ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա 06/29/2022 16:44 | ԼՐԱՀՈՍ
Դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական երթուղու դրական ներգործությունը․ Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Քարվաճառը հանձնվեց, և չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, և տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։
Դեռ 2020թ․ նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որևէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։
Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ․ գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի նախնական գնահատականով՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձևավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության և գնահատման արդյունքում։
Թերևս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի, քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար և միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։
Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ․ մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, և մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն․ Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը և, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն․ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։
Քաղաքացիները Ն․ Փաշինյանի համոզմունքը լսեցին, և չնայած թերահավատ էին՝ ընդունեցին ի գիտություն, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իսկ իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։
Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին և շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետևանքով առաջացած այս ծանր բեռը։
Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։
Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետևողական եմ լինելու։
Ստորև ներկայացնում եմ 2021թ․ մայիսին Ն․ Փաշինյանի հետ հարցուպատասխանը։
Հ․Գ․ նշված փաստաթղթերը չեմ կցում, քանի որ դրանք մի մեծ տրցակ են, իսկ լուծումը, ցավոք, բացակայում է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել