ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանություններն ունեն քաղաքական որոշում. Ստեղծվում են դրա իրականացման նախադրյալները. Արա Պողոսյան 10/21/2022 20:20 | Քաղաքական
Հայաստանում այսօր տեղի է ունենում հասարակության նախապատրաստման գործընթաց՝ ինչ-ինչ միջազգային փոփոխությունների, որոնք անմիջականորեն ազդելու են մեր տարածաշրջանի և մեր երկրի քաղաքական վեկտորի վրա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝«Հայկական ժամանակը», հերթական «անանուն» հոդվածն է հրապարակել՝ «Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, և ինչու միջանցք, այլ ոչ թե ճանապարհ» վերնագրով, որտեղ թվարկում է Հայաստանի տարածքով «միջանցք» ստանալու համար շահառու երկրներին՝ Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան:
Այն, որ Ադրբեջանը և Թուրքիան «միջանցքի» հիմնական շահառուներն են, դա գաղտնիք չէ:Իսկ թե արդյո՞ք ռուսական կողմը ևս շահառո՞ւ է այս հարցում, թե հոդվածը բացառապես քարոզչական նպատակ ունի՝ քաղաքագետ Արա Պողոսյան առաջարկում է հարցը դիտարկել երկու սցենարով:
Սցենարներից մեկն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանին վերապահված է որոշակի դերակատարում կոմունիկացիոն ուղիների վրա, ուստի Ռուսաստանը ինչ-որ առումով ևս կարող է լինել անուղղակի շահառու այս հացում, քանի որ, ի վերջո, ճանապարհը վերահսկվելու է Ռուսաստանի կողմից, ինչը հնարավարություն կտա Ռուսաստանին՝ իրեն Հարավային Կովկասից դուրս մղման հեռանկարը կանխելու համար:
Երկրորդ սցենարը, ըստ քաղաքագետի, պետք է դիտարկել Հայաստանում թափ առնող հակառուսականության և այն գործընթացների տեսանկյունից, որոնց միջոցով Արևմուտքը փորձում է ավելի մխրճվել Հարավային Կովկաս և իր մխրճվելուն զուգընթաց՝ Հայաստանին դուրս թողնել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից՝ սրանով նաև կրճատելով Ռուսաստանի ռազմավարական և ռազմական ներկայությունը այս տարածաշրջանում.
«Իսկ այն, որ այս տարածաշրջանում վերջին ռազմական հենակետը գտնվում է հենց Հայաստանում, սա փաստ է, այսինք՝ Հարավային Կովկասում միայն Հայաստանում է, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի»,-ասաց Արա Պողոսյանը:
Քաղաքագետը այստեղ նաև քարոզչական հնարք է նկատում՝ Ռուսաստանի այս կամ այն ժեստը մեկնաբանել որոշակի ձևով և դա մատուցել հանրությանը՝ ՌԴ -ին դասելով Թուրքիայի և Ադրբեջանի շարքերը.
«Սա, որպես քարոզչական հնարք, մեծ ազդեցություն է թողնելու մեր հանրության վրա, հատկապես, այնպիսի պայմաններում, երբ «միջանցք» կոչված տերմինը բավականին լայն քննարկվում է և մեր հանրության համար ցավոտ կետերից մեկն է: Տեսականորեն այս երկու սցենարները ես չեմ բացառում, չեմ բացառում նաև, որ այս երկուսը միևնույն ժամանակ իրական լինեն և փոխկապակցված»,-ասաց Արա Պողոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ հակառուսական նման թեզերի շրջանառումը կապված է վերջին շրջանում տեղի ունեցող Հայաստան-Արևմուտք հարաբերությունների նոր տրանսֆորմացիայի և Արևմուտքից հնչող նոր ազդակների հետ.
«Մեր իշխանություններն այս իմաստով ունեն քաղաքական որոշում , այս պահին եկող ազդակները վկայում են, որ դրանք ուղղված են դեպի Արևմուտք: Ցանկացած արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն բոլոր դեպքերում պետք է ունենա նախադրյալներ, հնարավոր չէ արթնանալ ու որոշել վեկտորի փոփոխություն անել, հատկապես, մի հասարարակության դեպքում, որի մոտ բավականին մեծ նստվածք կա թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի Արևմուտք»,-նկատում է զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ