Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Եթե ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, պետք է վերանվաճենք դրա իրավունքը, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից. Չալաբյան 11/18/2021   10:47  |  Մեկնաբանություն

Անցած մի քանի օրերի իրադարձությունները, և մանավանդ նոյեմբերի 16-ի դաժան մարտերը Սիսիանի արևելքում, սառը ցնցուղ էին մեր հասարակության համար, որը Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց, հույս էր փայփայում, որ վերջապես հարաբերական խաղաղություն է հաստատվել մեր երկրի սահմաններում, և կարելի է վերադառնալ առօրյա կյանքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Կարելի է երկար վերլուծել տեղի ունեցածի խորքային պատճառները, բայց մեծ հաշվով այն հանգում է մի քանի պարզ գործոնի, որոնք անցած մեկ տարվա ընթացքում որևէ էական փոփոխություն չեն կրել՝

ա) Թուրքիան և Ադրբեջանը, անսպասելի մեծ հաջողության հասնելով Արցախյան պատերազմում, ամեն գնով փորձում են զարգացնել այն, և առավելագույնը պոկել ընկճված և թուլացած Հայաստանից,

բ) Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերն է, և ամեն գնով խուսափել և խուսափելու է բացահայտ կողմ ստանձնել այս հակամարտության մեջ, ելնելով իր իսկ պետական և ներքին խմբային շահերից,

գ) մնացած տերությունները, թերևս բացառությամբ Իրանի, պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել հայ-թուրքական հակամարտության մեջ, և սահմանափակվելու են "մտահոգություն հայտնելով", իսկ հնարավոր աջակցությունն էլ լինելու է ուշացած և փաստացի անօգուտ,

դ) Հայաստանի գործող իշխանությունը, ձախողելով Արցախյան պատերազմը, շարունակում է ձախողել արդեն Սյունիքի պաշտպանությունը, իր գործողություններով և անգործությամբ այն ավելի և ավելի խոցելի դարձնելով թշնամու առաջ։

Այս ամենի արդյունքում․ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Սյունիքում անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է, թշնամու սողացող էքսպանսիայի, և Հայաստանի գործող իշխանության շարունակական թողտվության պատճառով։ Այն պայմաններում, երբ Սոդքից մինչև Մեղրի թշնամու հետ շփման գիծը փաստացի անպաշտպան է, առաջնագծում ամրաշինության, զորամասերի ամրապնդման, բանակի բարոյական ոգին վերականգնելու փոխարեն իշխանությունը զբաղված է Երևանի կենտրոնում շների համար զբոսայգի սարքելով, մայթերի սալահատակը փոխելով, և խաղաղության մասին անվերջանալի բարոյալքող քարոզով։ Պատահական չի, որ թշնամին, որն իր տարբերություն մեզ, զբաղված է նոր պատերազմի պատրաստվելով, զորավարժություններով, ամրաշինությամբ, և նաև հայերի նկատմամբ ատելության անթաքույց քարոզով, այս ընթացքում պարբերաբար օգտվում է առիթից՝ հնարավոր բոլոր կետերում առաջ գալու, իր դիրքերը (և տարածքային և բանակցային) ամրապնդելու, և մեզ ի վերջո բացարձակ անընդունելի զիջումներ պարտադրելու համար։

Այս ամենի ֆոնին, նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները անսպասելի անակընկալ էին բոլորի համար։ Թշնամին, որը արդեն կարծես սովոր էր նրան, որ կարելի է անարգել առաջ գալ և անարյուն վերցնել հայկական դիրքերը, բախվել է Ծիծեռնաքարի հատվածում մեր բանակի համառ դիմադրությանը, և մեծ կորուստներ կրել՝ արդյունքում մեր զինված ուժերը կարողացել են երկրորդ գծում կանգնեցնել նրա հարձակումը։ Թեև մեր կողմից կորուստները ևս զգալի են, այս արյունալի միջադեպը մի պարզ հետևության է բերում՝ թշնամու սողացող էքսպանսիան հնարավոր է կանգնեցնել միայն ուժով, նրա լկտիությանը և սանձարձակությանը հայկական միասնական բռունցք հակադրելով։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ գործող իշխանությունների "խաղաղության" քարոզը և կրավորական կեցվածքը թշնամու նկատմամբ բերել և բերելու է շարունակական կորուստների, մինչև մենք կորցնենք մեր ողջ երկիրը, և ստիպված լինենք հեռանալ այնտեղից՝ նորից թուրքի լծի տակ չապրելու համար։ Եթե մենք ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, մենք պետք է վերանվաճենք դրա իրավունքը, վերանվաճենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից։ Մեր բանակը նոյեմբերի 16-ին ցույց տվեց, որ դա հնարավոր է՝ մեր զինվորները զոհվել, բայց չեն նահանջել, կռվով ջարդ են տվել թշնամուն, և իրենց պաշտպանած հատվածում, վերանվաճել են մեր արժանապատիվ և խաղաղ ապրելու իրավունքը։


Իրենց սխրանքի և անմար հիշատակի առաջ, մենք պարտավոր են թոթափել այս պարտվողական թմբիրը, և ազգովի լծվել մեր երկրի պաշտպանության գործին։ Կլինի դա զինվորագրվել բանակին կամ աշխարհազորին, ամրապնդել մեր պաշտպանական բնագծերը, նոր սպառազինություն ստեղծել, հոգ տանել տուժածների մասին, թե ցանկացած այլ գործ, որը կամրապնդի մեր ռազմական կարողությունները և մարտական ոգին, այսօր դրա ժամանակն է։ Եթե մենք նորից դառնանք մեկ բռունցք, միասնական պայքարենք մեր բնական իրավունքերի համար՝ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ազատության, թե թշնամին, թե դաշնակիցը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, և մեր հետ այլևս չեն կարող խոսել՝ ինչպես պարտվածի և խեղճի։

Մենք Արար հիմնադրամով դա անում ենք շարունակաբար, առանց ուշադրություն դարձնելու "խաղաղասիրական" կեղծ քարոզին, և այսօրվանից ի վեր, ոգևորված մեր զինվորների մարտական սխրանքով, կանենք էլ ավելին՝ հնարավորն ու անհնարինը, վերականգնելու մեր մարտական ոգին, մեր նկատմամբ հարգանքը, և մեր արժանապատիվ կյանքի իրավունքը։ Դուք էլ յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք՝ ինչ եք դուք անձամբ անում, որպեսզի մենք միասին ոտքի կանգնենք այս խեղճացած վիճակից, նորից արժանի դառնանք մեր հող ու ջրին, մեր սուրբ հայրենիքին՝ և մի վարանեք ձեր կատարած իրական գործով նվաճել խաղաղ ու արժանապատիվ կյանքով հարազատ երկրում ապրելու իրավունքը։ Մինչ այդ, խոնարհում եմ գլուխս մեր հերոս նահատակների առաջ՝ փառք նրանց և հավերժ հիշատակ»,- գրել է Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 18/10/2021  |  ՄեկնաբանությունԱյս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Չալաբյան
11:03 08/10/2021  |  ՄեկնաբանությունՈ՞ւմ է պատկանում Շուշին. Ավետիք Չալաբյան
11:35 27/09/2021  |  ՄեկնաբանությունՊատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան
10:51 09/09/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանային խաղաղության մասին. Չալաբյան
12:23 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի.Ավետիք Չալաբյան
10:54 12/05/2021  |  ՄեկնաբանությունԻնչպես փոշիացնել հետախուզության տվյալները. Ավետիք Չալաբյան
10:23 04/05/2021  |  ՄեկնաբանությունՄենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը. Ավետիք Չալաբյան
10:57 25/04/2021  |  ՄեկնաբանությունՑավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի. Ավետիք Չալաբյան
11:50 18/03/2021  |  ՄեկնաբանությունԳործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան
10:33 15/03/2021  |  Մեկնաբանություն100 տարի անց թալեաթների սկսած գործը շարունակվում է. Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]