ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց երեք ամսով, դատարանը մերժեց գրավի և ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորության միջնորդությունները 10/10/2022 18:05 | Դատական ռեպորտաժներ
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու հարցում դատարանն անդրդվելի էր. եւս երեք ամիս նա կմնա կալանքի տակ ։
«Փաստինֆո»-ի թղթկացի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է ՀՅԴ անդամներ Գերասիմ Վարդանյանի, Բագրատ Եսայանի, Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել երաշխավորությամբ։ Գերասիմ Վարդանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ 14 պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը, Արծվիկ Մինասյանը, Աննա Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Գեղամ Մանուկյանը և ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Անձնական երաշխավորության միջնորդությունից զատ պաշտպանը միջնորդեց նաև որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, եթե, այդուհանդերձ, դատարանը գտնի, որ երաշխավորությունը բավարար չէ Վարդանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Ինքը՝ Գերասիմ Վարդանյանը, նշեց, որ ինքն այն մարդը չէ, որ գա դատարան՝ ազատություն խնդրելու, այն, ինչ կատարվում է՝ հայրենիքը պահպանելու պայքար է, ինքը գիտակցված է մտել պայքարի մեջ և որոշումը թողնում է դատավորին, նրա խղճին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը դատարանում էր և պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու Գերասիմ Վարդանյանի համար, հայտարարությամբ հանդես եկավ՝ արձանագրելով, որ Վարդանյանի կալանավորման որևէ հիմք առկա չէ։ Ի դեպ, դատարանը, Վարդանյանին կալանավորելու որոշում կայացնելով, հավանական էր համարել նոր հանցանք կատարելու հավանականությանը, ինչին արձագանքելով Արամ Վարդևանյանը արձագանքեց՝ այդ կանխատեսական բնույթի ռիսկին կարողանում ենք հակադրել իրական կյանքը, որևէ մեկը միամտություն չունի, որ նոր հանցանք կատարելու հակում ունեցող անձի մոտ ՔԿՀ-ում նման ռիսկերը վերանում են, հակառակը, մինչդեռ, Վարդանյանի պարագայում կարող ենք խոսել առհասարակ խափանման միջոց վերացնելու մասին։ Երաշխավորներից Արծվիկ Մինասյանը ուշադրություն դարձրեց Վարդանյանի անցած ուղու վրա։ Մինասյանն ընդգծեց՝ Վարդանյանը 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր, երբ երկրի ներսում անարդարությունը մոլեգնում էր, Վարդանյանը դրա դեմ պայքարի առաջնագծում էր, բացի այդ, Վարդանյանն ԱԺ պատգամավորի օգնական է, նրան ապօրինի կալանքի տակ պահելով, խոչընդոտում ենք նաև ԱԺ պատգամավորի գործունեությանը։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վարդանյանի նկատմամբ անձնական երաշխավորություն և գրավ կիրառելու միջնորդությունները՝ նշելով, որ այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Դատական նիստերի դահլիճում որոշման հրապարակումից հետո իրավիճակը փոքր ինչ լարվեց, հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ»։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը նույնպես մերժվել էր։ Քննիչը նրա նկատմամբ 60 մլն գրավ կիրառելու որոշում էր կայացրել, ինչը Գերասիմ Վարդարյանը մուծել չէր կարողացել, ինչից հետո միայն նա կալանավորվել է նախ մեկ ամսով, ապա շարունակաբար երկարացվել է կալանավորման ժամկետը։ Նա կալանքի տակ է գտնվում 2022 թվականի մայիս ամսից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել