ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սատանայի Փաստաբանը-4. Ասել կուզի՝ ներկա վարչապետն ո՞վ դարձավ, որ չկառավարեմ 06/23/2022 21:10 | Վերլուծություններ

Նրանք տարբեր ռանգի են, տարբեր մաշկի գույն ունեն, տարբեր է նրանց կրթական ցենզը, տարիքը, սակայն նրանցից ոչ մեկին չի կարելի համարել պրոֆեսիոնալ, քանզի եթե անգամ այն առկա էր, իրենք հեշտորեն դարձրել են փալաս՝ սատանայի ոտքերի տակ։ Իսկ վերջինս այն տրորել ու տրորել է բազմապատիկ։ Ընդ որում, ոչ մի կապ չունի՝ փաստաբանների գիտական կոչումները։ Նրանք բոլորը՝ այդուհետ դառնում են սատանայի կամակատարները։
Հին ՀՀՇ-ական ջրաղացից՝ Սատանային իր հոգևոր հորից փոխանցված՝սույն կարևոր փաստաբանը՝ կյանքի գնով ՝ թեկուզ որպես պաշտոնակատար՝ ԲԴԽ նախագահի աթոռին բազմածը, երբ « մի կտոր հացի սեղանի շուրջ» շատ է անկեղծանում՝ ասում է, թե ինքն անգամ «նախագահ է կառավարել»։ Ասել կուզի՝ ներկա վարչապետն ո՞վ դարձավ, որ չկառավարեմ։
Իհարկե, վերջինս ճիշտ է ասում, քանի որ նորանկախ պետության ընտրակեղծարարության «հայր»-ն է, երկիրը բնականոն ռելսերից օրինականության հունից շեղած հիմնական մեղավորներից՝ մեկը։ Այ, որ սատանայի մեկ-երկու ուսապարկ նրա զինդատախազ աշխատած տարիներին՝ բանակ զորակոչվեին, պատկերն այլ կլիներ․․․
Կամ՝ ո՞վ չգիտի՝ Վազգեն Մանուկյանն էր 1996-ին ընտրված նախագահը, սակայն Տեր-Պետրոսյանին բազմաթիվ կեղծիքների գնով նախագահի աթոռին բազմեցնողների մեջ՝ էականը այս ընտրակեղծարարն էր՝ Գագիկ Ջհանգիրյանը, որ «մեր դեմ խաղ չկա», «100 տոկոսով էլ՝ Վազգենն անցնի՝ Լևոնն է լինելու»՝ ասողներին հիմք տվողը։
Ի դեպ, այն ժամանակ ասում էին, թե՝ Տեր-Պետրոսյանը հենց Ջհանգիրյանին էր խոստացել արդարադատության նախարար կարգել, սակայն, շատերն էին զարմացել, որ մուրազը փորում թողեց՝ արդարադատության երկու փոխնախարարներից նախապատվությունը անսպասելիորեն տալով մեկ ուրիշի։ /Մարատ Ալեքսանյանին՝ ցավոք, կյանքից վաղ հեռացած/։
2008-ին՝ չհաջողած, սակայն՝ 2018-ից ի վեր աստվածային մեր երկիրը սատանայի տիրապետությանը հանձնող մեկն է սատանայի փաստաբան Գագիկ Ջհանգիրյանը, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե՝ «վզիս դրել են»։ Նկատի ունի՝ իրավական ոլորտը։ Այստեղ են ասել՝ վայ էն իրավական ոլորտին, որի «կարգավորողն ու բարեփոխիչը» Գագիկ Ջհանգիրյանն է։
Այնպես որ, նրանք, ովքեր Ջհանգիրյանի հետ հույսեր են կապել, թե՝ օտարահունչ «վեթթինգ»-ը ուր որ է կգա և բոլոր անարդար դատավորներն արդար կդառնան, դատախազներն էլ՝ պետության շահից կարևոր շահ չեն ունենա, սին հույսեր չունենան։ Սատանայի սույն փաստաբանը՝ Գագիկ Վրեժովիչը սատանայից հետ չմնալով՝ եկել է ի՛ր վրեժը լուծելու։ Ո՛չ միայն կոնկրետ անձանցից, ո՛չ միայն նախորդիվ ձևավորված մասնագիտական ինստիտուցիոնալ կառույցներից, այլև՝ Հայաստանի 3-րդ Հանրապետությունից։
Եվ քայլ առ քայլ՝ ապօրինությունների առջև կանգ չառնելով նա գնում է առաջ։
ԲԴԽ նախագահի լիազորությունները զավթած Գագիկ Ջհանգիրյանը սատանայի հրահանգով հանդիպելով Վճռաբեկ դատարանի դատավորների հետ՝ նրանց «պարտադիր-կամավոր» սկզբունքով առաջարկ արեց՝իշխանության համար ոչ ցանկալիները կամավոր դիմում գրեն ու գնան թոշակի։ Ճիշտ նույն կերպ՝ ՍԴ-ի դեպքում էր վարվել՝ սպառնալով՝ եթե դատավորները չընդունեն իրենց առաջարկը, ապա՝ հետևանքները վատ կլինեն։
Արդյո՞ք զարմանալի է վերջին օրերին Վարդազարյան-Ջհանգիրյան՝ գաղտնի արված ձայնագրության մեջ սատանայի փաստաբանի հայհոյական, ընդհանրապես, դասախոսին ոչ հարիր՝ լեքսիկոնը։ Բոլորովին։ Թե՞ նա տիպար էր գիտնականի և հիմա հիասթափվել են ոմանք։ Իրականում Գագիկ Վրեժովիչը սատանայի ամենամերձավոր փաստաբանն է՝ վրեժի գծով։ Պատահական չէ, որ բոլոր ոլորտներից առաջինը նրա թիրախում հայտնվեց դատաիրավական համակարգը /նույն կերպ՝ Փաշինյանը եկած օրից թիրախավորում է լրատվամիջոցներն ու լրագրողներին/՝ իշխանության թիվ 1 խնդիրը՝ դատական համակարգն ամբողջությամբ զավթելը դարձավ, քանի որ այդ գործն առաջ տանողը անմիջապես սատանայի փաստաբանն էր՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Սրան զուգահեռ՝ սատանայի փաստաբանը լինելով ՀՀ ԲԴԽ անդամ՝ սատանային համընթաց՝ կռիվ տվեց և հաղթեց մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությունից որպես իր «ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում» մի կլոր գումար կորզելով։ Ավելին, սատանայի փաստաբանը հասավ նրան, որ իր պաշտոնանկության վերաբերյալ նախկինում կայացված որոշումներն էլ՝ իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերը այս ընթացքում առոչինչ ճանաչվեցին ։
Բնականաբար, նրա ատելությունն առ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան նաև սրանով է պայմանավորված։ Քանի որ նա պաշտոնանկ է արվել ՀՀ երկրորդ նախագահի հրամանագրով` քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, մինչդեռ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, դրա իրավունքը չուներ․ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ, ուստի համապատասխանաբար արձագանքել էր նաև դատախազությունը։ Բնավ պատահական չէ, ավելին, պարզից էլ պարզ է, որ իշխանափոխությունից հետո սատանայի սույն փաստաբանի ձեռագիրն էր և՛ ՀՀ 2-րդ նախագահի, և՛ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունները։
Արդարադատության նախարար էր ուզել, չէր դարձել, գլխավոր դատախազի աթոռն էր 2008-ին փափագում, այդ էլ՝ ի դերև, և ուրեմն, հիմնական նպատակը 2018-ին ձևակերպել էր՝ վրեժ՝ թեկուզ՝ սատանայի փաստաբանը լինելու գնով։ Իրականում՝ սատանան և յուր այս փաստաբանը շատ նման են իրար։
ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն, ըստ էության, Ջհանգիրյանին հավատացող-նրան չճանաչողների համար ինչ-որ տեղ վերջինիս դիմակը պատռելու դեր ունեցավ։ Ի դեպ, այս համատեքստում նաև պատռվեց Վճռաբեկ դատարանի դեմքը, բավարարելով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, արդարացնել էր նրան, իր վրա վերցնելով ողջ պատասխանատվության բեռը Գագիկ Ջհանգիրյանի կատարած և կատարելիք անիրավությունների…
Մանավանդ, որ Գագիկ Ջհանգիրյանն իր բաց գործունեությունից ավելի հայտնի է, որպես ստվերային կերպար: Մարդ, որի հետ փոխշփումից խուսափել են, որը տարիներ լինելով զինդատախազ, որպես իր մասին հիշողություն թողել է դաժանությունն ու նենգությունը: Մարդ, որի դաժանության բնութագրիչ որպես հիշատակվում է անձնական բանտ ունենալը:
Փաստն այն է, որ այսօր ունենք դատարանով արդարացված Ջհանգիրյան, որը եկել ու դատական համակարգը վերակազմավորելու, վերաշինելու մասին է խոսում: Ասել էր, չէ՞ ոչ միայն դատական, այլև՝ ողջ իրավապահ համակարգը վերաշինման կարիք ունի՝ այսպիսով ուղղակիորեն առաջարկելով Փաշինյանին իր ծառայությունները իրավական ոլորտում: Բայց իրավապահ համակարգը վերաշինելու գործընթացի մասին, երբ Ջհանգիրյանն է խոսում, զգուշացե՛ք, վախեցե՛ք, քանի որ իրավապահ ոլորտում սեփական բանտ ունեցողը ողջ երկիրն է պատրաստ վերածել բանտի:
...Գագիկ Վրեժովիչը սատանայից հետ չմնալով՝ ի՛ր վրեժն է լուծում։Սատանայի փաստաբանը-3
Սատանայի փաստաբանները-2
Սատանայի փաստաբանները-1
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը