ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից. դատարանում հրապարակվեց դատավճիռը (տեսանյութ) 03/28/2022 14:17 | Դատական ռեպորտաժներ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու որոշեց անհապաղ ազատ արձակել արգելանքից։
Դատարանը ճանաչել և հռչակել է նաեւ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի անմեղությունը, արդարացրել նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին, ապա Հարութ Լալազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի 3 ամիս ժամկետով, Էրիկ Աղաջանյանը մեղացոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, սակայն վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի 3 ամիս ժամկետով, Սամվել Դինունցն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հրայր Բաղդասարյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշ Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
- 02/15/2025 08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ»
- 02/15/2025 08:11 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի նստել ավտոբուս․«Հրապարակ»
- 02/15/2025 08:08 Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 02/15/2025 08:05 Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քալեր ձեռնարկել․«Հրապարակ»
- 02/15/2025 08:01 Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»
- 02/15/2025 07:58 Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/15/2025 21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
- 02/15/2025 20:51 Ադրբեջանն իր ագրեսիան փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն. մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը. Լիլիթ Գալստյան
- 02/15/2025 20:15 Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը. Հովհաննես Ավետիսյան
- 02/15/2025 18:32 Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/15/2025 22:28 Հայանիստ գյուղում «Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է
- 02/15/2025 21:42 Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը. խցանման մեջ հայտնված մոտ 400 տրանսպորտային միջոց շարունակել է ընթացքը
- 02/15/2025 21:36 Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
- 02/15/2025 21:26 Մարտունիում պայթյունից տուժած հոգեւորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել