ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում.Թագուհի Թովմասյան 06/22/2022 16:30 | Մեկնաբանություն

Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով: Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և մանրամասնել.
«Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։
Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։
Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները»։
Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում:
Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։
Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:08 Բերձորից դուրս է եկել մոտ վեց ընտանիք, վաթսունից քիչ ընտանիք է մնացել․ համայնքապետ․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:01 Սուրմալու առևտրի կենտրոնում ավելի քան մեկ տարի առաջ բռնկված հրդեհի գործով եզրակացությունը ՀՀ քննչական կոմիտեն նոր է ստացել. «Ժողովուրդ»
- 08/16/2022 09:49 Սուրեն Պապիկյանը, բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով. «Հրապարակ»
- 08/16/2022 09:38 Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն. ԱԻ փոխնախարարի արձագանքը. «Հրապարակ»
- 08/16/2022 09:15 Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/16/2022 16:39 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն.արաբագետ
- 08/16/2022 16:09 Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է
- 08/16/2022 13:39 Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի հաջորդ զոհը.Զաքարյան
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 23:09 «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել
- 08/16/2022 22:20 Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվել է․ նա և ևս 4 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց
- 08/16/2022 20:31 Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
- 08/16/2022 19:00 Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվել է գազատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը