ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որեւէ թուրք կին, եթե հայտարարի, որ Թուրքիան նեխած է, պետք է նոր Թուրքիա ստեղծել, հրապարակում կբզկտեն՝ մարմնի կտորները չեն երեւա․ Սերժ Սրապիոնյան 10/29/2022 20:54 | ԼՐԱՀՈՍ
«5 հազար, իսկ որոշ պատմաբանների գնահատմամբ, 6 հազար տարվա ընթացքում այս երկիրը ունեցել եւ կորցրել է պետականությունը, այդ ընթացքում որեւէ մեկը՝ կին, թե տղամարդ, որեւէ բանական էակ՝ լծակ ունենա, թե ոչ, ո՛չ Հայաստանի, ո՛չ համաշխարհային պատմության ընթացքում երբեք չի ցանկացել թաղել իր հայրենիքի հազարամյակների պատմությունը։ Նրա համար , հավանաբար, կարդացել են Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, որտեղ Չարենցը միտք է առաջադրում, թե ինչ է Նաիրին՝ գուցե միֆ է․․․հարցադրում է անում, ասում է՝ մի՛ կառչեք հին ժամանակներից ու մի՛ արգելակեք ձեր զարգացումը , այդ հանճարն ասում է՝ 20-րդ դարասկզբին պիտի ընդունեք ձեր զարգացումը, սրանք, իբրեւ թե կիրառում են այդ տեխնոլոգիան եւ ասում են՝ թաղենք մեռելին։ Աննա Հակոբյանը դա միայն հայրենիքի մասին չի ասում, նա ասում է մեր սուրբ զավակների մասին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը։
Հիշեցնենք, Փաշինյանի կինը հերթական սկանդալային գրառումն արեց երեկ ու առաջարկեց հայ հասարակությանը․ «Պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին»։ Աննա Հակոբյանն առաջարկում է դա անել՝ «թաղել այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն»: Փաշինյանի կինը իր գրառմանը կցել էր 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը, որն այս տարի հուլիսի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արվել է 168.am-ի կողմից:
Սրապիոնյանը զարմանում ու զայրանում է, թե ինչպե՞ս մայրը կթաղի իր 19 -ամյա զավակին ու կմոռանա, թե ինչպե՞ս կարելի է նման բառապաշար օգտագործել նահատակներին ասել՝ նեխած մեռել։ «Ես ներողություն եմ խնդրում, բայց ինչպե՞ս կարելի է մեր լույս զավակների մասին ասել՝ նեխած դի։ Մարդկանց երեխաների մարմինները պարկերի մեջ գցած՝ իրենք նեխացրին, կարտոֆիլի պարկերի մեջ լցրեցին այդ սուրբ աճյունները, ու հիմա նա ամենամեծ ցինիկությամբ հայտարարում է, թե այդ նեխած մարմինները, ինչպես մայրերն են թաղում , այդպես մենք պիտի թաղենք մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը երբեք չի՛ նեխում, ի տարբերություն այդ անհիշողություն ու մանկուրտ երեւույթների, այս հայրենիքը եղել է հոգեւարքի մեջ, եղել է թույլ, եղել է հզոր, բայց չի՛ նեխել», - վրդովված ասաց մեր զրուցակիցը։
Սրապիոնյանն արձանագրում է՝ Փաշինյանի կինը տեխնոլոգիա է կիրառում, նա Օվերտոնի պատուհան է բացում․«Հայ մարդու արյան եւ հոտոտելիքի մեջ փորձում են ներմուծել հայրենիքի նեխածությունը ու այդ հոտը մարդկանց զգալ տալ։ Զոմբիների մի ամբողջ խումբ հունգարական հորթերի նման քիչ էր մնում տրճինգ տար այդ դավաճանական մտքի համար։ Վերցրեք ցանկացած երկիր, հենց Թուրքիան՝ մեր դարավոր թշնամին, որեւէ թուրք կին, եթե հանկարծ փորձի հայտարարել, որ Թուրքիան նեխած է եւ պետք է նոր Թուրքիա ստեղծել, հրապարակում կբզկտեն , մարմնի կտորները չի երեւա»-շեշտեց նա՝ հավելելով, թե Աննա Հակոբյանը իբրեւ թե բազմել է հայոց թագուհիների գահին, իրեն երեւակայում է հզոր թագուհի եւ ճամարտակում է մեր սրբազան երկրի ու մեր զավակների հասցեին։ Սրապիոնյանը շեշտեց՝ 44-օրյա պատերազմի օրերին իր խմբի համար Հակոբյանը պատահականորեն չընտրեց «Էրատո» անունը, նա հենց Էրատոն է, որի բնագրումը տվել էր երջանկահիշատակ պատմաբան Արտակ Մովսիսյանը։
«Ես չգիտեմ՝ իր նախնիներն ի՞նչ ծագում ունեն, գուցե նեխում, փտում են, բայց մեր հայրենիքն ու մեր երեխաների աճյունները , ինչպես իմ եղբոր տղայի աճյունը, լույս է դարձել ու վերեւից լուսավորում է՝ ոչ այս խավարամիտներին։ Սա տեխնոլոգիա է, իրենցից է գարշահոտ փչում, ինչպես առանց կոյուղու գյուղական զուգարաններից։ Որ դա արդարացնեն, ամեն օր մի բան մոգոնում , գցում են քննարման դաշտ, որ ժողովուրդը շեղվի, չտեսնի, որ մարդը վաճառում է երկիրը»-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2024 19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
- 05/16/2024 18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը