ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական Բանակի 30-ամյակի կապակցությամբ չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների ՊՆ-ների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի և այլոց կողմից․ Ղազարյան 01/28/2022 23:39 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ է գրանցել։
«2022 թվականի հունվարի 28-ի, Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա իրադարձությունների և փաստերի ամփոփումն ի ցույց է դնում, թե ինչ հանցավոր պահվածք են դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ Բանակը նսեմացնելու, ստորացնելու, դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում չարժևորելու համար։ Դա կարող էին անել միայն հայ ժողովրդի թշնամիները կամ նրանց հանձնարարությամբ՝ այլ արարածներ։
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փախել է երկրից և հրաժարականի մասին հայտարարություն տարածել Բանակի 30-ամյա հոբելյանից մի քանի օր առաջ։
- Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հիվանդ լինելու մասին՝ չմասնակցելով որևէ միջոցառման, իր հիվանդ լինելը պատճառ դարձնելով, չեղարկելով պաշտոնական միջոցառումները, որոնց կազմակերպման մասին մինչ այդ որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ հրավիրատոմս չի բաժանվել, որևէ կազմակերպական քայլեր չեն իրականացվել։
- Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ուղերձ է հղել 2021 թվականի նոյեմբերի 17-ին բուժծառայողի օրվա կապակցությամբ։ Ստացվում է Բանակի մի ստորաբաժանման ծառայողների հերթական տարեդարձը նրա համար առավել արժեքավոր է եղել, քան ողջ Բանակի հոբելյանը։
- Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետը։
- Բանակի օրվա առթիվ ուղերձներ չեն հղել ՀՀ վարչապետին ենթակա երեք մարմինների ղեկավարներից ոչ մեկը, ո՛չ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ո՛չ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ո՛չ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմասնոս Պետրոսյանը։
- Ուղերձներ չեն հղել Կառավարության ենթակա մարմիններից ոչ մեկի ղեկավարները, անգամ գնդապետի կոչում ունեցող, ՀՀ Տավուշի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության նախկին անդամ, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
- Ուղերձ չի հղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանը, երբ նախկինում մշտապես ՍԴ նախագահները հանդես են եկել համապատասխան ձևով։
- Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
- Նախապես չի սահմանվել «Բանակի 30-ամյակի հուշամեդալ», ինչն իրականացվել էր 10 տարի առաջ՝ խախտելով հոբելյանական մեդալների շարունակականության ինստիտուտը։
- Տոնական և հոբելյանական միջոցառումներ չեն կազմակերպվել մարզկենտրոններում։ Գրեթե ոչ մի մարզպետի և բանակային ստորաբաժանումների մասնակցությամբ հանդիսավոր և տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել։
- Երևանում չեն կազմակերպվել ոչ միայն պաշտոնական, այլև հանրային բնույթի միջոցառումներ, այն դեպքում, երբ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվել էր մեկ միլիարդ դրամը գերազանցող ծախսերով համերգ, որի ֆինանսավորման և ծախսման ողջ գործընթացը գաղտնի պահվեց հասարակությունից։
- Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չի պարգևատրվել, ոչ ոք զինվորական կոչման չի արժանացել։
- ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։
- Չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կամ այլ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունների ղեկավարների կողմից։
- Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։
Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 21:48 Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա. Իշխան Սաղաթելյանմը հրապարակել է տարեց կնոջ նամակը
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը