ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամայական է՝ ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը. Գարեգին Բ 03/13/2022 15:15 | ԼՐԱՀՈՍ
Ներկայիս ծանրագույն մարտահրավերների պարագայում հրամայական է՝ ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել ազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Այս մասին ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողության ընթացքում ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։
«30 տարիներ առաջ մեր ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտեց իր անկախ պետականությունը՝ անցնելով մաքառումների և փորձությունների դժվարին ուղիով։ Այդ տարիների ընթացքում մեր պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն առան չորս նախագահներ, այսօր Դուք եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը, որը խորհրդանիշն է՝ Հայոց անկախ պետականության։ Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին: Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում և Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը և ապագան անորոշություններ է պարունակում: Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով»,֊ ընդգծեց Վեհափառը։
Նա ցավով արձանագրեց, որ ժողովուրդը երկփեղկված է ոչ միայն հայրենիքում, այլև՝ Սփյուռքում ՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով։
«Որպես պետության գլուխ՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով պարոն նախագահ, պետք է նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը: Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը: Հայոց եկեղեցին, ինչպես բոլոր ժամականերում, իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը՝ Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի, միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը՝ նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ։
Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա»,֊նշեց նա՝ ընդգծելով, որ չափազանց մեծ է այն գինը, որ հայ ժողովուրդը վճարել է անկախ պետականության վերակերտման ճանապարհին: «Հայրապետական մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք ու եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շախաղենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բոլորին հրավիրելով միասնական հոտնկայս աղոթքի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ