ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Տոնոյանի և մյուսների գործը կքննի դատավոր Վահե Դոլմազյանը 08/31/2022 19:41 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործն ի սկզբանե Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում էր, սակայն գործը դեռևս դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում չէ, հետևաբար, ըստ գործող կարգավորումների, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին։
Այժմ գործն ուղարկվել է նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, մակագրվել դատավոր Դոլմազյանին, որը, մինչ դատավոր նշանակվելը երկար տարիներ դատախազ է եղել և, ըստ էության, Դոլմազյանի վարույթում սա կլինի առաջին աղմկահարույց գործը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/12/2025 11:27 Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ճիշտ էր. Հայկ Մամիջանյան
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
- 02/12/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում