ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել 08/08/2022 11:33 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։
«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:
Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։
ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։
Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:
Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:
Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:
Որքանո՞վ են «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․
Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել», - նշել է Տոնոյանը:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/06/2025 08:27 «Ալաշկերտում» մեծ կոնֆլիկտ է․ «Հրապարակ»
- 02/06/2025 08:25 Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:22 Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․«Հրապարակ»
- 02/06/2025 08:18 5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի սովը. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:15 Արսեն Թորոսյանը «ռեմոնտ» է սկսել․ «Հրապարակ»
- 02/06/2025 08:12 Համընդհանուր հայտարարագրման նպատակն անգամ իշխանական պատգամավորներին է անհայտ. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:09 Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/06/2025 18:40 Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
- 02/06/2025 13:23 Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը , երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Հայրապետյան
- 02/06/2025 13:08 Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ. Էլինար Վարդանյանը՝ USAID-ի գործունեության դադարեցման մասին
- 02/06/2025 11:27 Փաստորեն, «zogovurti varcapete» ժամանակի մեքենա է հայտնագործել, կամ էլ ելույթ է ունեցել ու նախաճաշել, երբ մնացած բոլորը դեռ քնած էին. Արթուր Խաչատրյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
- 02/05/2025 14:05 Թուրքիայում գողը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում (տեսանյութ)
- 02/04/2025 20:59 ԱՄՆ - ում կսկսեն խոզերի երիկամներ փոխպատվաստել մարդկանց
- 02/02/2025 22:05 Հանգստյան օրերին լրացուցիչ քունը դանդաղեցնում է ծերացումը
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում