ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության արձագանքը «խաղաղության և պատերազմի» վտանգին. Վահե Հովհաննիսյան 03/16/2022 12:06 | Վերլուծություններ
Իշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «ճանապարհները մերն են», ու դրա դիմաց՝ խաղաղություն։ Իշխանությունը երեկվանից սկսել է վերադառնալ 1991 թ.՝ արդարացնելու համար աղետը։ Արհեստական պրոցես, ինչը նշանակում է, որ իշխանությունէ իր որոշումը կայացրել է և ապագայի տապալումը փնտրում է անցյալում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Հայաստանի ապագայի մասին բաց քարտերով է խոսում Ռուսաստանը։ Լուկաշենկոյից սկսած մինչև երեկվանից հրապարակ նետված ռուսահայ էմիսարներ ավետում են, որ Հայաստանը լինելու է նոր Միութենական պետության կազմում։ Սա է մեզ մատուցվող հեռանկարը։ Շատ պարզ, առանց երկիմաստության։
Իսկ հայ ժողովրդի 90 տոկոսն առայժմ պատկերացում չունի իրեն կանխորոշվող հեռանկարի մասին։
Ընդդիմության արձագանքի տարբերակները
Տարբերակ առաջին
Մնալ տանը, սպասել մինչև փաստը կայանա, իշխանությունը տապալի, բերի փլուզումների, հետո կերևա, գուցե շանս կբացվի։ Սա կլինի ծայրահեղ անազնիվ՝ պետության, հասարակության և սեփական ընտրազանգվածի հանդեպ։ Արցախի և պետականության կորստից հետո ո՞ւմ է պետք է այդ շանսը։
Տարբերակ երկրորդ
Ընդդիմությունը չի մնում տանը և որդեգրում է ակտիվ հակաիշխանական հարձակումների մարտավարություն՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիաները։ Հախուռն հակաիշխանական արշավն այսօր վտանգավոր է պետության համար, որովհետև իշխանությունը, այո, զգալիորեն կարող է թուլանալ, բայց այդ ընթացքում չի ձևակերպվելու պետության հեռանկարի այլընտրանքը, պրոցեսը չի բերելու պետական ռացիոնալ շահի, պետությունը է´լ ավելի է թուլանալու։ Հետևանքը լինելու է մեծ, համընդհանուր փլուզումը։
Տարբերակ երրորդ
Ընդդիմությունն ակտիվանում է և, որպես բովանդակություն, որդեգրում է «ֆիդայականությունը»՝ իրականությունից և իրական հնարավորություններից կտրված գաղափարներով։ Զգացմունքային, իռացիոնալ հայրենասիրության պարագայում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու՝ միջազգային հանրության և հասարակության մի զգալի հատվածի առաջ։ Ընդդիմությունը դիտվելու է որպես արկածախնդիրների խմբակ, որի ֆոնին իշխանությունը հեռատես և իմաստուն է թվալու։ Այս պարագայում պետությունը ոչ մի օգուտ չի ստանալու, չի հաջողվելու խուսափել վատ սցենարներից, իսկ ընդդիմությունն արագ գնալու է մարման։
Տարբերակ չորրորդ
Ընդդիմությանը հաջողվում է ձևակերպել սառը, պրագմատիկ ծրագրային փաթեթ՝ զերծ մնալով պոպուլիզմից, հանրությանը հաճոյանալու հնարքներից։ Փաթեթը պիտի ներկայացնի այսօրվա իրականությունը՝ պարզ, առանց թաքցնելու վտանգները, որոնք այսօր բացվել են Հայաստանի ու Արցախի առաջ և հնարավորությունները, որոնք կան՝ դրանք մեղմելու համար։ Ընդդիմությունը պիտի նկարագրի սցենարները, որոնք այսօրվա աշխարհում Հայաստանին ու Արցախին կարող են սպասել, և պիտի ներկայանա այդ ողջ համատեքստում սեփական առաջարկներով՝ փորձելով մնալ առավելագույն սթափության, բայց նաև արժանապատվության սահմաններում։
Այդ փաթեթով այն պետք է ներկայանա հանրությանը, արտաքին դաշնակիցներին, հարևաններին, աշխարհին։
Այդ դեպքում ընդդիմությունը ստանում է հնարավորություն՝ հասարակական զգալի կոնսոլիդացիա ապահովելու, ձեռք է բերում շանս՝ դառնալու Հայաստանի նոր դեմքը և մեծ համախմբվածության արդյունքում պետությունը փրկելու վատագույն զարգացումներից։ Սա բարդ, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ տարբերակն է։ Այս ամենի համար, սակայն, պետք է գրագետ բովանդակություն և կազմակերպչական ծանր աշխատանք։ Ընդդիմությունը նախ իր ներսում պետք է գտնի ֆորմատ՝ քննարկելու բոլոր ցավոտ բովանդակային հարցերը և գալու եզրահանգումների։ Պիտի դադարի լինել սովորական, այս պահի ընդդիմություն, այլ դառնա իրական այլընտրանք Հայաստանի այսօրվա իրականության մեջ։ Պետք է դառնա հասկանալի և ընդունելի՝ հասարակության լայն շերտերի համար։ Դրա թե´ բովանդակային, թե´ տեխնիկական լուծումները կան։
Ցավոք, տիտղոսային ընդդիմությունը կորցրել է կարևոր ժամանակահատված։ Խոսքը ընտրություններից հետո փուլի մասին է։ Այդ ժամանակահատվածում հնարավոր էր կանխատեսել այսօրվա վիճակը և 8-9 ամսվա ընթացքում ձևակերպել բովանդակային այլընտրանք, որով կարելի կլիներ ներկայանալ հանրությանը և համախմբել հասարակության լայն շերտեր։ Ինչո՞ւ դա չարվեց, ես չգիտեմ։ Ցավոք, «Արժանապատիվ խաղաղություն» բանաձևը, որ ընտրություններից առաջ մտցվեց ընդդիմության օրակարգ, այդպես էլ մնաց օտար նրա համար, չդարձավ բովանդակություն, չբացվեց։ Դա պետք էր անել նախորդած ժամանակահատվածում, և այսօր այլ իրավիճակ կլիներ։
Թե ընդդիմադիր զարգացումներից ո՞րը կլինի, դժվար է կանխագուշակել։ Բայց առաջին երեք տարբերակների դեպքում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու և ժողովրդին ներակայանալու է, որպես «խաղաղություն բերող», որի դիմաց կանգնած է «պատերազմի ընդդիմությունը»։
Չափազանց կարևոր է՝ չմսխել ընդդիմության ռեսուրսը։ Սխալ որոշումների արդյունքում դրա ռիսկը մեծ է։ Անհատական մակարդակով այնտեղ կա լուրջ ռեսուրս, կա գրագետ դեմքերի պատկառելի ցանկ, և եթե այդ ռեսուրսը սխալ քայլերով փոշիացվեց, ապա կլինի նկատելի կորուստ և նկատելի վնաս պետությանը։
Հետագա զարգացումներում կարևոր, չեմ բացառում նաև՝ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ հանրային այն գործիչների մեծ համայնքը, որոնք, չլինելով ընդդիմադիր ֆորմալ ձևաչափերում, ամենօրյա ռեժիմով խոսում են հասարակության հետ՝ ձևավորելով հանրային տրամադրություններ և բովանդակություն։
Չի բացառվում, որ այս ճակատագրական փուլում, խմորումների և տագնապների ֆոնին, ձևավորվեն նոր քաղաքական հոսանքներ, նոր միավորներ, և ընդդիմությունը ստանա այլ տեսք։ Իրականում դրանք հենց նման բախտորոշ փուլերում էլ ձևավորվում են։
Հանրային գործիչների, անհատների և մտահոգ հանրության ռեսուրսը կքննարկվի հաջորդիվ»։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել