ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում՝ իր հայացքների համար. Նա ամիսներ շարունակ կալանքի տակ է պահվել՝ օրենքով չարգելված արարքի համար 07/15/2022 20:13 | ԼՐԱՀՈՍ
Արմեն Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում՝ իր հայացքների համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել՝ հենց դատական նիստերի դահլիճում՝ իր գործով նախնական դատական լսումների ընթացքում։ Գրիգորյանը կալանքի տակ էր գտնվում մայիսի 17-ից՝ մի արարքի համար, որը ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն չէր համարվում։ Մասնավորապես, Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Գրիգորյանի հայտնած կարծիքը ՀՀ բնակավայրերից մեկի բնակիչների վարքագծի մասին, մինչդեռ, ՀՀ Քրեական արդեն նախկին օրենսգրքի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ներազգային սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ։ Այս հանգամանքը բարձրացվել էր իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի, ինչպես նաև՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանի կողմից։
«Գործող քր․ օր-ի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ (արգելի բացակայության՝ լավ է կամ վատ լինելը դուրս է քննարկվող հարթությունից)։
Ընդ որում, սա քրեական օրենքի տեքստի մեկնաբանման կամ ցանկությունների կամ էմոցիաների հարց չէ։ Գործ ունենք քրեական օրենքի բացի հետ․ այդ բացն ակնառու է, եթե գործող օրենքը համեմատում ենք ՌԴ քր․ օր-ի 282-րդ և ՀՀ նոր քր․ օր-ի 329-րդ հոդվածների հետ, որտեղ, ըստ էության, լրացվել է ներազգային ատելություն հրահրելու բացը։ Նշված արգելքներում խոսվում է «անձանց խմբի» նկատմամբ (․․․) «ոչ միայն ազգային, այլ նաև էթնիկ կամ սոցիալական բնույթի ԱՅԼ հանգամանքներով պայմանավորված» կամ «սոցիալական խմբին պատկանելու հանգամանքով պայմանավորված» ․․․ անհանդուրժողականության կոչերը (․․․), որը թերևս կարող է վերաբերել նաև ներազգային ատելության դրսևորումներին։ Ցավով եմ եզրակացնում, որ Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորում օրենքով չարգելված արարքի պայմաններում»,- հայտարարել էր իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Իսկ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, կրկին արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը, նշել էր. «Ազգայինի համար պայքարող հայը՝ հային, շիրակցին՝ շիրակցուն ինչպես կարող է ազգային թշնամանք հարուցելու կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելու ցանկություն ունենալ...ԵՎ որքան էլ շիրակցին, լոռեցին, արարատցին, ապարանցին, ղարաբաղցին, սիրիահայը, պարսկահայը, կախված տարածաշրջանային տարբեր գործոններից, որոշակի տարբեր մշակույթներ ունենան, տարբեր բարբառներով խոսեն, նրանք բոլորը,մենք մի ազգ ենք,ՀԱՅ,խոսում ենք,գրում ենք հայերեն,ընդհանուր հայկական մշակույթի կրողներ ենք...»։
Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նախ ցավակցություն հայտնեց Արմեն Գրիգորյանի հարազատներին, ապա արձանագրեց, որ Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ ունեցած անհամաձայնության համար։
Ալավերդյանի խոսքով՝ ՀՀ-ում իշխանության կողմից խտրականությունն ինստիտուցիոնալ ձևով ուղղակիորեն դարձել է ապրելու ձևը, այն է՝ խտրականություն քաղաքական կարծիքների և մոտեցումների ձևով, ինչը նույն կերպ մերժելի է, ինչպես խտրականությունը՝ ազգային, սեռական հիմքով։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է հենց դատական նիստերի դահլիճում, իսկ նրա առողջական խնդիրների մասին պաշտպանության կողմը բարձրաձայնել է բազմիցս։
«Տարբեր ձևով է դրսևորվում քաղաքական հետապնդումը։ Հիշեցնեմ՝ արդեն մի քանի մահեր ենք ունեցել այս իշխանությունների ոչ միայն վարած քաղաքականության, այլև՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրենց մոտեցումների հետեւանքով։ Դա ամենակոշտ ձևն է հետապնդումների և այս իշխանությունը չի կարող իրեն արդարացնել նրանով, որ չի լինում բացեիբաց սպանություն, խիստ հակառակը։ Միջազգային պրակտիկայում հայտնի են քաղաքական հետապնդումների մեթոդները, սրանք են ամենատարածված աշխարհով մեկ այն պետություններում, որոնք հայտարարում են իրենց ժողովրդավարական, իրականում իրականացնում են կամայական և ավելի քան միանձնյա կառավարում և ամբողջ թիմը ծառայում է այդ նպատակին, այն է՝ ոչնչացնել, Հայաստանում արմատախիլ անել այլակարծությունը։ Այդպիսի նպատակի համար որևէ պատնեշ չի տեսնում այս իշխանությունը»,- նշեց Ալավերդյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել