Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Արցախի դրոշի, ՔՊ-ականների վախերի եւ Հայաստանի վաղվա օրվա մասին. Գեղամ Նազարյան 04/12/2022   15:04  |  Մեկնաբանություն

Վախերից դրդված ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը հանում են, իսկ հետո հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ են անում, արդարանում, թե դրոշը չի կարելի թեք դնել: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում նշված է. «Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է»:

Աշխարհի որեւէ երկրի կառավարության ծրագրում նման անհեթեթ եւ անտրամաբանական միտք չեք գտնի մի պարզ պատճառով. խաղաղությունը ոչ թե միջոց է անվտանգության ապահովման համար, այլ նպատակ, որին հասնելու համար գործի են դրվում անվտանգության բոլոր մեխանիզմները եւ երկրի ամբողջ ներուժը:

«Խաղաղության» մասին վերոհիշյալ նախադասությունն էլ հուշում է, թե ինչու է Հայաստանի կառավարությունը վարում այսպիսի խղճուկ արտաքին քաղաքականություն: Հասկանում ես, թե ինչու մեր երկիր, մեր տուն պատերազմ եւ ավեր բերեցին: Հասկանում ես, թե ինչու են իրենց վախերից եւ խաղաղության ու անվտանգության մասին արմատապես սխալ պատկերացումների հետեւանքով շարունակում ճակատագրական սխալների շարանը:

Խորհրդարանական ընդդիմությունը Արցախին աջակցելու, Արցախի թիկունքին կանգնելու համար Երեւանի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է անում, իսկ վարչախումբը եւ խորհրդարանական ՔՊ խմբակցությունը կարծում է, որ այսպես խաթարում են մեր երկրի, այդ թվում նաեւ Արցախի անվտանգությունը: Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդանշական գործողություն է իրականացնում՝ խորհրդարանում ամրացնելով Արցախի դրոշները եւ հայտարարում Արցախ մեկնելու մասին, իսկ ՔՊ-ականները վախերից դրդված հայտարարում են, թե այդպես վտանգում ենք արցախցիներին:

Գործը հասավ նրան, որ ՔՊ-ականները խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեցին ադրբեջանական զինված ուժերի հետ համագործակցության մասին: Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեցողները նման մեղադրանք են ներկայացնում ընդդիմությանը:

Եւ եթե հանկարծ Արցախում կամ, Սյունիքում տեղ գտնեն ադրբեջանական զինված սադրանքներ, ապա դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է խորհրդարանական քաղաքական մեծամասնության վրա:

Իրականությունն այն է, որ վախերը թույլ չեն տալիս սթափ նայել իրավիճակին: Վախերը ՔՊ-ականներին եւ նրանց առաջնորդներին թույլ չեն տալիս առկա իրավիճակում ճիշտ քայլեր, հայտարարություններ եւ գործաղություններ անել, իսկ իրավիճակը փրկել ցանկացող ընդդիմությանն էլ մեղադրում են ամենածանր հանցանքների մեջ:

Վախից դրդված քաղաքական որոշումը սովորական արկածախնդրություն եւ բախտախնդրություն է: Վախերից դրդված քայլերը հանգեցրին ծանր եւ արյունալի պատերազմի:

Վախերից դրդված գործողությունները հանգեցրին տարածքային եւ մարդկային կորուստների Սյունիքում եւ Գեղարքունիքում:

Վախերից դրդված էլ վարչախումբն Ադրբեջանից չի պահանջում ազատ արձակել բոլոր գերիներին եւ նոր նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Վախերից դրդված ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը հանում են, իսկ հետո հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ են անում, արդարանում, թե դրոշը չի կարելի թեք դնել: Հիմա չդնենք ու բացատրենք, թե դրոշն ինչ կերպ կարելի է տեղադրում կամ ինչ կերպ չի կարելի, բայց երբ 1993 թվականին ծնված ՔՊ-ական պատգամավորը Արցախի դրոշը ամուր չտեղադրելու համար մեղադրում է Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին, արդեն իսկապես դժվար է ինչ-որ բան ասել: Դժվար է ինչ-որ բան ասել նրանց, ովքեր վախից դրդված պատերազմի օրերին Ստեփանակերտում, նախագահականի շենքի վրայից իջեցրել էին Արցախի դրոշը եւ այն վերատեղադրել միայն Արցախում գտնվող Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոշտ դիտողությունից հետո:

Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն այնքան ամուր էին տեղադրել Արցախի դրոշը, որ երեսուն տարի այն անսասան էր: Վախը թույլ չի տալիս ՔՊ-ական պատգամավորներին ընկալել, որ այդ իրենց կառավարման տարիներին Արցախի դրոշն իջեցվեց Հադրութից ու Շուշիից, Ավետարանոցից ու Քարվաճառից: Դե եթե այդքան թույլ էին տեղադրել, ինչո՞ւ մինչեւ 2018-ի մայիսը չընկան այդ դրոշները: Հայտարարություններ անելուց առաջ փորձեք հաղթահարել ձեր վախերը եւ ճիգ գործադրեք նայել իրականության դեմքին:

Ինչպես ասում են, ամեն ինչ շատ պարզ է. գործ ունենք վախերով առաջնորդվող քաղաքական թիմի հետ, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ արդեն չորս տարի ղեկավարում է Հայաստանը եւ այս ընթացքում մեր երկրի եւ ժողովրդի գլխին արյուն ու ավեր է շաղ տալիս: Վախերը գործող վարչախմբին եւ ՔՊ-ական պատգամավորներին ամբողջովին կտրել է իրականությունից: Սրա հետեւանքով նրանք դարձել են քաղաքական բախտախնդիրներ, իսկ այս տեսակին պետության ղեկը վստահելը խիստ վտանգավոր է, մեղմ ասած, ռիսկային:

Նրանք ցանկացած քննադատության, դիտողության պատասխանում են առասպելական թալանի մասին բղավոցներով: Բղավոցներ, որոնց աղմուկի տակ ավերվում է մեր սուրբ երկիրը:

Իսկ խորհրդարանական ընդդիմությանն էլ այս վիճակում մնում է լինել ավելի խոհեմ, զերծ հուզական եւ պահի տակ կայացված որոշումներից, ու ոչ մի դեպքում չհայտնվել այն հարթությունում, որտեղ քաղաքական բանավեճերը վերածվում են ցածրակարգ վիրավորանքների: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է լինի բարձրության վրա ու գիտակցի, որ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու առաքելությունը դրված է հենց իրենց ուսերին:

Մեր տղերքն Արցախը պաշտպանելիս, Հայաստանը պաշտպանելիս զոհվել են ոչ նրա համար, որ մենք թույլ տանք ավերել եւ թուլացնել այս երկիրը: Մեր տղերքն իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, որ մենք այնպիսի երկիր կառուցենք, որ ապագան լինի մեր ժողովրդինը, այն ժողովրդինը, որը ապրում, արարում է, հույս ունենալով, որ ունի բարձր գիտակցությամբ օժտված խորհրդարանական ընդդիմություն, որը կարող է եւ պետք է երկիրը հանել այս վիճակից:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]