Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան 02/18/2022   13:01  |  Մեկնաբանություն

Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է էդգար Ղազարյանը.

«Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է

2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word - Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)): Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։

Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Հարկ է նկատել, որ անգամ այդ ինքնահռչակման հարցում Աշոտ Խաչատրյանը, ակնհայտորեն գտնվելով Նիկոլ Փաշինյանի ՍԴ գործուղված փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և կատարելով նրա հանձնարարությունները, ցուցաբերել է անփութություն՝ ակամայից ներքաշվելով մի գործընթացի մեջ, որի իրավական գնահատականից դժվար կարողանա մեկ օր խուսափել։

Խնդիրը կայանում է դրանում, որ իշխանությունների պահանջով Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի հունիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում ստորագրել է մարդկությանն անհայտ ձևաչափի «Հաղորդագրություն» կոչվող մի փաստաթղթի տակ՝ իբրև «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։

Անգամ առաջին անգամ գործ քննող որևէ քննիչի Աշոտ Խաչատրյանը դժվար կարողանա բացատրություն տալ, թե ով էր իրեն ասել, որ ինքը նման կարգավիճակ է ստացել և իրավասու էր ստորագրել նման փաստաթուղթ։ Ստորագրությունից հետո, հավանաբար հասկանալով քննիչի հետ առերեսվելու հեռանկարը, Աշոտ Խաչատրյանը հրաժարվել է կատարել ՍԴ նախագահի պարտականությունները (այդ տիպի ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածով), սեփական նախաձեռնությամբ որոշելով նման գործառույթներ կատարել տխրահռչակ «Հաղորդագրություն»-ը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի հուլիսի 20-ից։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 3-ից, երբ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակման հերթը հասավ Արման Դիլանյանին, Աշոտ խաչատրյանը վերստին հրաժարվեց ՍԴ նախագահի պարտականությունները կատարելուց (Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու որոշման բացակայության պայմաններում)՝ վերադառնալով իրեն հարազատ դարձած ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված նկարագրությանը։

Եթե որևէ կենսագրագիր որոշի իր ստեղծագործական աշխատանքների շտեմարանը հարստացնել Աշոտ Խաչատրյանի կենսագրության ուսումնասիրություններով, ապա հատուկ ջանքեր պիտի գործադրի իր ընթերցողներին բացատրելու համար, թե ինչ հրաշքով ու բացառիկ տաղանդով օժտված մարդը կարող էր տնտեսագետի համալսարանական և ասպիրանտական կրթությամբ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, ինչ-որ մի օր ոչ միայն դառնալ մասնագիտությամբ իրավաբան, այլև շարունակել իրավագիտության մեջ իր նվաճումները՝ ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում։ Ավելին, ՍԴ կայքում Աշոտ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված է նրա ՀՀ վաստակավոր իրավաբան լինելու մասին, որը, բացի իր կենսագրությունից որևէ այլ աղբյուրում, այդ թվում ՍԴ նախկին կայքում, ՀՀ Նախագահի որևէ հրամանագրում հնարավոր չեղավ գտնել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ՍԴ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։ Ի դեպ, օրենքով ՍԴ փոխնախագահը որևէ իմաստով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, բացառությամբ այն դեպքի, երբ ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, սակայն ողջ ժամանակ ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան Սահմանադրական դատարանի մյուս դատավորները։ Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։

Վերջում մի փոքրիկ տեղեկանք «Բարձր դատարան»-ի մտքի մոհիկանների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Ոչ միայն վաստակավոր, այլև սովորական իրավաբանի, նույնիսկ տառաճանաչ յուրաքանչյուր մարդու համար ոչ մի ջանք չի պահանջվի, հասկանալու համար հայերեն գրված այս պարզ ձևակերպումները, համաձայն որոնց, ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու Սահմանադրական դատարանի քվեարկության արդյունքների վրա հիմնված պետք է կայացվեն ՍԴ աշխատակարգային որոշումներ։ Դա Սահմանադրության և սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջ է։ Քանի դեռ չկան ՍԴ աշխատակարգային որոշումներ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու և Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին, այդ երկու գործիչների գործողությունները դեռ երկար ժամանակ մնալու են մեկ այլ իրավակարգավորման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի ձևակերպումների տիրույթում, որոնց համար նախատեսվող պատժի չափը տատանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման միջակայքում, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է այդ պաշտոններում պաշտոնավարման ժամկետը։

Հավանաբար, մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը՝ «Ապագա կա» ասելով այդ ապագան նկատի ունի, որի մեջ իր հետ ներքաշել է հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացի այլ՝ վաստակավոր և անվաստակ մասնակիցների»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:46 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ․ Ղազարյան
23:23 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան
21:59 04/02/2022  |  ՔաղաքականԸնդդիմությունն ուղիղ աջակցություն ցուցաբերեց իշխանություններին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
20:40 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵս պատրաստ եմ. Էդգար Ղազարյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
18:10 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմությունը նախագահի հավանական թեկնածուների թվում քննարկել է էդգար Ղազարյանի թեկնածությունը. պատգամավորները մեկնաբանում են
23:32 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲանակի 30-ամյակի տոնի առթիվ պաշտոնական միջոցառում չկազմակերպած Փաշինյանի կառավարությունը հպարտանում էր հերթական ցուցահանդեսներից մեկին Հայաստանի մասնակցությամբ.Ղազարյան
13:16 01/02/2022  |  ՄեկնաբանությունԱրցախի պաշտպանության բանակի կազմաքանդմանը մնաց մեկ զորացրում. Էդգար Ղազարյան
12:51 31/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹաղել ենք բանակը, գնում ենք դրա գերեզմանին. Դա էր խորհրդանշում բանակի օրը Եռաբլուր այցելելը. Էդգար Ղազարյան
10:19 31/01/2022  |  ՄեկնաբանությունԱնլրագրող մնացած լրագրողը.Էդգար Ղազարյան
23:39 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական Բանակի 30-ամյակի կապակցությամբ չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների ՊՆ-ների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի և այլոց կողմից․ Ղազարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]