Թեմաներ
Ուրբաթ 03 / 31 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/31/2023   20:33 Զոհված զինծառայողների ծնողները մեկնել են Սյունիք. ի՞նչ են պատմում եվրոպացի դիտորդները 03/31/2023   20:21 Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ․ Միջադեպի իրական մեղավորը․ Վահե Հովհաննիսյան 03/31/2023   20:09 ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հեռավար քննարկում են ունեցել Արցախի պատգամավորների հետ 03/31/2023   19:58 Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն․ Հասրաթյան 03/31/2023   19:46 Թշնամին անարգել եկել ու դիրքավորվում է Տեղ գյուղի արտերում. Գյուղացիներին 1.5 մլն փոխհատուցում կբաժանեն, կասեն՝ ուռա՜, ուռա՜, ուռա՜... Ազատամարտիկ 03/31/2023   19:37 Լիքը մեքենաներ ու թուրքի զինվորներ են. մրջյունի նման թափվել են դաշտերը. Հովսեփյան 03/31/2023   19:24 Քո կողքին եմ, Մհե՛ր... Կեցցե՛ս․ Ռուբեն Հակոբյան 03/31/2023   19:18 Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու․ Տիգրան Աբրահամյան 03/31/2023   19:07 Թբիլիսիի կենտրոնում հյուրանոց է հրդեհվել 03/31/2023   18:54 Այս լուսանկարը տեսնելով՝ հերքվում է իշխանության սուտը, թե Մհերը այլ առարկայով է հարվածել. Բաբայան 03/31/2023   18:52 Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով. Իշխանյան 03/31/2023   18:36 Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր. Արցախցի լրագրող 03/31/2023   18:32 «Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից խնդրում է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան 03/31/2023   18:18 Շրջափակման հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շահառու տնտեսվարողներին ավելի քան 687 մլն դրամ է փոխանցվել 03/31/2023   18:15 ԱԽ քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը 03/31/2023   18:11 Այրվել է անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճը. կրակը մարվել է 03/31/2023   18:09 Երկու կար են դրել, հարվածը բավական ծանր էր. Վլադիմիր Վարդանյանը ինքն է պատմում այսօրվա միջադեպի մանրամասները 03/31/2023   18:09 Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է. փաստաբան 03/31/2023   17:49 Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝ ըստ Global Finance ամսագրի 03/31/2023   17:34 Վլադիմիր Վարդանյանը տուժող է ճանաչվել, Մհեր Սահակյանը՝ ձերբակալվել. ՔԿ 03/31/2023   17:28 Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաները իրար են բախվել. կան տուժածներ 03/31/2023   17:21 Անդրանիկ Քոչարյանը հանձնարարել է, որ ԱԺ մուտքերը փակեն, ոստիկանություն կանչեն. Պատգամավորը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) 03/31/2023   17:18 Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ 03/31/2023   17:13 Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ 03/31/2023   17:11 Հոնքի մոտ արյուն կար, ես դա նկատեցի, երբ փորձում էի նրան կանգնեցնել. Արծվիկ Մինասյանը մանրամասներ պատմեց 03/31/2023   16:47 Լեւոն Քոչարյանը ոստիկանության մոտ է՝ ի պաշտպանություն ձերբակալված Մհեր Սահակյանի (տեսանյութ) 03/31/2023   16:30 Թող հիշեն, ինչպես էին հետևի ոտքերով հարվածներ հասցնում Վահե Հակոբյանին. փաստաբան 03/31/2023   16:15 Հրաչյա Սարգսյանի ու Տիգրան Ավինյանի շուրջ նոր սկանդալ է հասունանո՞ւմ. ՀԿԿ-ն ուսումնասիրում է ավտոբուսների ձեռքբերման ընթացքում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները 03/31/2023   15:59 Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. փաստաբան 03/31/2023   15:52 Հողատուները ատում են հողը պահողներին. Սեւակ Նազարյան 03/31/2023   15:50 Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում հրդեհ է բռնկվել. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 03/31/2023   15:41 Ապուշությունները մի վերաշարադրեք. ՔՊ խմբակցության քարտուղարը զայրացավ 03/31/2023   15:36 Այսօր մայրաքաղաքում սպասվում է ձյուն 03/31/2023   15:35 Ընդդիմությունը ոնց որ լավ չի հասկանում՝ մենք հանցագործությունների շուրջ համաձայնության չենք գալիս. Արթուր Հովհաննիսյան 03/31/2023   15:23 Երիտասարդը եթե խելացի լինի, ինքը իրա ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը. ՔՊ խմբակցության քարտուղար 03/31/2023   15:20 Իրենց պատգամավորները եկել էին մեր ներողամտությունը հայցելու, բայց սա քրեաիրավական հետևանք կունենա. Արթուր Հովհաննիսյան 03/31/2023   15:17 ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից․ Շուվալով 03/31/2023   15:16 Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել, գոռգոռոցների ներքո հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, հետո փախել ու թաքնվել է ԱԺ շենքում. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) 03/31/2023   15:11 Եթե էս բեմականացումը տեղի ունեցավ Մհեր Սահակյանի դեպքում, ինչի՞ Վահագն Ալեքսանյանի դեպքում չեղավ, թե՞ նա միջանձնային էր, սա միջանձնային չի. Մամիջանյան 03/31/2023   15:10 Ադրբեջանը ոչ թե իր առաջ խնդիր է դրել 100 կամ 200 մ մխրճում ապահովելը, այլ՝ եկել, դիրքավորվել է բարենպաստ դիրքերում. Տիգրան Աբրահամյան 03/31/2023   15:02 Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին.փաստաբան 03/31/2023   14:46 ԱԳՆ-ն՝ 907-րդ բանաձեւում ուղղում կատարելու ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնության մասին 03/31/2023   14:28 Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը. ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է. Աշոտյան 03/31/2023   14:13 Հրահրումը եղել է Վլադիմիր Վարդանյանի կողմից, օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից, ոստիկանության պետի տեղակալն սկսեց Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունի.Օհանյան 03/31/2023   14:09 Ադրբեջանը յուրաքանչյուր մետր առաջանալով պայմաններ է ստեղծում՝ սահմանների ճշտգրտման գործում. Օհանյան 03/31/2023   14:05 Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան 03/31/2023   13:58 «ՔՊ» պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան 03/31/2023   13:50 Կոտրվածքներ չունի. ինչ վնասվածքներ է ստացել Վարդանյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 03/31/2023   13:50 ԱԺ-ում քաշքշուկ է եղել ընդդիմադիր ու իշխանամետ պատգամավորների միջև. ճեպազրույց. ուղիղ 03/31/2023   13:40 Այ սա մակարդակ է. Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել պոռնոաստղն վճարված փողի համար. Աշոտյան
03/31/2023   16:30 Թող հիշեն, ինչպես էին հետևի ոտքերով հարվածներ հասցնում Վահե Հակոբյանին. փաստաբան 03/31/2023   18:09 Երկու կար են դրել, հարվածը բավական ծանր էր. Վլադիմիր Վարդանյանը ինքն է պատմում այսօրվա միջադեպի մանրամասները 03/31/2023   13:50 Կոտրվածքներ չունի. ինչ վնասվածքներ է ստացել Վարդանյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 03/31/2023   14:05 Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/30/2023   15:55 Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ Երեւանն ու Արարատյան դաշտավայրը ներկայացնելով գոյություն չունեցած «արեւմտյան ադրբեջան» 03/31/2023   08:06 Ջուլֆալակյանի պատճառով Հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց․«Հրապարակ» 03/30/2023   23:41 «Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան 03/30/2023   13:21 «Մեկ ամսում Հայաստանն ու Արցախը կարող ենք ազատագրել թուրքերից, մեր երբեմնի համբավը պիտի վերականգնենք». Եղիազարյան 03/31/2023   12:57 ԱԺ-ում քաշքշուկ է տեղի ունեցել՝ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև 03/31/2023   14:13 Հրահրումը եղել է Վլադիմիր Վարդանյանի կողմից, օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից, ոստիկանության պետի տեղակալն սկսեց Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունի.Օհանյան 03/31/2023   19:37 Լիքը մեքենաներ ու թուրքի զինվորներ են. մրջյունի նման թափվել են դաշտերը. Հովսեփյան 03/31/2023   18:54 Այս լուսանկարը տեսնելով՝ հերքվում է իշխանության սուտը, թե Մհերը այլ առարկայով է հարվածել. Բաբայան 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/31/2023   17:11 Հոնքի մոտ արյուն կար, ես դա նկատեցի, երբ փորձում էի նրան կանգնեցնել. Արծվիկ Մինասյանը մանրամասներ պատմեց 03/29/2023   21:11 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի ևս մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/30/2023   23:11 ՀԱՊԿ հավաքական ուժերը զորավարժություններ կանցկացնեն 03/31/2023   15:52 Հողատուները ատում են հողը պահողներին. Սեւակ Նազարյան 03/30/2023   13:57 Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է վաղը երեկոյան ժամերին՝ 4-ից հետո. Գագիկ Սուրենյան 03/30/2023   23:22 Փաշինյանն անձամբ է պայմանավորվում Ալիևի հետ՝ խուսանավելով և՛ ԵՄ դիտորդներից, և՛ ռուս խաղաղապահներից. Գալստյան

Բերձորը պոկվել է ԼՂԻՄ-ից՝ նրա կազմավորումից ամիսներ անց և բռնակցվել Ադրբեջանին. 1921թ․ ռազմական քարտեզներում ԼՂԻՄ-ն ու Խորհրդային Հայաստանն իրարից անջատված չեն․ պատմաբան 07/06/2022   20:48  |  ԼՐԱՀՈՍ

99 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 7-ին Արցախի մի հատվածի վրա ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որի սահմաններից՝ միայն Հյուսիսային Արցախից, դուրս է մնացել 102 հայկական բնակավայր։ Չնայած Ադրբեջանի ջանքերով Արցախի մի զգալի հատված ինքնավար մարզի սահմաններից դուրս է մղվել, այդուհանդերձ, ամրագրվել է, որ մարզը ստեղծվում է Արցախի հայկական հատվածի վրա՝ դրանով իսկ փաստվել է, որ ԼՂԻՄ հենքի վրա ստեղծված Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ աղերս չունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Բանակցային գործընթացում հայկական կողմը պետք է առաջ տանի այդ առանցքային կետը, այսինքն՝ երբ խոսվում է երեք կարևորագույն սկզբունքների մասին, որոնցից մեկը տարածքային ամբողջականությունն է, պետք է բացառվի այն թյուրընկալումը, թե տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանն Արցախի նկատմամբ հավակնություն ներկայացնելու որևէ հիմք ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ ԼՂԻՄ-ը, որի հիմքի վրա ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, ինքնավար միավոր էր Խորհրդային միության կազմում՝ իր կառավարման ատրիբուտներով, և քաղաքականապես ենթարկվում էր Մոսկվային։ Ի վերջո, փաստ է մնում այն, որ ԼՂԻՄ-ը հինգ պատգամավոր է ունեցել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում»,-շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ դա այն անհերքելի ապացույցներից մեկն է, որ ԼՂԻՄ-ն ինքնուրույն միավոր էր՝ օժտված այն բոլոր իրավունքներով, ինչ Միության մյուս ինքնավար միավորները, և Արցախի հետ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին խոսելն աբսուրդ է։

Պատմաբանի համոզմամբ՝ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի հենց այս ուղղությամբ, այսինքն՝ միջազգային հանրությանը, բանակցային գործընթացի մեջ ներգրավված կառույցներին հասկացնի, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի հակասում ազգերի ինքնորոշման սկզբունքին, քանի որ այն ենթադրում է հենց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը ձևավորվել էր Խորհրդային միության օրենքների, միջազգային նորմերի հիման վրա։

«Պետք է առաջ տարվի այն թեզը, որ առաջնային է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը։ Զուգահեռաբար հսկայական աշխատանք պետք է տարվի դրսում, որպեսզի միջազգային հանրությանը հասկանալի լինի, որ խորհրդային տարիներին պատմական Արցախից կտոր-կտոր պոկվել և բռնակցվել է Ադրբեջանին։ 1923թ․ ԼՂԻՄ-ի կազմավորմանը զուգահեռ Ադրբեջանի ջանքերով սկսեց ձևավորվել «Կարմիր Քուրդիստան» գավառը՝ հայկական Քաշաթաղի ու Քարվաճառի բնակավայրերի վրա։ Դրանով Ադրբեջանը նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղն ու Խորհրդային Հայաստանը կտրել, բաժանել իրարից»,-նկատում է պատմաբանը։

Բալայանը շեշտում է՝ 1923 թվականի փաստաթղթի մեջ Բերձորը՝ Ավդալար անվամբ, ընդգրկված է եղել այն 212 բնակավայրերի ցանկում, որոնց հիման վրա ստեղծվել է ԼՂԻՄ-ը։ Միայն ամիսներ անց, Ադրբեջանի ջանքերով, այն պոկվել է ԼՂԻՄ-ից և բռնակցվել Ադրբեջանին՝ հայտարարվելով, այսպես կոչված, Կարմիր Քուրդիստանի կենտրոն։ 1921թ․ ռազմական քարտեզներում ևս, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանն ու ԼՂԻՄ-ն միասին են, իրարից անջատ չեն ներկայացված։

Չնայած նրան, որ արհեստականորեն ստեղծված քրդական գավառն ընդամենը 7 տարի կյանք ունեցավ, այդուհանդերձ, դրա դառը պտուղները հայկական կողմն առայսօր քաղում է։ Պատմաբանի արձանագրմամբ՝ Ադրբեջանն իր հեռուն գնացող նպատակին հասել է՝ նախ միջազգային հանրությանը կարողանալով մատուցել, թե, իբր, Քաշաթաղը, Քարվաճառը ադրբեջանական տարածքներ են, հետո էլ՝ հայ հասարակության պահանջատիրությունն է կոտրել։

«Քաղաքական գործիչները պետք է հիանալի տիրապետեն պատմական փաստերին, որպեսզի բանակցային գործընթացում կարողանան առաջ մղել մեզ համար կարևոր ու շահեկան փաստերը։ 18-րդ դարի կեսերին Մռավից մինչև Քաշաթաղ 142 հայկական գյուղ է եղել, էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հատվածի անտառներում որքան խաչքարեր, ամրոցներ, եկեղեցիներ կան, որոնք այդ տարածքների հայկականության կարևոր վկաներից են։ Ակնայի գինու գործարանի դիմաց էլ 6-րդ դարի եկեղեցու հետքեր են հայտնաբերվել։ Այսինքն՝ պատմական բազմաթիվ հիմքեր կան, որ Քաշաթաղը, Քարվաճառը, Ակնան, Ջրականը, Վարանդան և այլն, պատմական Արցախի տարածքներն են։ Պատմագիտական աղբյուրները՝ այդ թվում օտար հեղինակների, շատ են, ուղղակի լոբբիստական աշխատանքի առումով շատ ենք կաղում։ Ադրբեջանն օրվա մանուկի ենթագիտակցության մեջ մտցնում է, թե , իբր, հայերն Արցախը խլել են իրենցից և ջանք չի խնայում այդ կեղծիքը միջազգային մակարդակում ամրապնդելու համար, իսկ մենք, ցավոք, մեր իսկ հասարակության մոտ դեռ չենք ձևավորել այն գիտակցումը, որ արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ոչ թե գրավել ենք Քաշաթաղը, Ակնան և այլն, այլ ազատագրել ենք մեր պատմական հողերը»,-նշում է մեր զրուցակիցը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր ունեցած ձեռքբերումները, Բալայանի խոսքով, հետագա տարիներին մենք չենք կարողացել ամրագրել, սպառողական հոգեբանությամբ և անկարողության բարդույթով ենք ապրել։

Պատմաբանը վստահ է՝ ունեցածը պահելու և կորցրածը հետ բերելու համար երկու առաջնային անելիք ունենք՝ ճանաչել սեփական Հայրենիքը՝ պատմությունը լավ ուսումնասիրելով և երկրի հանդեպ պատասխանատվություն ու պահանջատիրություն ձևավորել հասարակության յուրաքանչյուր մոտ։

«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ «Սերգո ջան, դու լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա», մեր պարտության բուն պատճառը դարձավ։ Ադրբեջանում ամեն ինչ արել են, որ իրենց քաղաքացիները մտածեն, թե, իբր, Ղարաբաղն իրենցն է և պատրաստվեն պատերազմով այն «հետ ստանալ», իսկ մեր իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, ասել են, թե մենք չենք կարող աշխարհի դեմ կռվել․ այդպես հասարակության մոտ անկարողության բարդույթ ձևավորվեց և մենք մեր պատմական հողերին սկսեցինք օտարի աչքով նայել։ Դա հանցագործություն էր հայ ժողովրդի դեմ»,-նկատում է պատմաբանը։

Բալայանը շեշտում է՝ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ ամեն մի կտորի նկատմամբ։ Միայն այդպես՝ հավասարապես պատասխանատու և սրտացավ լինելով ինչպես Երևանի, այնպես էլ Սյունիքի, Արցախի ու մյուս հատվածների հանդեպ, ըստ պատմաբանի, կկարողանանք Հայաստան-Արցախի ներկա սահմանները պաշտպանել և կորցրածը հետ բերել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:35 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հանրապետություն» կուսակցությունը խուսափում է մեկնաբանել Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակը
19:05 03/07/2022  |  ՔաղաքականՓաշինյանը հատուկ սեր ունի ասֆալտի նկատմամբ․ Անվտանգությունը վերջին տեղում է. ռազմական փորձագետ Վան Համբարձումյան
20:46 01/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հողը Նիկոլի սեփականությունը չէ. Աղավնոյի համայնքապետը Ֆրանսիայի հրապարակում է (տեսանյութ)
21:38 30/06/2022  |  ՔաղաքականԲերձորը հանձնելով Արցախը շրջափակվում է. Ինչու Արցախը չի աղմկում. Արեն Ապիկյան (տեսանյութ)
20:34 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎաղը գնում եմ Բերձոր կամ Աղավնո, խորհուրդ եմ տալիս աշակերտներից գիտակից քաղաքացիների վերածված մարդիկ միանան․ ․ Հովհաննես Իշխանյան
08:30 30/06/2022  |  ՄամուլՈւզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»
20:42 29/06/2022  |  ԼՐԱՀՈՍԲերձորը հանձնելով՝ թշնամին կհայտնվի Տեղ գյուղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկա.Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
20:34 28/06/2022  |  ՀարցազրույցԱրցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
19:48 28/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀենց հասարակությունն ըմբոստանա ու ոտքի կանգնի՝ Հայրենիքի հանձնման շղթան կկոտրվի․ Արցախի ԱԺ պատգամավոր
22:26 27/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը փաստացի հաստատեց գաղտնի պայմանավորվածությունը՝ Արցախի Բերձոր և Աղավնո համայնքները անցնելու են Ադրբեջանին՝ ի հեճուկս նոյեմբեբերի 9-ի հայտարարության, իսկ Սուս գյուղի ճակատագիրն անհայտ է

Արխիվ

[]