Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   23:49 Իսրայելը հրաժարվել Է ընդունել Լիբանանում փեյջերների պայթեցման մեղքը 09/20/2024   23:32 Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան 09/20/2024   23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը 09/20/2024   23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը 09/20/2024   23:05 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին 09/20/2024   22:49 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 09/20/2024   22:35 Ութժամյա քնի օգտակարությունը հերքվել է 09/20/2024   22:22 Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը 09/20/2024   22:12 «Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան 09/20/2024   21:51 Լիբանանում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 9-ի 09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է

Եթե Էրդողանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Ռուսաստանը՝ հայերի, հույների և քրդերի հետ Թուրքիան կազատագրի թուրքերից». ռազմական փորձագետ 03/02/2022   19:07  |  Քաղաքական

«Այն մեսիջները, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն ուղղում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որի կազմում է նաև Թուրքիան՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցը, նրանք հրաշալի կերպով հասկանում են։ Իրականությունն այն է, որ Ռուսատանը կարող է շատ ավելի խիստ լինել, քան մինչ այս էր և, բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառած մի քանի երկրների ցանկից Ադրբեջանն ու Թուրքիան բացակայում են։ Հետևաբար, եթե սկզբունքորեն փորձ արվի ռազմական բախումներ հրահրել հայ ադրբեջանական սահմանին, իսկ մենք գիտենք, որ դա չի կարող տեղի ունենալ առանց Թուրքիայի անմիջական որոշման, ապա Ռուսաստանն այս նախաձեռնությունն անպատասխան չի թողնի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ Հայաստանի վրա հարձակվելու պարագայում, Ռուսաստանը՝ հայերի, հույների և քրդերի հետ միասին Թուրքիան կազատագրի թուրքերից։ Թուրքիայում սա շատ լավ են հասկանում։

Նշենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին ու արդեն մարտեր են ընթանում Խարկովի նկատմամբ հսկողություն սահմանելու համար։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին զուգահեռ նաեւ ռազմական օգնություն է ցուցաբերվում Ուկրաինային։ Տարբեր փորձագետներ մտահոգություններ են հնչեցնում, որ ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում Ադրբեջանը եւս կփորձի իրավիճակը սադրել հայ-ադրբեջանական սահմաններին։

Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ոչ թե լարում կամ պատերազմ է, այլ ռազմական հատուկ գործողություններ՝ ՌԴ-ի զինված ուժերի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի կողմից, որոնք իրականացվում են Ուկրաինայում. «Այն գործողությունները, որն իրականացնում են իմ կողմից նշված ստորաբաժանումներն, իրենց առաջ խնդիր են դրել, առաջին հերթին՝ ոչնչացնել Ուկրաինայի Զինված ուժերի դիմադրողականությունը, միաժամանակ, նվազագույնին հասցնելով խաղաղ բնակչության կողմից զոհերի և վիրավորների թիվը։ Ռուսաստանում շատ լավ են հասկանում՝ որքան շատ եղավ եղբայրական պատերազմում տված զոհերի և վիրավորների թիվն, այնքան դա լուրջ նստվածք է թողնելու երկու ժողովուրդների հարաբերություններում, ինչը Ռուսաստանի Դաշնությունն, իսկապես չի ցանկանում։ Սրա համար ՌԴ-ի Զինուժի կողմից հասցվող ռազմական գործողությունները խիստ թիրախային են, այսինքն, հիմնականում ոչնչացվում են Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկան, օդանավերն ու օդանավակայանների թռիչքուղիները, հրամանատարական կետերը, ՀՕՊ և ՌԵՊ համակարգերը և այլն»։

Խոսելով ուկրաինական կողմի որդեգրած ռազմական գործողությունների բնույթի մասին, Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ ճիշտ հակառակն են անում Ուկրաինայի Զինված ուժերը. «Նրանք ահաբեկչական միավորումների մեթոդաբանությամբ առաջնորդվող ռազմական գործողություններ են վարում։ Այսինքն, իրենց ունեցած տեխնիկան, հիմնականում՝ հրետանին, հրթիռներն ու տանկերը տեղակայում են բնակելի քաղաքներում՝ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և բնակելի շենքերի հարևանությամբ և այդ ուղղություններից կրակ են բացում։ Հույս ունենալով, որ ռուսական զինուժը կրակ կբացի իրենց ուղղությամբ, ապա հրետանու արկերն ու հրթիռները մի քանի մետր շեղվելով, կարող են վնասել քաղաքացիական այդ ենթակառուցվածքները։ Եթե, անգամ, այդ շենքերում արդեն մարդիկ չկան, ապա, միայն այն կադրերը, թե, այսպես կոչված, բարբարոս ռուսները ինչպես են անխղճորեն ռմբակոծում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներն, արդեն քարոզչական տեսանկյունից մեծ օգուտ կարող է բերել ուկրաինական կողմին։ Սա այլ բան չէ, քան ուղղակի սադրանք»,- ասում է ռազմական փորձագետը։

Նրա փոխանցմամբ՝ ռուսական Զինված ուժերը, որպես կանոն, քաղաքներ չեն մտնում, միայն այն քաղաքներ, որտեղ դիմադրություն կա, ինչպես օրինակ Խարկովում կամ Դոնեցկի մարզի մաս կազմող Մարիոպոլ քաղաքը, որ մինչ վերջին զարգացումները, գտնվում էր ոչ թե Դոնեցկի կամ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, այլ Կիևի ենթակայության տակ.«Անգամ այս պարագայում, ռուսական զինված ուժերը ագրեսիա չեն ցուցաբերում։ Փաստացի, Մարիոպոլի քաղաքացիները պատանդի կարգավիճակում են հայտնվել, որտեղ նացիստական, ծայրահեղ ազգայնական խմբավորումների գումարտակները թույլ չեն տալիս, որպեսզի բնակիչները դուրս գան քաղաքից՝ կենդանի վահանի տեղ օգտագործելով քաղաքի խաղաղ բնակչությանը։ Նույնիսկ այսպիսի պարագայում Ռուսաստանի զինուժը չի ռմբակոծում, անգամ, Մարիոպոլի համատարած տարածքները, որտեղ ազգայնական կազմավորումների կողմից վերահսկվող կրակային միջոցներն են»։

Խոսելով մայրաքաղաք Կիևի ճակատագրի մասին, Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ այժմ ողջ Կիև քաղաքը շրջափակման մեջ է, բայց ռուսական զինուժը փորձում է դեռևս չմտնել մայրաքաղաք. «Ուկրաինական Զինված ուժերի կառավարումը, կարելի է ասել, կորել է, որովհետև ոչնչացված են հրամանատարական կետերը, օդուժն ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից և, եթե սրան էլ գումարենք օրեր առաջ ՌԴ նախագահ Պուտինի հայտնի ելույթը, որով նա Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին հանձնարարական է տալիս միջուկային զորքերը բերել հատուկ մարտական հերթապահության, ապա հասկանալի է դառնում, որ սրանով նա արևմուտքին և մասնավորապես ՆԱՏՕ-ի երկրներին հասկացնում էր, որ Ռուսաստանը պատրաստակամ է և կարող է, ըստ անհրաժեշտության, ատոմային մարտագլխիկների հրթիռներով հարվածներ հասցնել Ուկրաինայի դեպքերին։ Միաժամանակ, իրադարձություններին միջամտելու նախաձեռնություն ցուցաբերող բոլոր երկրներին, նույն Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր՝ նրանք, ովքեր կփորձեն միջամտել այս գործողություններին, իրենց պատմության ընթացքում այնպիսի հարված կստանան, որոնք երբևիցե չեն ստացել։ Պատահական չէ, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո, ԱՄՆ նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Եվրոմիության պատասխանատու երկու անձիք, հրապարակավ հայտարարեցին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրենց նկատմամբ որևէ ագրեսիա իրականացնել չի պատրաստվում, որ ատոմային պատերազմ չի լինի և այն։ Սա նշանակում է, որ այն մեսիջը, որ Պուտինն ուղարկեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությանը, ճիշտ ժամանակին տեղ ասավ, այսինքն՝ նրանք հասկացան, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարությունը բլեֆ չի անում»։

Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ Ուկրաինայի հարցը, կարելի է ասել, վերջնականապես լուծված է, ողջ Ուկրաինայի տարածքով վերահսկողություն սահմանելու հարցն, արդեն, օրերի կամ մեկ շաբաթվա խնդիր է։ Իսկ արևմուտքը, որ պատրաստակամ էր Լեհաստանի և արևմտյան Ուկրաինայի տարածքով ծանր զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինայի կենտրոնական հատվածներ, Պուտինի հայտնի հայտարարությունից հետո գործընթացն անմիջապես կասեցրեց։ Եվրոպան իր ռազմաքաղաքական ներկայությունն ապահովող ՆԱՏՕ-ի հետ միասին, ուղղակի, ստիպված են լինելու համակերպվել այն մտքի հետ, որ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրենք այլևս անելիք չունեն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:35 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական անօդաչու թռչող սարքը հատել է Հայաստանի ինքնիշխան տարածքը
19:08 25/02/2022  |  ՔաղաքականԱՄՆ-ն զոհասեղանին է դրել Ուկրաինային. Արևմտյան երկրները խուսափում Ռուսաստանի դեմ առճակատման դուրս գալուց.փորձագետ
21:12 21/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը գործընթաց է սկսել Արցախյան ազատագրական շարժման առաջնորդների նկատմամբ. Հայկ Նահապետյան
19:09 21/02/2022  |  ՔաղաքականԱդրբեջանը կակտիվանա, սահմանին սադրանքների թիվը կմեծացնի. Հայկ Նահապետյան
23:09 18/02/2022  |  ՔաղաքականՆիկոլը հրաժարական կտա մեկ օրում, ինչպես Տեր-Պետրոսյանը. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
20:25 14/02/2022  |  ՔաղաքականՌուսաստանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը և Ադրբեջանի նկատմամբ իրականացնելու է ճնշումների քաղաքականություն. փորձագետ
19:39 14/02/2022  |  ԼՐԱՀՈՍՌուդենկոն եւ Ռուբինյանը հույս են հայտնել որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի
19:36 13/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից». թուրք քաղաքական գործչի նամակը՝ Անրի Վերնոյին
19:22 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել. factor.am
13:42 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան ցանկանում է հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում. Չավուշօղլու

Արխիվ

[]