Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ)

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան 07/04/2022   14:44  |  ԼՐԱՀՈՍ

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս մասին Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։

Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։

Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները:

Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:

Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար:

Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:

Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը:

Քիսո Փաստինֆ, [7/4/2022 2:42 PM]
Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։

Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։

Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ:

Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:02 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
11:18 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ
18:05 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը կարևորել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը.քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարությունների միջև
18:31 28/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
18:09 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
22:36 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ջանքերի համակարգման անհրաժեշտությունը․ՀՀ ԱԳՆ
21:53 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ
13:10 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ
22:22 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և հայկական կողմի դիրքորոշման և այլ հարցերի շուրջ զրուցել են ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները
18:31 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԽաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում. Արարատ Միրզոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]