ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շուշիի հռչակագիրն իր սուր ծայրով Հայաստանի դեմ ուղղված վտանգավոր ռազմական դաշինք է, որը կարող է արնաքամ անել մեր երկիրը». Աշոտ Մելքոնյան 02/21/2022 19:19 | Քաղաքական
«Շուշիի հռչակագիրն՝ իր սուր ծայրով, Հայաստանի դեմ ուղղված խիստ վտանգավոր ռազմական դաշինք է, որ կնքել են մեր թշնամիներ հանդիսացող՝ արևելյան և արևմտյան «հարևանները»։
Հետևաբար, մենք պետք է խիստ զգոն լինենք, որ այդ սուր ծայրը չծակի մեր երկրի գլխավոր զարկերակը, որն այս պահին Հայաստանի հարավային դարպասն է՝ Սյունիքը։ Հակառակ պարագայում մեր երկիրն արյունաքամ կլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է պատմաբան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, վերլուծելով թուրք ադրբեջանական տանդեմի կողմից վերջերս վավերացված «Շուշիի հռչակագիր»-ն ու դրա հնարավոր աղետալի հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։
«Եթե մի փոքր խորանանք, ապա ցավալիորեն կպարզենք, որ ինչ - որ իմաստով, այս դաշինքը ՆԱՏՕ-ի կողմից խրախուսանք է։ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի առաջատար անդամ երկիր, փաստորեն, նմանօրինակ պայմանագիր է կնքում առերևույթ չեզոք և որևէ ռազմաքաղաքական միավորի չպատկանող Ադրբեջանի հետ, այդպիսով՝ հեռավար տարբերակով, Ադրբեջանին դարձնելով ՆԱՏՕ-ին հարող պետություն, - ասում է պատմաբան Աշոտ Մելքոնյանն ու հավելում, - ստացվում է, որ, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրն» ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական շահերի դեմ, որով այս երկու պետությունների ռազմաքաղաքական շրջանակներին ստիպում է մտածել՝ փոխելու իրենց վերաբերմունքը թուրք ադրբեջանական վտանգավոր տանդեմի նկատմամբ։ Նկատենք նաև, որ այդ վերաբերմունքը մինչ օրս մեզ, մեղմ ասած, չի բավարարել և, գուցե, սա դառնա առիթ, որպեսզի, ասենք, ռուս – թուրքական անբացատրելի տանդեմը, որը մեր խորին համոզմամբ հակասում է նաև Ռուսաստանի Դաշնության շահերին, վերջ ունենա»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021 թվականի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը