Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան 04/30/2024   16:38 Իշխանական «Սիվիկ» կայքի լրագրողը հաղորդում է ներկայացրել՝ իր և Լևոն Քոչարյանի օգնականի միջև տեղի ունեցած դեպքով 04/30/2024   16:35 Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ 04/30/2024   16:35 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 04/30/2024   16:14 Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. 04/30/2024   16:04 Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան 04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան 04/30/2024   14:53 Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ 04/30/2024   14:51 Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը 04/30/2024   14:20 Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար 04/30/2024   14:15 Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024   14:11 Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված

Ադրբեջանը լկտիացել է, ընդ որում՝ անթաքույց և բացահայտ. պետք է սպասել ոչ այնքան լավ զարգացումների. Հայկ Նահապետյան 03/14/2022   19:49  |  Քաղաքական

«Որևէ մեկը պաշտոնապես հայտարարե՞լ է, թե ի՞նչ է գրված այդ, այսպես կոչված, պայմանագրի տեքստում։ Հստակ հայտնի է միայն այն, որ այդ պայմանագիրն ունի նախապայմանների 5 կետ, այսինքն, միայն 5 թիվն է հայտնի, պաշտոնապես ուրիշ ոչինչ հայտնի չէ։ Հետևաբար, ես չեմ պատրաստվում մեկնաբանել մի բան, որի մասին պաշտոնական որևէ տեսակի հայտարարություն չկա՝ ոչ մի երկրի կողմից,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «Խաղաղության պայմանագրի» իր տարբերակը, որը բաղկացած է 5 նախապայմանից ու ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ պատասխանել են Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ ներկայացված փաստաթուղթը լուրջ փաստաթուղթ է, որի տակ համաձայնության ստորագրություն է դրվելու։ Հետևաբար, նման կարևորության հարցը մեկնաբանելու համար պաշտոնական հիմք է անհրաժեշտ։

Փորձագիտական համայնքի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանը պահանջել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում, Հայկական զորքերի դուրս բերում այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզի մեկ և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։

Հայկ Նահապետյանը նկատում է՝ իսկ, եթե, հանկարծ, պարզվի, որ այդ համաձայնագրի մեջ շատ ավելի խիստ կետեր կան, քան այն, որոնք թվարկվում են, այսպես կոչված, փորձագիտական աղբյուրների կողմից։ Միգուցե, այդ կետերի մեջ շատ ավելի վտանգավոր դրույթնե՞ր կան, որոնց մասին մենք չգիտենք։ Ի վերջո, չկա պաշտոնական հայտարարություն՝ 5 կետերի նուն բովանդակության մասին։

Լրագրողի նկատառմանը, թե հայաստանյան օրվա իշխանություններին խիստ բնորոշ վարքագիծ է՝ թշնամու հետ թաքուն և դավադիր գործարքների գնալ, որի հերթական դրսևորումը կարող է լինել, նաև, այս համաձայնագիրն՝ իր անցանկալի բոլոր հետևանքներով, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ճիշտ եք, սակայն արդեն վաղուց ընդունված պրակտիկա է՝ նման գործարքները թաքուն են կնքվում, և ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլև ամենուր. «Նման փաստաթղթերը թաքուն են ստորագրվում, որովհետև, բնական է, որ պարտվող կողմը ցավալի զիջումների է գնալու, որը հասարակական ընդվզումներ կարող է հրահրել։ Լինում են նաև դեպքեր, երբ հաղթող կողմը, նույնպես, ստիպված է լինում թաքուն կնքել պայմանագիրը, ենթադրելով, թե իր ժողովուրդն ավելին էր սպասում, քան եղել է։ Հետևաբար, չի բացառվում, որ մարդիկ միայն վերջին պահին կարող են հստակ և պաշտոնական տեղեկություն ստանան այն մասին, թե, իրականում, ի՞նչ կետերի շուրջ է ստորագրվել համաձայնագիրը, երբ նրանք արդեն փաստի առաջ կանգնած կլինեն։ Նորից եմ կրկնում՝ սա միայն և բացառապես հայաստանյան իշխանությունների մենաշնորհը չի։ Հետևաբար, կրկնվեմ՝ չեմ կարող և չեմ ցանկանում մեկնաբանել մի բան, որի մասին չկա հստակ և պաշտոնական տեղեկություն»,- ասում է ռազմական փորձագետը։

Հարցին՝ իսկ ի՞նչ սպասի հասարակությունը մի համաձայնագրից, որի մասին, նույնիսկ, տեղյակ չէ խաղաղություն կնքող պարտվող կողմը, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ երբ կձևավորվի այն հավաքական հասարակությունը, որն, իսկապես, ցանկանում է իմանալ՝ ի՞նչ սպասել տվյալ համաձայնագրից, անպայման կտեղեկանա. «Ցավոք սրտի, այսօր՝ այս պահին, մեր իրականության մեջ չկա այդ հավաքական հասարակությունը՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական դաշտում, որ ցանկանում է իմանալ և տեղեկացնել, թե ինչի՞ մասին է, իրականում, խոսքը, ի՞նչ գործարքների է գնում օրվա իշխանությունը՝ երկրի սահմանների և անվտանգության հետ կապված կարևորագույն և բախտորոշ հարցերի շուրջ»։

Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետը նկատում է՝ Ադրբեջանը լկտիացել է, ընդ որում՝ անթաքույց և բացահայտ կերպով, հետևաբար, առաջիկայում պետք է սպասել մեզ համար, մեղմ ասած, ոչ այնքան լավ զարգացումների. «Ադրբեջանի նմանօրինակ վարքն ուղիղ համեմատական է և բխում է մեր և մեր դաշնակից երկրների դրական կամ բացասական զարգացումների ենթատեքստից։ Պատկերն ամբողջությամբ և համապարփակ կերպով ընկալելու համար, համադրենք ստեղծված իրավիճակի բոլոր դրվագները՝ ի՞նչ հարցերի շուրջ և ի՞նչ պայմանավորվածությունների եկան Մակրոնն ու Փաշինյանն՝ իրենց վերջին հանդիպման ընթացքում, համադրեք ուկրաինական դեպքերի առնչությամբ զարգացումները, սրան գումարեք նաև կենսաբանական լաբորատորիաների հետ կապված տեղեկությունները և այլն։ Մեր բնական ու ռազմավարական դաշնակիցը կենաց - մահու պատերազմի մեջ է, ի՞նչ է անում այս իշխանությունն՝ այդ իրավիճակում հայտնված դաշնակցին օգնության ձեռք մեկնելու համար։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալուց և համադրելուց հետո միայն, բոլորի համար պարզ կլինի ՝ մեր թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի լկտի պահվածքի իրական պատճառները»։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական սադրանքներ կիրականացվեն, որոնք կարող են լինել նաև կարճաժամկետ։ Թե ի՞նչ արդյունք դրանք կտան թշնամուն, կամ ի՞նչ հետևանքներ կունենան մեզ համար, ռազմական փորձագետի կարծիքով՝ այս պահին այնքան էլ էական չեն. «Եթե խոսում ենք մեզ համար ողբերգական կորուստների, այդ թվում նաև՝ տարածքային կորուստների մասին, ապա դա բացառված չէ, չնայած, որ մեր ամենամեծ ողբերգությունն, արդեն իսկ, տեղի է ունեցել, երբ մենք մեր երկրի՝ Արցախի մի մասը հանձնելով, բացեցինք սահմանը թուրքի և ադրբեջանցու առաջ։ Հետևաբար, ամենամեծ ողբերգությունն, արդեն իսկ, տեղի է ունեցել, մնացածը դրա հետևանքներն են»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:11 07/03/2022  |  ԼՐԱՀՈՍԵրասխում և Արցախի սահմաններին լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Ռուսաստանը ձեռքերը կերկարացնի՝ ընդհուպ մինչև Թուրքիա. Հայկ Նահապետյան
19:07 02/03/2022  |  ՔաղաքականԵթե Էրդողանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Ռուսաստանը՝ հայերի, հույների և քրդերի հետ Թուրքիան կազատագրի թուրքերից». ռազմական փորձագետ
20:20 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին․ Թաթոյան
19:08 25/02/2022  |  ՔաղաքականԱՄՆ-ն զոհասեղանին է դրել Ուկրաինային. Արևմտյան երկրները խուսափում Ռուսաստանի դեմ առճակատման դուրս գալուց.փորձագետ
21:12 21/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը գործընթաց է սկսել Արցախյան ազատագրական շարժման առաջնորդների նկատմամբ. Հայկ Նահապետյան
19:09 21/02/2022  |  ՔաղաքականԱդրբեջանը կակտիվանա, սահմանին սադրանքների թիվը կմեծացնի. Հայկ Նահապետյան
23:09 18/02/2022  |  ՔաղաքականՆիկոլը հրաժարական կտա մեկ օրում, ինչպես Տեր-Պետրոսյանը. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
20:25 14/02/2022  |  ՔաղաքականՌուսաստանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը և Ադրբեջանի նկատմամբ իրականացնելու է ճնշումների քաղաքականություն. փորձագետ
19:13 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը տենդորեն զինվում է, իսկ Հայաստանում պարգևավճարներով են զբաղված. երկրների միջև ռազմական բալանսը խախտվել է ամենավտանգավոր ձևով.փորձագետ
21:50 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում. ՄԻՊ-ի զեկույցը հրապարակվել է անգլերեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]