Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Ինչի՞ կարող է հանգեցնել հանքարդյունաբերության ոլորտում գերսպառողական քաղաքականությունը. «Փաստ» 02/08/2022   10:18  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենաառանցքային հատվածն է, որն ապահովում է երկրից արտահանման ամենամեծ մասնաբաժինը։ Դրանով է պայմանավորված, որ տնտեսական գործունեության այս ոլորտը դեպի պետբյուջե դրամական ներհոսքի մեծ հատված է ապահովում։ Իսկ խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները առաջնային տեղ են զբաղեցնում։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Ճիշտ է՝ մի կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական աճի համար հիմքեր է ստեղծում, սակայն մյուս կողմից էլ՝ բազմաթիվ ռիսկեր է առաջ բերում։ Օրինակ՝ երբ հանքարդյունաբերական արտադրանքը գերակշռում է արտահանման մեջ, ապա այդ հումքային արտադրանքի գների տատանումները մեծ ազդեցություն են ունենում երկրի տնտեսական միջավայրի վրա։ Եվ քանի որ Հայաստանի արտահանման մասնաբաժնում հատուկ տեղ է զբաղեցնում պղնձի խտանյութի արտահանումը, ապա այս հանգամանքը մեր տնտեսությունը կախվածության մեջ է դնում պղնձի համաշխարհային գներից։ Թերևս պղնձի գներից տնտեսության կախվածությունը թուլացնելու համար նախևառաջ պետք է բալանսավորել տնտեսական հաշվեկշիռը՝ դիվերսիֆիկացնելով արտահանման հատվածը։

Դեռևս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է: Նրա կարծիքով, ընդերքի վաճառքից գեներացվող դրամական միջոցների արդյունքում ձևավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի քաղաքացիները: Բայց Փաշինյանի պաշտոնավարումը նրա խոսքերի հակառակ պատկերը ցույց տվեց՝ տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ գցելով հանքարդյունաբերությունից։ Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ, տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները մեղմելու համար զարկ տրվեց հանքարդյունաբերությանը։ Իսկ երկրի սոցիալ-տնտեսական համեմատական կայունությունը հնարավոր եղավ ապահովել հանքերի գերշահագործման արդյունքում, մի գործելակերպ, ինչը Փաշինյանն իր ընդդիմադիր եղած ժամանակ որակում էր որպես ընդերքի թալան։

Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության, բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման: Եվ միաժամանակ յուրահատուկ սուր բնույթ են ստանում բնապահպանական խնդիրները, իսկ դրանց անտեսման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կարող է կոնկրետ հետևանքներ ունենալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց կենսագործունեության ու առողջության վրա։ Վերջին շրջանում բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտման դեպքերը հայտնվել են բնապահպանական կազմակերպությունների ու ակտիվիստների ուշադրության կիզակետում։ Նրանք բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին, որոնք կապված են մասնավորաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետ։

Բնապահպաններին լրջորեն անհանգստացնում է մթնոլորտում և հողում ծանր մետաղների մակարդակի կտրուկ աճը, Ողջի գետի հունի և գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտումը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի ճակատագիրը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շուրջ ստեղծված իրավիճակը առանձնահատուկ մտահոգիչ է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը, որը անհասկանալի ու հանրության համար մութ մնացած պատճառներով ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Դրանից հետո կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ռուսական ընկերության կողմից նվիրաբերումը կատարվե՞լ է այնպիսի նպատակներից ելնելով, որ կառավարությունը հանքի շահագործման հետ կապված ինչ-որ հարցերում աչք փակի։ Հետաքրքրական է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը խոստացել է ներդրումներ կատարել հանքի շահագործման բնապահպանական չափանիշներն ապահովելու համար, սակայն բնապահպաններն ու դիտորդները նկատում են, որ կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության գործընթացից հետո ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ավելի վատթար իրավիճակ է ստեղծվել։ Եվ ավելի ցավալի հետևանքներ կարող են լինել հատկապես այն պարագայում, երբ ռուսական ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոն նախատեսում է մի քանի անգամ ավելացնել մոլիբդենի և պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները։ Նման գիշատիչ հանքարդյունաբերական քաղաքականության արդյունքում, բազմաթիվ մասնագետների կարծիքով, պոչամբարները չեն դիմանա ահռելի ծավալների ծանրաբեռնվածությանը և բնապահպանական աղետն անխուսափելի կլինի։

Պատահական չէ, որ վերջերս Տրոցենկոն Փաշինանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում պղնձաձուլարան ստեղծելու գաղափարի մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի հանքերից արդյունահանվող ամբողջ պղնձի խտանյութը պետք է անցնի ձուլարանով։ Ուշագրավ է, որ պղնձաձուլարան ունենալու մտադրության մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ այդ գործարանի կառուցման նպատակահարմարությունը պայմանավորելով էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, իսկ այդ մեքենաների աշխատանքի համար պղնձի կիրառումը կարևոր նշանակություն ունի։ Առաջին հայացքից պղնձաձուլարանի կառուցման գաղափարը կարող է շատ գրավիչ թվալ, սակայն դրա կոնտեքստում լուրջ վտանգներ կան։

Որպեսզի պղնձաձուլարանի կառուցումը տնտեսապես արդարացված համարվի և փոխհատուցի կատարված ներդրումները, ապա հանքաքարի արտադրությունը պետք է մի քանի անգամ բազմապատկվի, իսկ արդյունահանման արագացված տեմպերը կարող են նշանակել, որ մի քանի տարվա ընթացքում հանքերի ողջ պաշարները կարող են սպառվել, ու արդյունքում կունենանք դատարկ հանքեր և աղտոտված բնական միջավայր։ Մյուս կողմից էլ՝ հանքարդյունաբերության ոլորտում կառավարության և հանքարդյունաբերող ընկերության գերսպառողական քաղաքականությունը նպաստում է հանրության շրջանում դժգոհությունների խորացմանը։ Փաստացի ստացվում է, որ ռուսական ամենախոշոր կապիտալառուներից մեկը Հայաստանում այնպիսի գործունեություն է ծավալում, որով հիմքեր է ստեղծում հակառուսական նոր տրամադրությունների ծավալման համար»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08.02.22թ համարում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:08 03/02/2022  |  ՄամուլՀայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում. «Փաստ»
09:45 25/01/2022  |  ՄամուլԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»
20:20 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենի չտրամադրումն անհիմն ու ոչ իրավաչափ է. Գյուրջյան
13:56 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆԻՖ-ը արձագանքել է ԶՊՄԿ-ում կառավարության 15% բաժնետոմսերի կառավարումն իրենց փոխանցելու նախաձեռնությանը
15:47 01/12/2021  |  ՏնտեսությունՊետական ռեկետի հետքերով. ԶՄՊԿ 75 % բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը բեկանվել է. ՎԴ-ն արձանագրել է՝ թույլ է տրվել դատական սխալ
20:35 30/11/2021  |  ՏնտեսությունՏրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում
15:49 28/11/2021  |  Քրեական խրոնիկոնԹալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա
16:29 14/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք. Դավիթ Դանիելյան
09:57 09/11/2021  |  ՄամուլԻշխանությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցը վստահել է ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին. «Ժողովուրդ»
11:59 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է այդ հարցը. Արայիկ Հարությունյանը՝ Ավինյանի՝ ԶՊՄԿ տնօրեն նշանակվելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]