ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված չի, որ Բերձորը և Աղավնոն պետք է հանձնվեն. ուրեմն կա մեկ այլ փաստաթուղթ, որտեղ հստակեցվում է այդ ամենը, կամ էլ կան բանավոր պայմանավորվածություններ.Հայկ Խալաթյան 08/09/2022 17:05 | Քաղաքական
Բերձորի և Աղավնոյի հանձնումը սպասելի էր, այս ամենը նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի և արդեն հետագայում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել քաղաքագետ Հայկ Խալաթյանը:
Փորձագետը նկատում է՝ թեև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում հստակ նշված չէ Բերձորի կամ Աղավնոյի հանձնման մասին, բայց դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ պատրաստվում են հանձնել Բերձորը:
Հայկ Խալաթյանի արձանագրմամբ՝ ստացվում է՝ նախապես եղել են որոշ գաղտնի համաձայնություններ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև.
«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված չի, որ Բերձորը և Աղավնոն պետք է հանձնվեն, ուրեմն կա մեկ այլ փաստաթուղթ, որտեղ հստակեցվում է այդ ամենը, կամ էլ կան բանավոր պայմանավորվածություններ: Իր վերջին ասուլիսում, Փաշինյանն ինքն ասաց, որ Բերձորը հանձնվելու է, սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները գարնանն արդեն տեղյակ են եղել, որ պետք է հանձնվի Բերձորը: Կան որոշակի համաձայնություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք, դրանց մասին տեղյակ են միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունները, բայց հայ հասարակությունը տեղյակ չի, նույն խնդիրն է, ինչ Սյունիքի ճանապարհը հանձնելու պատմությունը»,-ասաց Խալաթյանը:
Հայկ Խալաթյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը չի պաշտպանում Արցախի շահերը, անգամ Հայաստանի պետական սահմանները չեն պաշտպանում, փոխարենը մշտապես փնտրում են մեղավորներ, որոնց վրա կարելի է բարդել ամբողջ մեղքը:
Ըստ Խալաթյանի՝ Արցախի հարցում խայտառակ զիջումների համար այս անգամ ընտրված են ռուս խաղաղապահները.
«Այն, որ խաղապահները չեն կարողանալու ապահովել Արցախի հայ բնակչության ամբողջական անվտանգությունը, դա պարզ էր հենց առաջին օրվանից: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ երբեք խաղաղպահներն ավելի լավ չեն պաշտպանում մի երկրի տարածք, քան հենց այդ երկրի բանակը, այսինքն՝ որքան էլ ռուսները ցանկանան, բայց հայկական բանակն ավելի լավ կպաշտպաներ Արցախը և ավելի կոշտ կարձագանքեր ադրբեջանցիների սադրանքներին, քան ռուս խաղաղապահները»,-ասաց Խալաթանը՝ նկատելով, որ այժմ խաղապահների թիվը մոտ 10 անգամ քիչ է, քան մինչ պատերազմը Արցախի ՊԲ ծառայողների թիվը, իսկ շփման գիծն այժմ ավելի է երկարել, և մենք կորցրել ենք նախկինում կառուցված պաշտպանության գիծը:
Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախում էսկալացիայի ֆոնին անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը և խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտել, սրանից, ինչից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներ դեռ չի ստացել: ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարությամբ էր հանդես եկել, որ խաղաղապահների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 գրավոր փոխանցվել են ՌԴ-ին:
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ ցավոք, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այլևս վստահություն չեն ներշնչում թե՛ հայ հասարակության, թե միջազգային խաղացողների մոտ.
«Մենք ամիսներ շարունակ տեսել ենք՝ իրենք ինչպես են ստում թե՛ բանակցային գործընթացի մասին, թե՛ պատերազմի ընթացքի մասին և հետպատերազմյան զարգացումների մասին: Հայաստանի իշխանությունները մշտապես ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց թեթևակի ճնշման դեպքում փոխում են իրենց դիրորոշումը, նրանց որևէ հայտարարության վստահել պետք չէ, միջազգային խաղացողներն այլևս Հայաստանի իշխանություններին լուրջ չի ընդունում, բոլորը վստահ են՝ ինչ էլ հայտարարի Հայաստանի իշխանությունը, միևնույնն է, նրանք որևէ կարմիր գիծ չունեն և պատրաստ են գնալ միակողմանի զիջումների՝ անգամ թեթևակի ճնշման դեպքում»,-ասաց Խալաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն