Քաղաքական մեկնաբանի խոսքով, նաեւ պետք է հասկանալ, որ այս պահին Ռուսաստանը բավականաչափ լծակներ չունի Բաքվի վրա ազդելու, ուստի փորձեց հայտարարության մեջ գոնե ամրագրել խաղաղապահների դերակատարության կարեւորությունը տարածաշրջանում։
«Չեմ բացառում, որ մոտակա ամիսներին ՀՀ իշխանութունները ակտիվացնեն բանակցությունները Արեւմուտքի միջնորդությամբ, նաեւ օգտագործեն այն փաստը, թե տեսեք, փորձեցինք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը, որ ավելի պրոհայկական տարբերակ էր առաջարկում, այն է՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, չկարողացավ ազդել Ադրբեջանի վրա։ Չեմ բացառում, որ անգամ Ադրբեջանը փորձի ռազմական շանտաժի գնալ, որպեսզի թե՛ հայկական կողմին, թե՛ միջնորդներին՝ լինի Արեւմուտքը, թե Ռուսաստանը, կարողանա պարտադրել նոր զիջումներ՝ թե՛ Արցախի կարգավիճակի, թե՛, չի բացառվում , նաեւ միջանցքի հետ կապված»։
Խալաթյանի խոսքով, առաջիկա զարգացումներում շատ բան կախված է լինելու Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումներից՝ արդյո՞ք նրանք կշարունակեն ակտիվ պաշտպանել իրենց շահերը, որովհետեւ պետք է հասկանալ, որ բոլոր խաղացողներն առաջնորդվում են իրենց շահերով եւ այս պահին մեր երկրի շահերն ավելի շատ համընում են Ռուսաստանի եւ Իրանի շահերին, եթե ոչ, Խալաթյանի խոսքով, ցավոք, Ադրբեջանը քարտ-բլանշ կստանա իր գործողությունների համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը