ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական՝ ավելի հպարտ Ազովստալի. Վահե Հովհաննիսյան 10/21/2022 21:21 | Քաղաքական
Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, եւ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։
Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձեւակերպումը։
Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձեւակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, լուծման հասնելու ճանապարհները. ամեն ինչ քաղաքականություն է։
Սա շատ հին թեմա է, եւ եթե կհիշեք, մինչեւ 18 թվականն էլ բոլոր հանրային ուղղորդվող պրոցեսները խորհուրդ էր տրվում չքաղաքականացնել, եւ ինքնացենզուրան արդյունավետ աշխատում էր։
10 հազար դրամով քվեարկող տասնյակ հազարավոր ընտրողներն էլ չէին զբաղվում քաղաքականությամբ, փողով ընտրվողներն էլ, ռեյտինգային քվեարկությամբ ընտրված պատգամավորներն էլ։
Իսկ հիմա ընդհանրապես ունենք մի վիճակ, երբ Ղարաբաղի հարցն էլ քաղաքականություն չի, միջանցքն էլ, սահմանն էլ, զոհերն էլ։ Այդ ամենն արդեն կենցաղ է։
Ավելին. խորհրդարանական մեծամասնությունն էլ արդեն չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքական ընդդիմությունն էլ, նախկին նախագահների ձեւաչափն էլ. ոչ ոք։
Սոցցանցերում ամեն հերթական հիմարություն գրելը, սովորական դարձած` հայհոյանքներով հրապարակային խոսք լսելն ու տարածելը. էս ամենը նույնպես արդեն քաղաքականություն չէ, արդեն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։
Մի վայրկյանում, հրատապ կերպով հակառուսական դառնալը` առանց մտածելու Արցախի 150 հազարանոց հայության անվտանգության մասին, մեծ-մեծ բրդելը նույնպես ոչ թե քաղաքականություն է, այլ` մտավոր-ազգային նեոքոչվորություն։
Իրենց բուհերի միավորման դեմ պայքարող, բայց խնդիրը չքաղաքականացնող ուսանողներին վաղը կարող է սպառնալ Ախունդովի անվան բուհի հեռանկարը: Բայց նրանք կա'մ այդ մասին չգիտեն, կա'մ չեն ուզում իմանալ, կա'մ նրանց լավ չի բացատրվում։
Է եթե այս երկրում ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, պարզ է, որ դրանով կզբաղվի Ադրբեջանը։
Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ուրեմն Իշխանասարում էլ կռվից 10 րոպե հետո կքվեարկեն ՔՊ-ի օգտին։
Բայց ինչո՞ւ սեւեռվել մի փոքրիկ հեռավոր գյուղի վրա։ Մայրաքաղաք Երեւանի ընտրած քաղաքապետերին հիշեք` թե' մինչեւ 2018, թե' դրանից հետո։
Ինչո՞ւ այդպես արեցինք, ինչո՞ւ պետություն չտեսած քաղաքացուն կրթելու եւ նրա մեջ պետական մտածողություն սերմանելու փոխարեն նրան թրաֆիքինգի ենթարկեցինք։ Դա թրաֆիքինգ էր` բառիս բուն իմաստով` 10 հազար դրամից մինչեւ վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառում. կասեք` չի եղել նման բան, բայց չէ՞ որ ձայն բերողները, լցնողները, առնողները, ծախողները, հաշվողները այսօր դեռ կենդանի են` որպես պետականության փլուզման կենդանի հուշարձաններ։
Ի դեպ, հաշվողների մասին. մի զարմա՜նք, մի զայրո՜ւյթ` ԿԸՀ նոր նախագահ Վ. Հովակիմյանի շուրջ. ընդդիմությունը նույնիսկ ուզում է բողոքարկել ՍԴ-ում, իբր` նախորդները, որ ավելի կրթված ու ավելի սահուն էին խոսում, ավելի լա՞վն էին՝ 1995-ից սկսած` բոլորը։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. շատերին կարող է թվալ, որ հիմա ժամանակը չէ կամ տեղին չէ դրա մասին խոսելը, ավելի հրատապ խնդիրներ կան։
Գուցե. ուղղակի ունեմ մի ծանր զգացում, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլեւս չլինեն ընդհանուր համապետական ընտրություններ։
Ու հարցը նույնիսկ այն չէ, որ 10 հազար վերցնող ընտրողը մանաթով էլ կվերցնի, այլ այն, որ պետականության փլուզումների ժամանակ ընտրություններ չեն լինում։ Օրինակ` Արցախում նախագահական եւ Աժ ընտրություններ գրեթե անհնար է պատկերացնել, Սիրիայում չեն եղել երկար ժամանակ, Ուկրաինայում հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը շատ մոտ է այդ ցանկը համալրելուն։
Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս խնդիրը պետք է սկսել լուծել կիրառական եղանակներով` դուրս գալով զուտ տեսական քննարկումների տիրույթից։
Հակառակ դեպքում, մեր այս «քաղաքակիրթ», չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի, որը ոչնչացման կամ լավագույն դեպքում` փոխանակման է ենթակա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
- 04/30/2024 10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել