Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Լաո, արի խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից. Ռուբեն Հակոբյանի ակնարկը՝ Լաո հավաքական կերպարին 06/13/2022   17:10  |  ԼՐԱՀՈՍ

Անկեղծ զրույց Լաոյի հետ...Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է որոշ նկատառումներ ու դիմել ժողովրդին։

«Լաո, արի նախապես պայմանավորվենք, որ մեր զրույցը լինելու է անկեղծ, պատմական ճշմարտության աչքերին ուղիղ նայելով, որովհետև զրուցելու ենք մեր մասին, մեր պատմության ու կենսագրության, հազարամյակների ընթացքում նաև մեր իսկ կողմից «ձեռք բերած» բազմաթիվ պարտությունների և այժմ էլ մեր հրամանատարությամբ ու ամենաստոր գործիքակազմով՝ մեր պետությունը ոչնչացնող ողբերգության մասին...

Դե, գիտե՛ս, այդ թեմաների մասին խոսելու համար ուժ ու համարձակություն է պետք... Կան ճչացող, դաժան ճշմարտություններ, ինչը բոլոր ժամանակներում փորձել և այժմ էլ փորձում ենք համառորեն թաքցնել... Իսկ պատմական այդ իրողություններին առարկայորեն նայելու համար ամուր նյարդեր, չգժվելու կարողություն, իրական հայրենիք ունենալու չմանդատավորված կամք ու ներուժ է պետք...

Նախ, Լաո, արի փորձենք միասին պատասխանել շատ կարևոր մի հարցի՝ ինչպե՞ս եղավ, ո՞նց պատահեց, որ առաջին դարում, ունենալով ավելի քան 300 հազար ք/կմ տարածք և լինելով տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, այսօր պստիկացել, դարձել ենք մի ափաչափ, նույնիսկ էն եղածի տասը տոկսից էլ պակաս՝ ամեն օր մետր առ մետր փոքրացող մի շագրենակաշի, որտեղից մարդիկ օր առաջ ուզում են փախչել...

Արի նաև հարևաններին մեղադրելու՝ դարերով անգիր արած տեքստերից հրաժարվենք, որովհետև այդ թվերին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմ գոյություն չուներ։ Իսկ ռուսներն էլ...

Դե, կարծում եմ կհիշես այդ թեմայով մեր ինքնագոհ ամպագոռգոռ լոպազությունը՝ երբ մենք գիր-գրականություն ունեինք, նրանք դեռ ծառերի վրա թռչկոտում էին... Ամերիկայի մասին խոսելն էլ ծիծաղ կբերի՝ այդ ժամանակ Ամերիկան, որպես պետություն, նույնիսկ սաղմնավորման հայտ դեռ չէր ներկայացրել ու հայտնի էլ չէր, թե երբ սեռական հասունություն կապրի...

Հա, Լա՛ո, մեր սովորության համաձայն կարող ենք այդ օրերի համար էլ Պարսկաստանին ու Բյուզանդիային մեղավորներ նշանակել... Բայց, կարծում եմ կհամաձայնես, որ ընթերցողը մեզ միանգամից կհիշեցնի վատ պարողի մասին ռուսական անեկդոտը...

Լաո, չե՞ս կարծում, որ դարերի ընթացքում մենք պարտվել ենք հենց մե՛զ ... Թշնամին մեզ չի՛ հաղթել... Այո՛ , մենք պարտվել ենք հենց մե՛զ... Վկա՝ Ավարայրը ... Եվ մեր պարտությունների ու ողբերգությունների համար միշտ փորձել ենք մեղավորներ նշանակել դրսի ուժերին ու պետություններին։
Լաո, չե՞ս կարծում, որ թշնամին օգտվել է հենց մե՛ր ներսի՝ իր տեսակի գոյությունից և ապահովել իր հաղթանակը... Արդյոք մեր այսօրը հենց դրա ճչացող ապացույցը չէ՞...

Հիշում ես, չէ՞, Լաո, ինչպես 1045թ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իշխան Վեստ Սարգսի հետ գործակցությամբ, Անիի բանալիները հանձնեց Բյուզանդ կայսր Կոստանդին Մոնոմախին, ձգտելով, որպես հատուցում, ստանալ Բյուզանդիայի հովանավորությունը՝ ավելի ամրապնդելու կաթողիկոսական իր իշխանությունը։ Բայց, ինչպես կասեր ուսապարկերի մասնագետ էն թմբլիկ պատգավորը, նկատի ունենալով իր կուսակից ԱԺ նախագահին՝ մեկ անգամ մարմնավաճառը՝ հավերժ է մարմնավաճառ... Բյուզանդացիք դեռ էն գլխից ծանոթ էին էս տեսակին, պատմության ընթացքում նման հաճախորդներ էլի էին ունեցել... Մի խոսքով՝ նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը դավաճանի նկատմամբ՝ սկսեցին հալածել նրան, առավել ևս, որ Բյուզանդիան ուզում էր վերացնել Հայ եկեղեցու անկախությունը։

Լաո, կարծում եմ կհամաձայնես, որ մերօրյա գետադարձն է՛լ ավելի դաժան գտնվեց Արցախի ու մեր պետության նկատմամբ, քան նույնիսկ իր բնօրինակը՝ հեռավոր 11-րդ դարում։ Նա ոչ միայն Արցախի բանալիները հանձնեց թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև դահիճին հատուկ արյունռուշտությամբ գլխատեց հինգ հազար զինվորի... Եվ, ինչպես հետագայում կխոստովաներ, այդ գլխատումը կարող էր և տեղի չունեներ, եթե չվախենար իր իշխանության կորստից։ Այլ խոսքով՝ հինգ հազար անմեղ զինվորի կյանք՝ իր ազգադավ իշխանությունը պահելու համար։

Լաո, այս արհավիրքը այսօր էլ գլխատում է մեր ազգի ու պետության արժանապատվությու՛նը... 20-ի նոյեմբերի 9-ից թշնամուն բերել մտցրել է մեր պետության ննջարան ու բանալու անցքից վախվորած հետևում է, թե ինչով է զբաղվում իր թույլտվությամբ ննջարան ներխուժած թշնամին...

Գիտես, Լաո, 90-ականների ազգային զարթոնքին երբեք չէինք կարող պատկերացնել, որ 30 տարի հետո Հայաստանը կարող է ունենալ ղեկավար, ով, թիկնապահներով շրջապատված, ինքնքգոհ կարող էր ընդդիմությանը սպառնալ, որ բռնելու և շինելու է ու փողոցային խուլիգանին վայել պահվածքով էլ ԱԺ ամբիոնից կհայտարարեր, որ ընդդիմության վրա ոչ միայն մատ, այլև, եթե պետք լինի ՝ նաև ուրիշ բան թափ կտա...

Այս սինլքորին իր վարքով չի զիջում նաև պետության երկրորդ դեմքը։ ԳԽ պատգամավորներից ո՞վ կարող էր ենթադրել, Լաո, որ 30 տարի անց ԱԺ նախագահի աթոռը կարող էր զբաղեցներ քաղաքական սկզբունքներից զուրկ ու քաղաքական այլասեռվածության բացառիկ նմուշ ինչ որ մի երկոտանի, ով ԱԺ-ում, ՊՊԾ ղեկավարի հետ համագործակցած, կարող էր ծեծ կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների նկատմաբ...

Բայց ԱԺ-ի ուսապարկային մեծամասնության արժեհամակարգի ճշգրիտ խորհրդանիշը, թերևս, ԿԳՄՍ կոչվող՝ ինտելեկտուալ մի շարք ոլորտներ համակարգող հանձնաժողովի նախագահն է, ով այդ նույն ծեծի ժամանակ ցուցամատը պտտեցնելով սպառնում էր ընդդիմադիր պատգամավորին՝ մատը նրա մարմնի համպատասխան բացվածքը մտցնել, այնուհետև՝ թռչկոտելով միանում է հինգ-վեց մեծամասնական շակալների ոհմակի, ովքեր «տղամարդավարի» ծեծում էին մեկ ընդդիմադիր պատգամավորի...

Հիշեցի ԳԽ-ի նույնաբովանդակ մեր հանձնաժողովի կազմը՝ Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռաֆայել Իշխանյան, քանդակագործ Օհան, Սամվել Շահմուրադյան (92-ին զոհվեց դիրքերում) և ուրիշներ... Փորձագետներից՝ Ռաֆոյին Նահապետյան, Ալեքսանդր Թոփչյանին։ Հանձնաժողովի նախագահը Մերուժան Տեր-Գուլանյանն էր...

Գիտես, Լաո, մենք ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արվեստի բացառիկ նմուշ է... Եվ էլի մեկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նույնիսկ չենք փորձել տեր կանգնել մեր այդ եզակի հաղթանակներին։ Խնդրեմ՝ ցավալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, որով, ըստ էության, օրվա իշխանությունը ոչնչացրեց հազարավոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն հաղթանակը։ Դա մեր դիվանագիտության կողմից դաժան ու անուղղելի հարված էր արցախյան ազատամարտին։ Դրանում ես համոզված եմ... Շատ չմանրամասնելու համար ասեմ, որ այս թեմային բավականին հանգամանորեն անդրադարձել եմ վերջերս «Կապիտուլյացիայի հաղթարշավը»՝ վեց մասից բաղկացած իմ հեռուստահաղորդաշարի 1-ին թողարկմանը։

Լաո, իրար հաջորդող իշխանություններն այդպես էլ համարժեք իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին մեր պետության ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրություններն աննախադեպ կեղծելու ակնհայտ փաստին։ Եվ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարեն, մերօրյա գետադարձի կողմից այսօր նշանակվել է արդարադատության ռահվիրա։

Լաո, չենք համարձակվում նաև խոսել, քննարկել, հասկանալ, թե ինչպես ծնվեց Արցախն արյունածոր վերքի վերածած ու մեր պետության սուբյեկտայնությունը զրոյացրած այս արհավիրքը։ Նա ընկեցիկ չէ՛, անօրինական ծնունդ չէ՛, բիջ չէ՛, Լաո՛... Մեր հավաքական կերպարն է տարիների ընթացքում ծնել ու սնել սրան։ Այս չարիքի հայտնության համար յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը... Երբեմն անձնական ու կուսակցական շահերից ելնելով ինչ որ քաղաքական խաղերում օգտագործելու համար նրան նույնիսկ սև խավիարով ենք կերակրել, Լաո՛...

Քո շուրջ ավելի լայն համախմբում ապահովելու համար քաղաքացին սպասում է այս և նման այլ հարցերի անկեղծ պատասխաննեի, Լաո՛... Ինքնախոստովանությունների ու ինքնաքննադատությունների... Ուզում է քեզ ավելի համոզիչ տեսնել... Քաղաքացին վախենում է նորից սխալվելուց... Ասում է՝ միայն քո զարթնելը քիչ է, Լա՛ո...

Լաո, քեզ շատ հետևողներ ունես... Արի հորդորի, չէ՝ խնդրի լսարանիդ, որ կարդան կամ վերընթերցեն Խորենացու «Ողբը», հետո էլ՝ 15 դար անց Քերթողահոր ողբը չափածոյացրած ու նոր փաստերով բարբառած Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը։ Մեծերը տարածության ու ժամանակի մեջ տառապանքներով, ցավի ու դառնության քառուղիներով անցնելով զգացել, արձանագրել ու զգուշացրել են դեպի պարտություն ու ողբերգություն տանող մեր արատների մասին։ Բայց մեր այսօրը, մերօրյա պետրոսգետադարձյան դահիճի կործանարար գոյությունը ճչում է, որ պատմությունից մենք դասեր չենք քաղել...

Լաո, արի հիմա մեր այս զրույցն այստեղ ընդմիջենք ու խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից։ Այս պահի համար ես լուծումներ տեսնում եմ և դրա առաջին պայմանը, որ դու շարունակես զարթնած մնալ, ինչքան էլ քեզ տարբեր կողմերից փորձեն քնեցնել...

Իսկ թե ինչ լուծումների մասին է խոսքը՝ հաջորդ զրույցին, որը, կարծում եմ, շատ չի ուշանա»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:17 03/06/2022  |  ԼՐԱՀՈՍ16.00 լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում.Ռուբեն Հակոբյան
12:21 26/05/2022  |  ՄեկնաբանությունՇարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում․Ռուբեն Հակոբյան
19:59 13/05/2022  |  ՄեկնաբանությունԱվետիք Չալաբյանը կայացած, դրսում հայի լավագույն տեսակը ներկայացնող երիտասադ է, պետությունը իր մեջ կրող, մտահոգ՝ ստեղծված իրավիճակով.Գետինը մտնե՛ք՝ դահիճի ստրուկներ. Հակոբյան
17:42 08/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մի՛ մոռացեք, որ մեր հավաքական կերպարն է ծնել այս ազգադավ տականքին...»․ Ռուբեն Հակոբյան
18:25 02/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի միակ ռեսուրսը գազազած ոստիկանությունն է. Ռուբեն Հակոբյան
14:41 01/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ի, ոստիկանության եւ դատախազության ղեկավարները, կարծում եմ, չեն մոռացել, որ հավաքների մասնակիցներն կարող են գրավել Ռադիոտունը եւ մնալ անպատիժ. Ռուբեն Հակոբյան
21:26 30/04/2022  |  Մեկնաբանություն45-ի այս օրը, ապրիլի 30-ին, Հիտլերը բունկերում ինքնասպան եղավ, իսկ այս արյունռուշտը, չբավարարվելով հազարավոր զինվորների արյունով բունկերից գոռում էր՝ վրե՛ժ․ Հակոբյան
15:59 18/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս շարժումն այս իշխանության վերջի սկիզբն է․ Ռուբեն Հակոբյան
14:31 09/04/2022  |  ԼՐԱՀՈՍԽուլիգանին հարիր սեռական բնույթի հայհոյանքներին անհամաչափ մեղմ եմ պատասխանել. Հակոբյան
14:48 02/04/2022  |  ՄեկնաբանությունԶարմանում եմ, երբ ոմանք շահարկում են, թե՝ ԱԺ ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ փակ ձևաչափով հանդիպմանը․ Հակոբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]