ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսները սահմանագծման քարտեզները պահում են իրենց արխիվներում, չեմ կարծում, որ այդ քարտեզները «բանտիկով» եվրոպացիներին կտրամադրեն, որպեսզի նրանք էլ գան ու Կովկասում սահմաններ գծեն. Խաչիկ Գալստյան 09/01/2022 19:02 | ԼՐԱՀՈՍ

Երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման մասին շատ կցկտուր տեղեկություններ կան, եղածից էլ կարելի է ենթադրել, որ Հայաստանի համար օգտակար կամ մեր կենսական շահերը սպասարկող որևէ որոշում չի եղել, դրա համար էլ կատերգորիկ փակ է տեղեկատվությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Կառավարության խողովակները կցկտուր, սուղ տեղեկությունից բացի որևէ բանի մասին չեն խոսում, եթե թեկուզ մի փոքր դիրքային առաջխաղացում լիներ բանակցային օրակարգում, ապա ֆեյսբուքում իշխանությանը գովաբանող տեքստերի հեղեղ կլիներ»,-ասաց Գալստյանը:
Ըստ նրա՝ այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ հերթական անգամ հայ ժողովրդի թիկունքում, փակ դռների հետևում իշխանությունները, Ալիևի հետ միասին, ձեռք են բերել նոր դավադիր համաձայնություններ:
Վերլուծելով հանդիպման վերաբերյալ կողմերի պաշտոնական հաղորդագրությունները՝ Խաչիկ Գալստյանը նկատում է՝ «խաղաղության օրակարգը», ինչի մասին այսքան խոսում են, վերջին հանդիպման ընթացքում արդեն առարկայացվել է և կոնկրետ հանձնախմբեր աշխատելու են դրա վրա.
«Չեմ բացառում, որ ինչպես մեկ գիշերում կնքեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, այս անգամ էլ մի գիշերվա մեջ խաղաղության պայմանագիր ստորագրի»,- ասաց զրուցակիցը:
Երեկվա հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը անցկացնել Բրյուսելում:
Խաչիկ Գալստյանը հիշեցնում է ՝ ռուսական կողմը բազմաթիվ անգամներ ասել է, որ սահմանագծման և սահմանազատման քարտեզները պահում են իրենց արխիվներում, ուստի անհասկանալի է՝ ինչպես են եվրոպացիները ներգրավում այս աշխատանքներին.
«Ես չեմ կարծում, որ նման կոշտ մրցակցության պայմաններում ռուսները այդ քարտեզները «բանտիկով» եվրոպացիներին կտրամադրեն, որպեսզի նրանք էլ գան ու Կովկասում սահմաններ գծեն, այդպես չի լինում, սա անթույլատրելի է: Մեր իշխանությունները խոշոր խաղացողների հակասությունների համատեքստում փորձում են կրակից շագանակներ հանել»,-ասաց Գալստյանը:
Իսկ թե արդյո՞ք մեր իշխանությունները չեն հասկանում աշխարհաքաղաքական նման խաղերի վատ հետևանքները՝ զրուցակիցը նշում է՝ նրանց հիմնական շարժառիթը իշխանությունը հնարավորինս երկար պահելն է, իսկ թե ո՞վ կլինի սրա երաշխավորը՝եվրոպացիները, թուրքերը, թե ռուսները, իրենց համար նշանակություն չունի.
«Ով իրենց իշխանության մնալու երաշխիք կտա, նրա ասածն էլ կանեն, իրենք թուրք-եվրոպական կամ ռուսական երաշխիքների հետևից գնալով՝ նրանք մոռացել են, որ հայկական պետության շահերը պետք է պաշտպանեն»,-եզրափակեց Խաչիկ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:23 Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․«Հրապարակ»
- 02/13/2025 08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ»
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/13/2025 19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր
- 02/13/2025 19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
- 02/13/2025 17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան
- 02/13/2025 14:04 Ինչով էր Ալիկ Սիրունյանը զիջում Գագիկ Ջհանգիրյանին. ՔՊ-ն ուզածի նման օգտագործում ու դեն է նետում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- 02/13/2025 15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 02/13/2025 12:12 Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում