ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. «Հենակետ» 07/04/2022 16:20 | ԼՐԱՀՈՍ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հակիրճ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակով տակտիկական վարժանքներ են իրականացվել։
Զորավարժություններ են տեղի ունեցել նաև Ադրբեջանի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանումներում (կոմանդոս)։
Իսկ զորամասերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարների և ծառայությունների պետերի ներգրավմամբ անցկացվել է ուսումնամեթոդական հավաք։
Հունիսի 29-ին Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի ՌՕՈւ հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ մեծ ներուժ կա երկկողմ ռազմական համագործակցության համար: Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Պակիստանը մտադիր են ընդլայնել կապերը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում:
Հուլիսի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ։
Տեսակապով հանդիպմանը միացել են Ղարաբաղում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները։ Հասանովը դրական է գնահատել կոմանդոսի նորաստեղծ զորամասերի գործունեությունը և հանձնարարականներ տվել։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Ադրբեջանում ևս 7000 մարդ «պատերազմի վետերանի» կոչում կստանա: Մեծ Բրիտանիայի կառավարությունը տեղեկացրել ե, թե ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ կհատկացնեն Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար։
Թուրքիայի Քոնիա քաղաքում ընթացող «Անատոլիական արծիվ-2022» միջազգային մարտավարական-թռիչքային վարժանքների շրջանակում անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր»։ Միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ Նամիկ Իսլամզադեն։
Թուրքիան ընդունել է «Eternity-2022» զորավարժությունների պլանավորման առաջին խորհրդակցությունը: Զորավարժություններն անցկացվելու են 2022 թ. հոկտեմբերի 17-ից 28-ը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։
Կովսականում (Զանգելան) բացվել է սակրավորների նոր շարժական դաշտային ճամբար։ Ալժիրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆայել Բաղիրովը և Ալժիրի ականների զոհերի պաշտպանության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Գելանի Ջվադին քննարկել են Ադրբեջանի և Ալժիրի միջև ականազերծման ոլորտում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ջուդի Չուն ևս կոչ է արել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Իսրայելը կօգնի Ադրբեջանին կիբերանվտանգության մասնագետների պատրաստման հարցում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի գլխավորած պատվիրակության Իսրայել կատարած այցի ընթացում համաձայնագիր է ստորագրվել իսրայելական հանրահայտ «Technion» համալսարանի հետ։
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնը, որը, ըստ համաձայնագրի, գործունեությունը սկսելու է առաջիկա 3 տարիների ընթացքում, պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի։ Ծրագրի շրջանակում ուսուցումն անցկացվելու է Բաքվում՝ «Technion» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Շուշիի շրջանի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում քաղաքի երեք մզկիթներում և մի շարք այլ պատմական օբյեկտներում, շարունակվում է հինգաստղանի հյուրանոցի շինարարությունը, կկառուցվեն նաև նոր հյուրանոցներ։
Նրա խոսքով՝ մեկնարկել է նաև առաջին բնակելի համալիրի շինարարությունը։ Մոտ ապագայում կիրականացվեն նոր ծրագրեր քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի մատակարարմանը, ջրամատակարարմանը, կոյուղու ցանցերի ստեղծմանը:
«ԱզՎիրտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Ջեյհուն Սաֆարովը հայտարարել է, թե Լաչինի միջազգային օդանավակայանը կկարողանա 1 ժամում սպասարկել մինչև 200 ուղևոր: Նրա խոսքով՝ Լաչինի միջազգային օդանավակայանը կլինի Ղարաբաղում կառուցված թվով երրորդ միջազգային օդանավակայանը:
Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի Բաքվի համաժողովի մասնակիցների այցը Արցախից գրավված տարածքներ։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջան ժամանած պատվիրակությունը ծանոթացել է Վարանդայի միջազգային օդանավակայանին, այնուհետև ուղևորվել է Շուշի։
«Eurasianet»-ը գրել է, թե նոր հետաքննությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական ընկերությունները, որոնք կապված են ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ Ալիևի ընտանիքի հետ, ստացել են ոչ թափանցիկ պայմանագրեր՝ Ղարաբաղում հող մշակելու համար։
Մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները տեղափոխում են Բերձորի (Լաչին) ճանախարհին տեղադրված խաչքարը: Այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը։
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե թուրք–ադրբեջանական համագործակցությունը հաղթեց Ղարաբաղում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանը և Իրանը քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։
Տարածաշրջանային նախագծերի մասին
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար:
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը՝ տեղեկացնելով, որ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք սպասում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացմանը: Ելույթ ունենալով Աշխաբադում կասպյան 6-րդ գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիևը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլևս «իրականություն» է:
Ռուսական «Известия»-ին բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության հասնել «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհի շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց փոքր ճանապարհահատվածը:
Լրատվամիջոցի բարձրաստիճան աղբյուրը նշել է, թե Երևանն արագացրել է նախագծի հաստատումը այն բանից հետո, երբ Բաքուն մտադրվել է երթուղի կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ոչ անդամ երկրների նախարարների 30-րդ նիստում Ադրբեջանն աջակցել է օգոստոսին հում նավթի օրական արդյունահանումը 648 հազար բարելով ավելացնելու որոշմանը։ Օգոստոսին սահմանված քվոտաների համաձայն՝ Ադրբեջանում հում նավթի օրական արդյունահանումը կավելանա 11 հազար բարելով՝ մինչև 717 հազար բարել։
Այլ թեմաներ
Պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրթիռակոծություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ անցած կիրակի Կիևի հրթիռակոծություններից մեկի հետևանքով լուրջ վնաս է հասցվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքին։
Իրանի հոգևոր առաջնորդին հարող «Kayhan» օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Բաքվի իշխանության կողմից Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ տարվող խիստ քաղաքականության վերաբերյալ, որում շեշտվել է, որ Ադրբեջանում վերջին ամիսներին ակտիվացել է շիա հավատացյալների նկատմամբ ճնշումը, գուցե այն պատճառով, որ Բաքվի կառավարիչները ժողովրդի կրոնական ինքնության վերադարձը համարում են սպառնալիք իրենց իշխանության համար»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/18/2022 23:53 Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
- 08/18/2022 21:38 Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել
- 08/18/2022 20:46 Գեղարքունիքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը
- 08/18/2022 20:02 11-ամյա երեխային օգնության են հասել ջրափրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը