ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դումանյանը հրահանգել է պայմանագիր չկնքել դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ. ԵՊՀ-ում սպառնում են ազատ մտածող դասախոսներին զրկել դասաժամերից 09/03/2022 17:10 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ-ում ազատ խոսքի եւ արտահայտած տեսակետների համար երկարամյա դասախոսներին սպառնում են զրկել դասաժամերից: Հրանհանգը ԿԳՄՍ նախարար Դումանյանինն է:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը, նշելով, որ այս իշխանության համար ամենավտանգավորը իրապես գրագետ եւ կիրթ մարդիկ են։
Սերժ Սրապիոնյանի խոսքով, նախկինում չի եղել որեւէ դեպք, երբ կարծիքի համար իրեն հալածանքների ենթարկեն:
«Կանչել են իմ դեկանին եւ ամբիոնի վարիչին ու հանձնարարել են, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվի, ասել են՝ անձամբ խոսեք հետը, որ այլեւս չխոսի, մեր անունը չտա, չքննադատի։ Նախարարը անձամբ է հանձնարարել, որ ինձ հետ պայմանագիր չկնքեն եւ այդ նախարարն այն նախարարն է, որը հայերեն երկու բառ հոդաբաշխ կապակցել չգիտի, թո՛ղ նա ասի, թե այս 2 տարում ի՞նչ բան է արել, բացի քանդելուց։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը ինձ չի թելադրել , թե ես ինչ խոսեմ, հիմա մարդիկ թելադրում են եւ ինձ սպառնում՝ զրկել աշխատանքից, որը ընդամենը քառորդ դրույք աշխատանք է»,-մանրամասնեց Սրապիոնյանը։
Դոցենտի հետ, ի վերջո, պայմանագիր կնքվել է՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի դիմադրության արդյունքում, որոնք նշել են, որ բուհում Սրապիոնյանի փոխերն այլ մասնագետ չկա տվյալ շրջանը դասավանդելու համար։ Դումանյանը սպառնացել է՝ թող չխոսի, անուններ չտա։ Սերժ Սրապիոնյանի խոսքով, սա նշանակում է, որ ցանկացած պահի իշխանության թելադրանքով կարող են խզել պայմանագիրը, որովհետեւ բուհի հոգաբարձուների խոչհուրդն այդ հնարավորությունն ստեղծել է։ Սերժ Սրապիոնյանը շեշտեց՝ չի լռելու: Որպես մտավորական տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում: «Որեւէ մեկը ինձ հալածանքների չի ենթարկել դրա համար, թող չկարծեն, թե հիմա կարող են լռեցնել։ Ես ասում են այն, ինչ մտածում եմ՝ բանակը քանդեցին, հիմա էլ բուհերն են քանդում։ Ալիեւի թելադրելը, թե ինչ բանակ ունենանք եւ ինչ թվով, վկայում է այդ մասին։ Մարդը, որը կարծում է, որ իր սահմաններին իր զինվորը չպետք է պաշտպանի, այլ օտարները, քանդում է բանակը: Ես մտահոգ մտավորական եմ, որի աչքի առաջ քանդվում է պետությունը»,-ասաց նա:
Սրապիոնյանը նկատեց՝ պետհամալսարանում ինքն աշխատել է գործող ռեկտորի տարիքի չափ, 48 տարիների ընթացքում իր վարկանիշը ուսանողների շրջանում ամենաբարձրերից է եղել: «Այդ քառասուն քանի հազար դրամը ես հաճույքով կնվիրեմ ռեկտորին, որ իր տուրնեների համար հանկարծ նեղություն չքաշի։ Մի քանի ամիս է՝ ռեկտոր է, արդեն մի քանի անհասկանալի գործուղում է գնացել՝ մսխելով համալսարանի բյուջեն»:
Սրապիոնյանն անդրադարձավ նաեւ պետական բուհերը Աշտարակ տեղափոխելու գաղափարին ու հարցադրում հնչերչեց, թե ո՞վ սարքեց այդ հոգեվարքը բուհերի համար, ի՞նչ է արել Փաշինյանը, որպեսզի բուհերը հոգեվարքի մեջ չհայտնվեն։ Սրապիոնյանը համոզված է՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանից մինչեւ գործող նախարար Դումանյանը, իրականում համակարգը քանդողներն են։ «Բուհերի ռեկտորներին, տնօրեններին փոխեցին, դրեցին կիսագրագետ, անկամ մարդկանց եւ ամբողջ կրթական համակարգը փլուզվեց։ Այսօր էլ, ասենք, Էդգար Ղազարյանը ժամ չունի տնտեսագիտական համալսարանում, որովհետեւ նրանից սարսափում են», - եզրափակեց ԵՊՀ դոցենտը:
Նկատենք, որ բուհերը քաղաքականացնելու մեջ նախկիններին շարունակ մեղադրող Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո ամեն բան արեց կրթական համակարգն իր վերահսկողության տակ պահելու համար: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի , իսկ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին էլ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգեցին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/02/2023 15:43 Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք
- 10/02/2023 13:02 Կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները․ Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը
- 10/02/2023 12:22 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց․ Աբրահամյան
- 10/02/2023 11:39 Պահանջում եմ ձևավորել մեկ ընդդիմադիր բևեռ. Հրանտ Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/02/2023 21:38 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած
- 10/01/2023 17:45 Հրդեհ Սաղմոսավան գյուղում
- 10/01/2023 15:44 Չայնիի ոլորանների հատվածում «ԶԻԼ» է շրջվել. կա վիրավոր
- 10/01/2023 10:37 10-ամյա երեխան գնացել է դասընկերուհու տուն՝ շան ձագերին տեսնելու, շունը հարձակվել է նրա վրա. երեխայի վիճակը ծանր է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
