ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բլեֆ է, շանտաժ. ՔՊ-ն Փաշինյանի ստորագրելիք փաստաթուղթը ուզում է գցել ընդդիմադիրների գրպանը. Կարեն Քոչարյան 07/18/2022 16:51 | ԼՐԱՀՈՍ
ՔՊ-ն ընդամենը շանտաժ է անում ընդդիմությանը, թե կզրկի մանդատներից, քանի որ իրենց իրականում իրենց պառլամենտում պետք է ընդդիմությունը, իրենք ամեն ինչ պետք է անեն, որ այս կամ այն կերպ ընդդիմություն լինի խորհրդարանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՔՊ-ն հայտարարել էր, թե մտադիր է ընդդիմադիր պատգամավորների մեծ մասին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ, այս օրակարգով անգամ ԱԺ արտահերթ նիստ արեցին, սակայն իշխող ֆրակցիան «փոշմանեց» ու հայտարարեցին, որ որոշել են առայժմ չդիմել Սահմանադրական դատարան: ՔՊ-ականները, սակայն, չեն բացառում, որ այս հարցը կրկին օրակարգ կբերեն սեպտեմբերին:
Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պնդեց, որ ՔՊ-ն սրանով ընդամենը շանտաժ է անում ընդդիմությանը, որպեսզի վերջիններս վերադառնան խորհրդարան, քանի որ ՔՊ-ն ցանկանում է իր հետագա որոշումների պատասխանատվությունը կիսել ընդդիմության հետ.
«Այն ինչ պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, իրենք ուզում են դա գցել նաև ընդդիմադիրների գրպանը, ընդ որում, կապ չունի ո՞ր ընդդիմադիրների, իրենք անգամ կարող է նոր արտահերթ ընտրությունների գնալ, որպեսզի ուրիշ ընդդիմություն ունենան և ինչ-որ մեկի հետ պատասխանատվություն կիսեն»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիմնավորել էր, թե իրենց այս որոշման հիմքում « հարգանքն է առ ժողովրդի տված քվեն»:
Կարեն Քոչարյանը, սակայն, կարծում է, որ ժողովրդի քվեն որևէ նշանակություն չունի.
«Իսկ երբ մտածում էին ՍԴ դիմելու մասին, այդ ժամանակ չէի՞ն հարգում ժողովրդի քվեն, թե՞ չգիտեին՝ դա ինչ բան է, նոր իմացա՞ն, նոր պատմեցի՞ն դրա մասին, դա բլեֆ է ընդամենը»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ ՔՊ-ին ընդդիմադիրներին մանդատից զրկելու որոշում կայացնելու մեջ կաշկանդել է նաև միջազգային հանրության արձագանքը, ըստ նրա՝ միջազգային հանրությանը դուր չէր գա, որ այսպես կոչված «դեմոկրատիայի ռահվիրաները» պառլամենտում ունենան ընդամենը մեկ իշխանական ֆրակցիա, քանի որ կստացվեր, որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որի խորհրդարանը միակուսակցական է:
Կարեն Քոչարյանը նշեց, որ ՔՊ-ն սեպտեմբերին նույնպես զերծ կմնա ընդդիմադիրներին մանդատներից զրկելուց.
«Չի կարող այդպիսի բան լինել, կա՛մ չեն զրկում մանդատներից, կա՛մ եթե զրկում են, նախօրոք խոսում են հաջորդ համարների հետ, որպեսզի մանդատները չդնեն ու խորհրդարանում ընդդիմություն լինի, կամ արտահերթ ընտրությունների են գնում, այլ տարբերակ չի կարող լինել, չի կարող խորհրդարանը միակուսակցական լինել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ