ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին.Թագուհի Թովմասյան 08/03/2022 10:20 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ողջամտության բոլոր սահմանները հատող անգործությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
6-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) անգործության վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, թե անհատ քաղաքացիների կողմից, որոնցից շարունակ ստացել եմ համապատասխան ահազանգեր՝ մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարման ժամկետները անհիմն ձգձգելու վերաբերյալ։ Շատ են բողոքները, որ տարիներ շարունակ դատարաններում գործերի վարույթները կասեցվում են հենց փորձաքննությունների կատարման ժամկետները ձգձգելու հետևանքով։
ՊՈԱԿ-ի կողմից ցուցաբերված հերթական անգործության հետքերով բացահայտել եմ մի դեպք, երբ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հենց այն պատճառաբանությամբ, որ ՊՈԱԿ-ը շուրջ 3 տարի 8 ամիս փորձաքննություն չի իրականացրել ու գործի նյութերը դատարանին է վերադարձրել առանց փորձաքննություն իրականացնելու։ Ավելին, ՊՈԱԿ-ից տեղեկացել եմ, որ հիշատակված գործով դեռևս 2017 թվականին նշանակված դատատեսաձայնագրային և կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննությունը նախատեսվում էր ավարտել 2022թ․ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ 4 տարի 8 ամիս անց։ Արդյունքում, բացի այն, որ ինձ դիմած քաղաքացի Մ․Ս-ի ընտանիքը զրկվել է սիրելի հորից, դատական գործի անհարկի ձգձգումները՝ պայմանավորված փորձաքննությունների կատարման ժամկետների ակնհայտ խախտմամբ, բերել են նաև այն բանին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից, և նրա մեղավորության հարցն առհասարակ քննության չի առնվել։
ՊՈԱԿ-ի անգործությունն իրականում շատ մտահոգիչ է և ենթակա է լուծման հենց դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, քանի որ արդարադատության իրականացումն ու դատական վարույթի ողջ ընթացքը թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական գործերով պայմանավորված է նաև դատավարությանը օժանդակող այլ մարմինների անխափան ու պատշաճ աշխատանքով, և հենց այդ անխափան աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում է, որ կապահովվի դատական համակարգի հեղինակության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ իրացումը։
Այսպես․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է մարդու կարևորագույն իրավունքներից մեկի՝ արդարացի դատական քննության իրավունքի իրականացման երաշխիքները, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք: Հատկանշական է, որ անձի որոշ իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում նույնպես իրականացվում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման համատեքստում։ Դրանք հենց այն դեպքերն են, երբ խախտվում են անձի /զոհի-տուժողի/՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, այսինքն՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը իրենց պատճառված վնասի հատուցման համար կարող են օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների պաշտպանության ինստիտուտից։
Ի պատասխան իմ գրությանը՝ ՀՀ արդարադատության նախարարից ստացել եմ տեղեկություն առ այն, որ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցը անհիմն ձգձգել է տվյալ փորձաքննության կատարումը և դրա կատարման նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վերահսկողություն: Վերջինիս կողմից չեն կատարվել աշխատանքային պարտականությունները կամ դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվել: Վերջինս նշված փորձաքննության ընթացքում թույլ է տվել Կենտրոնի տնօրենի 2006 թվականի մարտի 15-ի թիվ 29-Ն որոշումով հաստատված «Դատական փորձաքննությունների կատարման կազմակերպելու» կարգի 24-րդ կետով նախատեսված ժամկետների խախտում. ինչպես նաև չի պահպանել նույն կարգի 32-րդ կետով սահմանված՝ փորձաքննությունների կատարման հերթականության կանոնները: Վերը նկարագրված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հանգամանքի հիման վրա աշխատակցի նկատմամբ 14.07.2022 թվականին կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ առկա է մտավախություն առ այն, որ թե հիշյալ գործով, թե առհասարակ, ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարումը անհիմն ձգձգելը կարող է պարունակել նաև կոռուպցիոն տարրեր։
ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներին անդրադարձել էի նաև ամիսներ առաջ Հանձնաժողովի նիստի ժամանակ՝ համապատասխան հարց ուղղելով ՀՀ արդարադատության նախարարին։ Մասնավորապես նախարարին էի հասցրել կոռուպցիայի վերաբերյալ ահազանգ, բարձրաձայնել, որ կան փորձագետներ, որոնք փորձագիտական կենտրոնում աշխատում են, նաև մասնավոր փորձագիտական ծառայություններ մատուցում, ասել է թե՝ պետության միջոցներով բիզնես են դրել։ Նախարարը կարևորեց իմ բարձրաձայնումը, ըստ էության համարեց այն կոռուպցիայի տեսակ և նշեց, որ նման կոռուպցիոն երևույթները պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նախարարը հավելեց, որ հիմա հավաստիացնում են իրենց, որ այլևս ոչ մի փորձագետ այդ շահերի բախումով կոռուպցիայի մեջ թաթախված չէ։
Ցավոք, առ այսօր ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել, քանզի տեսանելի արդյունքներ, ցավոք, չենք կարողանում արձանագրել։
ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, հետևաբար իմ իրավասությունների սահմաններում այսուհետ ՊՈԱԿ-ի գործունեությունն իմ խոշորացույցի տակ է լինելու։ Հետևողական եմ լինելու դեռ ամիսներ առաջ իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման գործընթացին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:23 Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․«Հրապարակ»
- 02/13/2025 08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ»
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/13/2025 19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր
- 02/13/2025 19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
- 02/13/2025 17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան
- 02/13/2025 14:04 Ինչով էր Ալիկ Սիրունյանը զիջում Գագիկ Ջհանգիրյանին. ՔՊ-ն ուզածի նման օգտագործում ու դեն է նետում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- 02/13/2025 15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 02/13/2025 12:12 Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում