Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Ինչ ապագա է մեզ սպասվում. Ավետիք Չալաբյան 02/22/2022   11:11  |  Մեկնաբանություն

Իշխանությունները հստակ ուղեգիծ են որդեգրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման, և այդ համատեքստում պատրաստ են ցանկացած, նույնիսկ բացարձակ ստորացուցիչ բնույթի զիջումների, միայն թե չնյարդայնացնեն իրենց նոր «գործընկերներին»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ավետիք Չալաբյանը.

«Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական մռայլ օրն էր։ Մեկ օրվա ընթացքում թշնամական երկրի իշխանությունը «հետախուզում» հայտարարեց մեր երկրի երկու նախագահների նկատմամբ, Հայաստան ժամանեցին և նույնիսկ բարձր ընդունելության արժանացան այդ նույն թշնամի երկրի պատգամավորները, իսկ ՀՀ Ազգային ժողովում դեռևս մեծամասնություն հանդիսացող ՔՊ խմբակցությունը հրաժարվեց դատապարտել նախորդ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքած և վերջերս վավերացված, ակնհայտորեն հակահայկական ուղղվածություն ունեցող Շուշիի դեկլարացիան` և այս ամենը Ռուսասատանի և Ուկրաինայի միջև սրընթաց աճող լարվածության ֆոնին, որն ուշ երեկոյան ավարտվեց ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների պաշտոնական ճանաչմամբ։

Կարելի է մտածել, որ այս ծայրահեղ լարված միջազգային իրավիճակում, մեր երկրում տեղի ունեցողը ՀՀ գործող իշխանությունների կողմից ընդամենը դիվանագիտական «ճկունության» դրսևորում էր, սակայն արդեն մեկ տարուց ավել տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների պարզ վերլուծությունը հուշում է, որ նույն այդ իշխանությունները հստակ ուղեգիծ են որդեգրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման, և այդ համատեքստում պատրաստ են ցանկացած, նույնիսկ բացարձակ ստորացուցիչ բնույթի զիջումների, միայն թե չնյարդայնացնեն իրենց նոր «գործընկերներին»։ Այդ տրամաբանությամբ Ադրբեջանին առանց կռվի հանձնվել են սկզբից Արցախի, հետո Հայաստանի Հանարապետության տարածքներ, կարևոր ռազմական դիրքեր, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, հիմա էլ կարծես հերթը հասել է մեր պատմական հիշողությանը, պետության ատրիբուտներին և կոնկրետ մարդկանց։

Եթե որևէ մեկին թվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները պարզապես հռետորաբանություն է ներքին սպառման համար, և դրա հետևը կանգնած չեն իրական սպառնալիքներ, ապա ստիպված եմ հիշեցնել, որ Սերբիայի նախկին ղեկավարները ի վերջո կանգնեցին օտարերկրյա դատարանի առաջ և ծանրագույն պատիժների դատապարտվեցին, քանի որ նրանք համարձակություն էին ունեցել պաշտպանել սեփական երկրի ազգային շահերը։ Որն ավելի ցավալի է՝ նրանց ի վերջո հակառակորդներին արտահանձնեցին նույն Սերբիայի նոր «խաղաղասեր» իշխանությունները, ստորացնելով սեփական երկիրը և այն դարձնելով անողնաշար և անդեմ միավոր, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում (հիշեք, թե ինչ ընդգծված քամհարանքով էր ԱՄՆ նախագահ Թրամպը ընդունել Սերբիայի նախագահ Վուչիչին)։ Հայաստանի երկու նախագահների հանդեպ հետախուզում հայտարարելը, այդ տրամաբանությամբ, թշնամու կողմից Հայաստանին ստորացնելու հերթական քայլն է, և բոլորովին չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունները (եթե շարունակեն նույն ոգով գործել), մի օր էլ կորոշեն էլ ավելի նսեմացնել մեր երկիրը, և արտահանձնել նրա երկու նախագահներին թշնամական երկրին, առերևույթ հանուն նրա հետ «խաղաղության և եղբայրության» հաստատման, իրականում նաև՝ սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Նույն կերպ, հրաժարվելով դատապարտել Շուշիի դեկլարացիան, գործող իշխանությունները փաստացի համաձայնվում են նրա մեջ նշված հակահայկական դրույթների իրացմանը։ Մասնավորապես, նրանք դեմ չեն, որ 44-օրյա պատերազմը՝ դա «ադրբեջանական հողերի ազատագրում էր հայկական օկուպացիայից և պատմական արդարության վերականգնում», և ոչ թե Ադրբեջանի ագրեսիա ազատ Արցախի դեմ։ Դեմ չեն, որ երկու թշնամական երկրները միավորեն իրենց ուժերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ուղղությամբ։ Դեմ չեն, որ նույն այդ երկու երկրները միավորեն «թյուրքական աշխարհը» Հայաստանի Հանրապետության տարածքով, հընթացս բռնակցելով նրա տարբեր հատվածները։ Դեմ չեն նաև նրան, որ դեկլարացիան ստորագրվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում, դրանով հատուկ ցինիզմ հաղորդելով նրա հակահայկական բովանդակությանը։ Ընդհանրապես, եթե հետևենք դեռևս իշխող ուժի «կարկառուն» ներկայացուցիչների վերջին մտքերի հոսքին, նրանք ոչ միայն դեմ չեն թուրք-ադրբեջանական տանդեմի հնազանդ խամաճիկը դառնալուն, այլև միայն դրա մեջ են տեսնում հայ ժողովրդի «փրկությունը և խաղաղ ապագան»։

Ենթադրաբար, հենց այդ «ապագայի» համար են նրանք ստացել այն 680 հազար ընտրողների քվեները, որոնք, գիտակցաբար, անգիտակից կամ մոլորորությամբ, ի դեմս այս իշխանությունների, փաստացի ընտրել են Արցախի հայաթափումը, Սյունիքի հանձնումը, մնացած Հայաստանի սողացող թուրքացումը, և այս ամբողջը՝ հանուն խոստացված անիրական «խաղաղության», փոխանակ գիտակցելու, որ այսօրվա աշխարհում, իրական խաղաղության կարելի է հասնել միայն ամենօրյա աշխատանքով և պայքարով, լավ հաշվարկված, բայց խիզախ նախաձեռնություններով, և սեփական պետության ուժն ու միջազգային կշիռը շարունակաբար բարձրացնելով։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպիսի «ապագա» չեմ պատկերացնում ոչ իմ, ոչ էլ իմ սերունդների համար։ Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով, սերունդներիս էլ թողնելով նույն կերպ արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն սեփական երկրում։ Այս իշխանությունները իրենց գործողություններով և անգործությամբ ցանկանում են ինձ և իմ նմաններին զրկել այդ հնարավորությունից, իրենք լինելով թուլակամ և ապաշնորհ՝ փորձում են մեզ էլ այդպիսին դարձնել։ Ուստի սա խորքային կռիվ է՝ մի կողմից նյութապաշտ, թեթևաբարո և թուլակամ մարդու տեսակի, և մյուս կողմից, ոգեղեն, մաքառող ու խիզախ տեսակի միջև, և այս կռիվը մենք շարունակելու ենք՝ մինչև հաղթենք և նորից տերը դառնանք մեր երկրի, հընթացս էլ ոգևորենք մեր ժողովրդի արժանապատիվ, բայց ապակողմնորոշված հատվածին, և ցույց տանք, որ կա լրիվ այլ ապագա՝ առանց նվաստացման, վախի ու խեղճության։

Այսօր արդեն, մեր երկրի տարբեր անկյուններում հայ մարդիկ ոտքի են կանգնում՝ կռիվ տալու այս պարտադրված ստորացման դեմ, և այս դեռևս տարրերային այս պայքարը ի վերջո դառնալու է նոր շարժում՝ թույլ չտալու մեր վրա օտարի վաղուց մերժված լուծը, պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, և արժանապատիվ կյանքի իրավունք նվաճելու մեր սեփական հայրենիքում։ Այսօր մենք արթնացել ենք նոր միջազգային իրողություններում, որը լի է մեր համար բազում նոր վտանգներով, բայց նոր հնարավորություններ է նաև բացում մեր առջև։ Ես արդեն տեսնում եմ մեր պայքարի վաղվա օրը և նրա նոր ուժ հավաքող ապագան, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք չեն ընկճվել նախկինում, և այսօր էլ արդեն ոտքի են կանգնում այն անշրջելի իրականություն դարձնելու համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:53 19/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն. Չալաբյան
22:41 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍոչիում ստորագրված փաստաթղթում որևէ խոսք չկա  Արցախի հարցի կարգավորման մասին․ Պետք է մոբիլիզացվենք, դիմադրենք, և թույլ չտանք մեր հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն․ Չալաբյան
12:22 25/11/2021  |  ԼՐԱՀՈՍԶինվորը վրանում ու բաց դիրքում չպետք է ապրի, թշնամին տեսնում է, որ նախնադար է ու ճեղքում է սահմանը. Չալաբյան
10:47 18/11/2021  |  ՄեկնաբանությունԵթե ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, պետք է վերանվաճենք դրա իրավունքը, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից. Չալաբյան
12:02 18/10/2021  |  ՄեկնաբանությունԱյս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Չալաբյան
11:03 08/10/2021  |  ՄեկնաբանությունՈ՞ւմ է պատկանում Շուշին. Ավետիք Չալաբյան
11:35 27/09/2021  |  ՄեկնաբանությունՊատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան
10:51 09/09/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանային խաղաղության մասին. Չալաբյան
12:23 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի.Ավետիք Չալաբյան
10:54 12/05/2021  |  ՄեկնաբանությունԻնչպես փոշիացնել հետախուզության տվյալները. Ավետիք Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]