ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում ՝Հայաստանում արդարադատության, մասնագիտական արժանապատվության մահն է գուժում 07/15/2022 19:13 | Վերլուծություններ
Պրոդյուսեր, մտավորական Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում՝ ՀՀ-ում արդարադատության մահն էր գուժում։ Արդար դատողները Հայաստանում ծովի մեջ ավազ են։ Համարենք՝ Սևանը մեր ծովն է։
Հայաստանում դատախազություն, ԱԱԾ, դատարան՝ բոլորը նույնն են, բոլորի գործառույթները մեղադրելն է, ընդ որում՝ հանիրավի և այս բոլոր ատյանները օրենքները հեշտությամբ, պատրաստակամ, երեսպաշտորեն ոտնահարում են, երբ իրենց դիմաց իշխանության աչքի վերևի ունքը տեսած, տեսնող և այդ մասին բարձրաձայնող անհատն է։
Չկարծեք, թե մասնագիտական դաշտում խեղճերն ու տկարներն են միայն իշխանության սպասարկուի դերը սիրահոժար կատարողները։ Այստեղ, ասում են, պրոֆեսիոնալներ էլ կան, այնպիսիք, որ մտածում են՝ պրոֆեսիայի հերն էլ անիծած ու․․․ քանի գնում՝ ավելի ուժգին են մտածում։ Այո, Արմեն Գրիգորյանի մահը միայն իշխանության վերին ծերին բազմածի խղճին չէ։
ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի խղճին է /ում դիտարկումը, թե՝ «Արմեն Գրիգորյանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը ուժեղացնում է ոչ իրավաչափ վարքագծի ռիսկը»/, Ազգային անվտանգության տնօրեն Աբազյանի խղճին է, ում գլխավորած կառույցն իր անհեթեթ, ապօրինի և իմաստաբանական առումով «նոնսենս» համարվող մեղադրանքն առաջադրելիս դժվար է ասել, թե ինչից է կառչել ու ի՞նչ՝ մտածել։ Եվ, բնականաբար, Արուսյակ Ալեքսանյան-դատավորի խղճին է, որը այնքան է հեռացել հումանիզմից, պարզ մարդկայնությունից, որ երևի իսպառ մոռացել է դատավորի հումանիստական գործառույթը։
Արժե, թերևս, հիշեցնել ԱԱԾ- մեղադրանքը․ աբսուրդի հասնող այս հորինվածքով պրոդյուսերին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել էր մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Գրիգորյանի հայտնած կարծիքը՝ շիրակցիների մասին։
Այսինքն, ըստ ԱԱԾ-ի ստացվում էր, որ երևանցին և շիրակցին տարբեր ազգերի ներկայացուցիչներ են։ Ինչ խոսք, եթե իշխանությունը արցախցուն առանձին ազգ է դիտարկում, ԱԱԾ-ն էլ՝ նույն տրամաբանությամբ պիտի առաջնորդվի։
Արմեն Գրիգորյանի գործողություններում բացարձակ բացակա էր հանցակազմը։ Այդուհանդերձ, ԱԱԾ-ն համառորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել, որն էլ դատարանը լուռումունջ բավարարել էր՝ կալանավորելով Արմենին։
ՈՒստի մեռած և այս իշխանության կամոք ամեն օր մահացող արդարադատությունը թողնենք մի կողմ։ Մա՛րդն է կարևորը։ Արժևորենք մարդուն։ Խնայենք մեր մարդկանց, հերոսներին, հերոսների ծնողներին, խնայենք խոսք ասողներին, գաղափարակիրներին, ուսուցիչ-ուսուցանողներին, խնայենք երիտասարդներին, ցորենը որոմից զանազանենք, որ հայ տեսակը կարողանանք պահել-պահպանել։
Խնայե՛ք միմյանց, մարդի՛կ։ Այս իշխանությունը մահաբեր է և մարդկային կյանքերի մասին պլյուս/մինուսով խոսելը իրենց համար սովորական բան է, իսկ սա ուղղակիորեն նշանակում է, որ իրենց համար մարդն արժեք չէ։ ՈՒրեմն, ո՛չ իրենցից, ո՛չ էլ իրենց սպասարկու դարձած կառույցներից խիղճ, բարոյականություն, մարդկայնություն սպասել այլևս պետք չէ։
Արմեն Գրիգորյանը անսպասելի, մեկ վայրկյանում գնաց․․․ Առողջական լուրջ խնդիրներ ուներ, որ դատարանը հաշվի չէր առել բնավ։ Նա այս հակահումանիստական և հակահայ ռեժիմի զոհը դարձավ։ Քաղաքական և խտրական արդարադատություն կոչվածի զոհը։ Ձեռքը սրտին էր, լուռ թեքվեց դեպի իր պաշտպանը և․․․
Պիտի սովորենք և կարողանանք սառը գլխով դատել ու գնահատել․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել