Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

«Շուշիի հռչակագրով Թուրքիայի կանոնավոր բանակն իրավունք է ձեռք բերում պատերազմական իրավիճակում Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով պաշտոնապես մտնել ռազմական գործողությունների մեջ». իրանագետ 02/21/2022   17:05  |  Քաղաքական

 «Շուշիի տխրահռչակ հռչակագրով Թուրքիայի բանակն  իրավունք է ձեռք բերում պատերազմական իրավիճակում Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով պաշտոնապես մտնել ռազմական գործողությունների մեջ։ Այլ կերպ ասած՝ սա ռազմական բնույթի մի փաստաթուղթ է, որով թուրք- ադրբեջանական տանդեմը լեգիտիմացրել է Հայաստանի դեմ  Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիա սկսելու պարագայում, Թուրքիային իրավունք վերապահել՝ պաշտոնապես ռազմական գործություններ իրականացնել Հայաստանի արևմտյան սահմանների ուղղությամբ։ Այդ հռչակագիրն, իրականում, այլ բան չէ, քան արհավիրք՝ Հայաստանի անվտանգային հարցերի և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի («Շուշիի հռչակագրի) ստորագրումը:

Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից  հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։ Սակայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ եթե մենք փորձենք արձանագրել, թե, իրականում, ինչպիսի կետեր կան այդ հռչակագրում, ապա ակնհայտ է, որ այն ի դեմս՝ Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի, ամրագրում է թուրքական ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ սա այլ բան չէ, քան թուրքական դարավոր երազանքի՝ Պանթուրքիզի իրականացման մեկնարկը՝ հենց Շուշիից. «Փաստացիորեն Թուրքիան, ինքն իրեն համար «լեգիտիմ» հիմք է ստեղծում Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ռազմական ներկայություն ունենալու, քանզի վերոհիշյալ հռչակագիր կոչեցյալն այլ բան չէ, քան ռազմաքաղաքական փաստաթուղթ՝ դրանից բխող, հնարավոր բոլոր հետևանքներով»։

Ըստ իրանագետի, հռչակագրի վերաբերյալ մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ հիմնվելով համատեղ ստորագրված այս փաստաթղթի վրա, ցանկացած պատերազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանը կարող է պաշտոնապես ներգրավվել նաև թուրքական կողմին, այսինքն՝ թուրքական կանոնավոր բանակին. «Մենք տեսնում էինք, որ մինչ այս հռչակագիրը, Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններին թուրքական կողմի ներգրավվածությունը տեղի էր ունենում ոչ պաշտոնական ձևաչափով, որը կարելի էր գնահատել ոչ լեգիտիմ։ Հիմա Ադրբեջանը  Հայաստանի դեմ ռազմական գործողություններ հրահրելու պարագայում, հանգիստ  կերպով կարող է, արդեն պաշտոնապես, հղում կատարել հռչակագրին՝ ներգրավելով իր ռազմական պարտնյորին՝ Թուրքիային»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Այստեղ, սակայն, ըստ վերջինիս դիտարկման, կա ևս  մեկ կարևոր խնդիր՝ Հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիան ո՛չ պատմական, ո՛չ իրավական լեգիտիմության առումով որևէ ավանդույթ չունի և չի ունեցել. «Դիտարկելով վերջին դարերի պատմությունը, տեսնում ենք, որ այս տարածաշրջանը եղել է կամ իրանական կամ  ռուսական կայսրության մաս, և երբևէ չի եղել Օսմանյան կայսրության մաս։ Հետևաբար, պարզ է դառնում, որ Շուշիի տխրահռչակ հռչակագրի կնքումով և՛ Ադրբեջանը, և ՛Թուրքիան իրենց դեմ են գրգռում նախ համաշխարհային գերտերություն համարվող Ռուսաստանի Դաշնության, հետո նաև՝ տարածաշրջանային գերտերության  Իրանի տրամադրությունները։ Այլ հարց է, թե ինչո՞ւ  են նրանք մինչ այս պահը լռություն պահպանում խնդրի վերաբերյալ։ Չմոռանանք սակայն, որ գերտերությունները միշտ չէ, որ իրենց այս կամ այն դիրքորոշումը հայտնելիս, շտապում են խոսքային ձևակերպումներ տալ դրանց։ Ակնհայտ է մի բան՝ Շուշիի հռչակագիրն իր էությամբ հակասում է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանում գլխավոր խաղացողներ համարվող այդ հսկաներին, հետևաբար, որպեսզի մենք այս իրավիճակում շահած դուրս գանք, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է առաջին հերթին վերանայել մեր համագործակցության շրջանակները այս երկու պետությունների հետ։ Ես ասել եմ, նորից եմ կրկնում վաղուց հասունացել է պահը՝ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Այս քայլն այլևս չի կարելի հետաձգել»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Պատասխանելով հարցին՝  արդյո՞ք ըստ վերջին տեղեկությունների համաձայն, Նախիջևանի սահմանի ողջ երկայնքով տեղակայված թուրքական 46.000-ի հասնող զորքը չի՞ ծառայելու Շուշիի հռչակագրի նպատակներին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործությունների ակտիվացման պարագայում,  արդյո՞ք հայկական կողմն անակնկալ հարված չի ստանա նաև թուրքական կանոնավոր բանակից՝ այս անգամ նաև արևմտյան սահմանի ուղղությամբ, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝  նոր պատերազմի հավանականությունը բացառելն, առնվազն, անհեռանկար վերլուծություն կլինի. «Իհարկե, մենք գիտենք և հասկանում ենք, որ մեր երկրի սահմաններին պատերազմը դեռ չի ավարտվել։ Գիտենք նաև թշնամի հարևանների մտադրությունների մասին՝ կապված, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ, հետևաբար պետք է նաև գիտակցենք, որ նոր պատերազմը սարերի հետևում չէ։ Արդյո՞ք թուրքական կանոնավոր բանակը կմիանա այս պարագայում Ադրբեջանի ռազմական ագրեսիային, բացառել չի կարելի։ Մի բան, սակայն, ակնհայտ է՝ մեր  առջև դրված կարևորագույն խնդիրն այս պահի դրությամբ  հայկական Զինված ուժերի արագ կերպով կարգի  բերումն է, ինչպես նաև՝ մեր ռազմաքաղաքական  դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ  համագործակցության ձևաչափերի հստակեցումը։ Սրանք գործողություններ են, որոնք ոչ մի վայրկյան հապաղելու կամ հետաձգելու հնարավորություն այլևս  չունենք, հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,-  ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ամփոփելով զրույցը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 19/02/2022  |  ՄեկնաբանությունԱրցախի խորհրդարանում միաձայն ընդունված օրենքի համաձայն՝ Բաքվի բռնապետական վարչախումբը և դրա զինված բաշիբոզուկները բռնազավթիչներ են. Ոսկանյան
14:58 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱսվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից. Վարդան Ոսկանյան
12:29 05/02/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ»՝ իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար.Վարդան Ոսկանյան
10:48 01/02/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին.Վարդան Ոսկանյան
10:55 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողական տրամադրություններ կան. իրանագետ
11:37 29/01/2022  |  ՄեկնաբանությունՄեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար կենսական անհրաժեշտություն է հենց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին.Ոսկանյան
10:50 26/01/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի մոտավորապես 100 հազար բնակչից միայն մոտ 40 հազարն էր շիա մահմեդական, որոնց գերակշիռ մասը կազմում էին կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հայերի թվաքանակը գրեթե 26 հազար էր. Ոսկանյան
10:28 25/01/2022  |  ՄեկնաբանությունՍյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից. Վարդան Ոսկանյան
10:23 24/01/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
17:33 23/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Ոսկանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]