Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Փաստաբանը պահանջել է Ռազմիկ Աբրահամյանին առերես հարցաքննել արտաամուսնական կապերից հղիացած եւ երեխաներից հրաժարված կանանց հետ. քննիչը մերժել է ու թերի քննած գործն ուղարկել դատախազին 06/02/2022   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը շուտով կուղարկվի դատարան։ Ամիսներ առաջ քրեական գործով՝ 20 երեխայի մասով՝ նախաքննության ավարտ է հայտարարվել եւ մինչև ապրիլի 24-ը ժամանակ տրվել կողմերին՝ 73 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար, մինչև ապրիլի վերջը՝ միջնորդություններ ներկայացնելու համար։ Նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանության կողմը միջնորդություններ է ներկայացրել, այդ թվում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին,  որոնք մերժվել են։ 

Այժմ ՀՀ ՔԿ-ն գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին՝ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ստացվել է, դեռևս որոշում չի կայացվել, ժամկետների մեջ է։


Նշենք, որ քրեական գործով մեղադրյալները 11-ն են, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանը, որն, ըստ մեղադրանքի, հանցավոր խմբի ղեկավարն է, 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից 1 միլիոն 700 հազար եվրո է ստացել:

Նախաքննական վարկածով՝ գործել է հետևյալ սխեման. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, խմբի կազմում ընդգրկված բժիշկները կազմել են երեխաների առողջության վերաբերյալ էպիկրիզներ՝ նշելով, որ երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ անբուժելի։

Պաշտպանության կողմի գնահատմամբ, սակայն, քննությունը պատշաճ չի իրականացվել։ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ միակողմանի, ապօրինի քննություն է կատարվել, իսկ նախաքննությունը լրացնելու, բազմակողմանի, լրիվ  քննությունն ապահովելուն ուղղված  միջնորդությունները մերժվել են։

«Արվել է 175 էջանոց հիմնավոր միջնորդություն՝ հորինված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որ մերժվել է։ Այնուհետեւ, միջնորդել ենք Ռազմիկ Աբրահամյանին լրացուցիչ հարցաքննելու, որը նույնպես մերժվել է։ Իրականում գործի նյութերին ծանոթանալուց հետո շատ հարցերի վերաբերյալ ցանկանում էինք պարզաբանում տալ, բայց մերժեցին՝ խախտելով մարդու պաշտպանության իրավունքը»,- նշեց Սամվել Դիլբանդյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ միջնորդել են առերես հարցաքննել արտաամուսնական կապերից հղիացած եւ  այն թաքցրած  վեց կանանց հետ, որոնք վաղաժամ ծննդաբերել են ու հրաժարվել իրենց երեխաներից։

«Պահանջեցինք առերեսվել՝ մերժեցին։ Այստեղ նույնպես ակնհայտ մեղադրական թեքվածությամբ խախտեցին մեր պաշտպանության իրավունքը։ Օբյեկտիվ քննության պայմաններում պետք է բավարարեին միջնորդությունը, բայց մերժեցին»,- նշեց Դիլբանդյանը՝ հավելելով, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ այդ կանայք իրենց ցուցմունքներում ասում են, որ իրենց կամքով են հրաժարվել երեխաներից,  քանի որ հղիությունը եղել է անցանկալի։

Նրա խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում են այդ վեց կանանց վաղաժամ ծննդաբերությունը կազմակերպելու մեջ, բայց որևէ  բժշկի չեն հարցաքննել, ոչ մի բժշկական փաստաթուղթ չեն հետազոտել, փորձաքննություն չեն նշանակել և խոսում են մտացածին վաղաժամ ծննդաբերություն կազմակերպելու մասին։ Ընդ որում,  այդ կանանցից չորսը մարզերից եկել են վաղաժամ ծննդաբերության ուղեգրերով։

Բացի այդ՝ չեն հարցաքննել նաև մարզային այն բժիշկներին, որոնք վաղաժամ ծննդաբերության ուղեգիր են տվել այդ ծննդկաններին, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները՝ այդ բժիշկներին հարցաքննելու մասին՝ մերժել են։ Մերժվել է նաև կանանց էխոսկոպիա հետազոտություն կատարած, ինչպես նաև՝ ծնունդն ընդունած բժիշկներին հարցաքննելու միջնորդությունը,

«Նման հնչեղություն ունեցող գործով նման կարգի ապօրինի քննություն կատարելն ու մարդկանց վարկաբեկելը՝ վերջն է։ Սա մեր իրողությունն է»,- եզրափակեց Դիլբանդյանը։

Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանի նկատմամբ եւս քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել, սակայն այն նույնպես մերժվել է։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Գարսենցյանն ի սկզբանե իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, չի  ընդունում նաև հիմա, իր գործողություններում հանցակազմ, որևէ հանցագործության հատկանիշներ առկա չէ։

«Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ներկայացրել ենք գործընթացը եւ, ի դեպ, այն գործընթացը, որը կատարվել է մինչև 2018թ և կատարվում է նաեւ  մինչ օրս։ Այս քրեական գործով պայմանավորված լրացուցիչ ուսումնասիրվել է նաև գործող օրենսդրությունը և միակ փոփոխությունը, որն արվել է, եղել է Պետական տուրքի մասին օրենքում. 20.000 ՀՀ դրամի փոխարեն պետական տուրքը դարձել է 1 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ իրենք էլ ընդունեցին, որ գործող օրենսդրության մեջ որևէ բացթողում, խախտում կամ հակաօրինական կարգ գոյություն չունի»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս գործընթացը մինչ օրս շարունակվում է և չի կարող չշարունակվել, որովհետև ունենք Հաագայի պայմանագրով ստանձնած պարտավորություն։

Մասնավորապես, Հաագայի կոնվենցիայով նախատեսված է ծախսերի փոխհատուցում, գումարի չափը նախատեսված են յոթ տարիների աշխատանքի համար, գումարների չափը տեղադրված է հրապարակային՝ այդ կազմակերպությունների պաշտոնական կայքերում, ընդ որում, ՀՀ ի հետ համագործակցող օտարերկրյա կազմակերպությունների դեպքում Իտալիայից ավելի բարձր գումարների չափ է առկա։ Այլ խոսքով՝ պաշտպանության կողմը գտնում է, որ Անուշ Գարսենցյանի գործողություններում որևէ հանցագործության հատկանիշներ չկան, գործող կարգը համապատասխանում է թե ներպետական օրենսդրությանը, թե Հաագայի կոնվենցիային։ Փաստաբանի փոխանցմամբ՝ գործընթացը, որը տեղի է ունեցել, պետությունն է սահմանել՝ իր քաղաքացու համար, ՀՀ-ն իրավունք չունի միջամտելու, մասնավորապես, կան հավատարմագրված կազմակերպություններ, այս պարագայում՝ Իտալիայում հավատարմագրված կազմակերպություններ, ում դիմում են իրենց երկրի քաղաքացիները՝ երեխա որդեգրելու համար, իրենք են ընտրում։ Հետագայում պարզվել է, որ Իտալիայի քաղաքացին ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը գնացել և դիմել է կազմակերպությանը, շփվել  կազմակերպությանը դիմած անձանց հետ, որոնք որդեգրել են տարբեր երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, տեսել է, որ Հայաստանի կենցաղն ավելի մոտ է իրենց, նախընտրել է որդեգրել ՀՀ-ից, վճարումները կատարել է բանկային փոխանցումներով՝ այդ կազմակերպությանը։

«Այսօր էլ այդ կազմակերպությունները կան, ՀՀ-ում կան օտարերկրյա որդեգրումներ, այդ թվում՝ Իտալիայից։ Ոչինչ չի փոխվել»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ նախաքննական մարմնի մեկնաբանմամբ՝  կեղծ տվյալներ են մտցվել երեխաների առողջական վիճակի վերաբերյալ՝ երեխաներին ՀՀ-ում չորդեգրելու համար, փաստաբանը նշեց, որ գործում առկա չէ որևէ նման տվյալ, որևէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն։ Փաստաբանը գտնում է, որ ի սկզբանե օդից կախված լուրերով  կառավարության նիստին հայտարարություն էր արվել, թե Իտալիա երեխաներ են որդեգրվել, որոնց օրգաններն, իբրև վաճառվել են, մինչդեռ, որևէ նման երեխայի տվյալ առկա չէր, որդեգրումից հետո 5 տարի անց երեխայի մասին տվյալները փոխանցվում են ՀՀ-ին, իսկ ինչ վերաբերում է ապօրինի որդեգրմանը, Մարտիրոսյանը նշեց՝ որդեգրումը չի կարող ապօրինի,քանի որ երեխան որդեգրվում է վճռի հիման վրա, որոնցից որևէ մեկը բեկանված չէ։ Ավելին՝ մինչ դատական ակտը կառավարության որոշում է կայացվում և այժմ էլ գործող վարչապետը նույն որդեգրման ընթացակարգով որոշում է կայացնում։ Մարտիրոսյանի խոսքով՝ գործը հերթական փուչիկն էր, ափսոս, որ սա վերաբերում էր երեխաներին, նրանց իրավունքներին, անվտանգությունը, շահերն այսօր վտանգված են, խախտվել է որդեգրման գաղտնիությունը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:59 22/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱնհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
22:08 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված 13-ամյա տղան շարունակում է պայքարն ու ասում. « չենք հանձնվելու մինչև թրքամետ իշխանությունը գնա» (տեսանյութ)
23:57 21/04/2022  |  Միջազգային լրահոսԴոնբասից Ռուսաստան են տարհանել ավելի քան 150 հազար երեխաների
20:55 20/12/2021  |  ԼՐԱՀՈՍՇմոլ գազից թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից
23:44 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍ«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ
23:52 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍCovid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ
23:27 01/11/2021  |  Արտակարգ պատահարներԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին ու հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր, որից 3-ը՝ երեխա
19:39 28/10/2021  |  Միջազգային լրահոսՄոսկվայում ամեն օր շուրջ հազար կորոնավիրուսով վարակված երեխաներ են հայտնաբերում
09:27 16/10/2021  |  ՄամուլԱպօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»
22:55 14/10/2021  |  ՎերլուծություններԱմերիկյան երազանքի «mister policeman»-ը՝ թավիշից՝ «չագուչ» կտրած Հայաստանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]