Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Բաքվուն շարունակվել է հայ ռազմագերիների հետ կապված դատական ֆարսը, ովքեր «ահաբեկչության» մեջ են մեղադրվում. «Հենակետ» 01/31/2022   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Թուրքիայի ՊՆ-ին, հայտնել են, որ Ադրբեջանում գործող Թուրքիայի ԶՈւ զինվորական խմբի հրամանատարությունը զորավարժություններ է անցկացրել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար։

Վարժանքների հիմնական նպատակն է «կոմանդոս» ստորաբաժանումների հետագա մարտունակության բարձրացումը։ Նշվում է, որ հունվարի 17-ից մեկնարկած և ռելիեֆային ու եղանակային բարդ պայմաններում ընթացող զորավարժությունները շարունակվել են մինչև հունվարի 30-ը։

Պաշտոնական այցով հունվարի 25-ին Իրան մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հանդիպմանը նշվել է, որ անհրաժեշտ հիմքեր կան Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դրական համագործակցության հետագա զարգացման համար։
Բաղերին հայտարարել է, թե Իրանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ «Իրանն ուրախ է, որ Ադրբեջանը «օկուպացիայից ազատագրել» է իր տարածքները: Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումը» ուրախացրել է իրենց գերագույն հոգևոր առաջնորդին և Իրանի ժողովրդին»։ Հունվարի 26-ին Հասանովի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։

Globalfirepower.com-ը կազմել է 2022 թ-ի ուժեղագույն բանակների վարկանիշը` հաշվի առնելով 50 գործոն, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական գերազանցությունը, ֆինանսական հնարավորությունները, նյութատեխնիկական հնարավորությունները, բանակի թվաքանակը և այլն։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե աշխարհի ուժեղագույն բանակների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը։

Հունվարի 28-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021թ. արդյունքներին:

Տեսակապով նիստին միացել են նաև Արցախից գրավված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները։ Հասանովը նշել է, թե ռազմական բարեփոխումների շարունակությունը և զորքերի մարտունակության, այդ թվում՝ օպերատիվ կարողությունների հետագա բարձրացումը առաջնահերթային են լինելու նաև 2022 թ-ին։

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ադրբեջանական բանակի չորս զինծառայողներ, այդ թվում՝ մեկ սպա, վատ եղանակի պատճառով մոլորվել են Քարվաճառի տարածքում՝ դժվարամատչելի հատվածում։ Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։

Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Օվդա (Իսրայել)-Բաքու երթուղիով շարունակվում են գերժամանակակից զինտեխնիկայի մատակարարումները Ադրբեջան։ Պաշտպանական նպատակներով ձեռք են բերվում իսրայելական նորագույն զինտեխնիկա, որը նախկինում չի եղել Ադրբեջանի ԶՈւ հաշվեկշռում.

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը նշել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը հնարավորություն կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառի տարբեր տեսակի միջադեպերը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվից Շուշի մեկնող երկու ավտոբուս է գործարկվել: Նշվում է, որ մինչև փետրվարի 15-ը նշված ուղղությամբ բոլոր տոմսերը սպառված են։

Բաքվի միջազգային և միջքաղաքային ավտոկայանից ավտոբուս է մեկնել նաև Ակնայի (Աղդամի) ուղղությամբ։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե դեպի Ղարաբաղ ուղևորափոխադրումների երթուղիների ցանկն աստիճանաբար կընդլայնվի։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանից հայտնել են, թե Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են արագացնել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» հիդրոհախնգույցների ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) վարչության նախագահ Օրխան Մամեդովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում բիզնես հիմնելու համար տնտեսվարող սուբյեկտներից ստացել են 945 դիմում։ Նրա խոսքով՝ այդ դիմումներից 446-ը վերաբերում են ներդրումային ծրագրերին, 499-ը՝ գործունեության այլ ոլորտներին և ծառայություններին:

Ադրբեջանի տնտեսության նախարարության Ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Օսման Խալիևը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում ձեռնարկատիրության ֆինանսավորման մեխանիզմներ են մշակվում։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե ինքնաթիռը, որում եղել է Ղասեմիի գլխավորած պատվիրակությունը, վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։

Իրանական պատվիրակությունը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ այցելել է Արցախից գրավված տարածքներ։ Նրանք ծանոթացել են այս տարածքներում իրականացվող տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային նախագծերին։ Ղասեմին հայտարարել է, թե Իրանը Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում իր ավանդը կներդնի Արցախից գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով փորձնական գնացքների գործարկման մասին։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մաս հանդիսացող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի առաջին փուլում նախատեսված շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 70%-ով։ Անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել Հորադիզ կայարանից դեպի Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի Մահմուդլու կայարան աշխատանքային գնացքների շարժման համար։

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհդիևը գրել է, թե Արցախից գրավված տարածքներում մաքսային ծառայությունը կազմակերպելու համար ստեղծվել և շահագործման են հանձնվել մաքսակետեր՝ «Ղուբաթլի» մաքսակետը Սանասարի շրջանում, «Գազանչին»՝ Կովսականի (Զանգելանի) շրջանում և «Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը»՝ Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանի տարածքում։

Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Իլհամա Գադիմովան հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ հիմնել:

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե մինչ այժմ 14 ռուսական ընկերություն հայտ է ներկայացրել Արցախից գրավված տարածքների վերականգնման նախագծերին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի և այլն։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը հայտարարել է, թե ներկայումս Ղարաբաղի տարածքի 35%-ը ապահովված է հեռուստատեսային հեռարձակմամբ։ Մինչև այս տարվա վերջը հեռուստատեսային հեռարձակումը 100%-ով կընդգրկի Ղարաբաղի տարածքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացի Վարանդայի (Ֆուզուլի) օդանավակայանից, երկրի իշխանությունները պատրաստվում են ևս երկու օդանավակայան կառուցել՝ Կովսականում (Զանգելան) և Լաչինում։ Ըստ իշխանությունների՝ դրանք կունենան «միջազգային օդանավակայանների» կարգավիճակ։ Փորձագետների կարծիքով՝ չնայած հայտարարված քաղաքացիական նպատակին՝ օդանավակայանները լինելու են զուտ ռազմական՝ ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների բազավորման համար։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե դրական եզրակացություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO)՝ կապված Ղարաբաղում կառուցվող Կովսականի (Զանգելանի) օդանավակայանին ծածկագիր հատկացնելու հետ։ Նշվել է, որ օդանավակայանին հատկացվել է ICAO-ի քառանիշ «UBBZ» ծածկագիր։
Նասրեդդին Թուսիի անվան Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործադիր տնօրեն Նարիման Իսմայիլովը նշել է, թե ապագայում Ղարաբաղում կկառուցվի նոր աստղագիտական կայան: Ակնկալվում է, որ կայանում կտեղադրվեն ժամանակակից ռոբոտացված աստղադիտակներ, ինչպես նաև տիեզերական փորձադաշտ։

Ադրբեջանի հանցագործությունները ներկայացնող War.karabakhrecords.info-ն հաղորդել է, որ 2020թ.-ի վերջից Արցախից գրավված տարածքներում Ադրբեջանի իրականցված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է նաև Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին:

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու խաչը: Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուտիական»:

Տարածաշրջանային նախագծերի մասին Իլհամ Ալիեւը տեսակապի միջոցով ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևն իր խոսքում կարևորել է «3+3» համագործակցության հարթակի նշանակությունը և իրանցի նախարարին հայտնել «Զանգեզուրի միջանցքի» հարցով «Հայաստանի կողմից դրական ազդանշանների» մասին։

Ռոստամ Ղասեմիի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի ընդհանուր սահմանին Աստարաչայ գետի վրայով մեծ կամրջի կառուցման վերաբերյալ։ Կամրջի երկարությունը մոտ 100 մետր կլինի, լայնությունը՝ 31 մետր, նախագիծը հաշվարկված է 18 ամսվա համար։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը Թուրքիայից խնդրանք է ստացել գազի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ՝ կապված Իրանից գազի մատակարարման տեխնիկական խնդիրների հետ։ Որոշում է կայացվել ավելացնել դեպի Թուրքիա մատկարարումները։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը խաթարի մատակարարումները։ ։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ընդլայնում է իր ազդեցությունը Կասպից ծովում, նախատեսում է մեծացնել իր մասնաբաժինը Ադրբեջանում գազի արդյունահանման նախագծերում և Շահ Դենիզ գազի հանքավայրում իր մասնաբաժինը հասցնել 25%-ի:

Իսկ Արևմտյան ընկերությունները աստիճանաբար հեռանում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, ինչպես նաև Ադրբեջանում և մերձկասպյան այլ երկրներում հանքարդյունաբերական նախագծերից։ Սրան նպաստում է նաև ԵՄ-ի՝ «կանաչ էներգիայի» վերաբերյալ օրակարգը։
Բուլղարական լրատվամիջոցների համաձայն՝ աշխատանքից ազատվել է «Bulgargaz» ընկերության ղեկավարությունը, ինչի պատճառն այն է, որ էներգետիկ ճգնաժամի և գազի գնի կտրուկ աճի ֆոնին ընկերության ղեկավարությունը չի ապահովել Ադրբեջանից կապույտ վառելիքի արդյունավետ մատակարարումը։

Գերիների ու ականապատման մասին

Բաքվուն շարունակվել է հայ ռազմագերիների հետ կապված դատական ֆարսը, ովքեր «ահաբեկչության» մեջ են մեղադրվում։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ փաստաթղթեր են ուսումնասիրվել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Թինի Կոքսը հայտարարել է, թե «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները»։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) շաբաթական տեղեկատվություն է ներկայացրել Արցախից գրավված տարածքներում իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Նշվել է, թե ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել է 67,4 հա տարածք։ ANAMA-ն Ակնայի (Աղդամի) շրջանում նոր շարժական ճամբար է ստեղծել գործակալության ականորսների համար։

Ադրբեջանում Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում սկսվել է օդից ականապատ դաշտերի հետազոտման համակարգի կիրառումը։ Ըստ նրա՝ այդ նպատակով անցյալ տարվանից նախաձեռնվել է արհեստական բանականությամբ ԱԹՍ-ների օգտագործումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում ականի վրա տրակտոր է պայթել: Միջադեպի հետևանքով տրակտորը վնասվել է, տուժածներ չեն եղել։

Այլ թեմաներ

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Ալիևին մշակման վերադարձնել մեդիայի մասին վերջերս ընդունված օրենքը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին մարդու իրավունքների, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ոլորտներում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:32 31/01/2022  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում հանել են Արցախի բռնազավթված տարածքներ այցելելու սահմանփակումները
15:09 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍՈրևէ միջազգային կառույց չի կարող Արցախի օկուպացված տարածքներում ներդրում անել՝ առանց հայկական կողմի թույլտվության. Արցախի խորհրդարանը նոր նախագիծ է մշակել
12:59 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱՀ ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է բերվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ
21:46 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍԿողմերը հերքել են ծեծկրտուքի մասին տեղեկությունը․ Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը
20:30 28/01/2022  |  Միջազգային լրահոսԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին
20:17 28/01/2022  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի պետական նավթային հիմնադրամը Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել
22:33 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
19:14 27/01/2022  |  Միջազգային լրահոսՁերբակալվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը
16:07 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը նախապատրաստվում է միջազգային օդանավակայաններ կառուցել նաեւ Զանգելանում և Լաչինում
22:30 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Իսրայելից նոր զինատեսակներ է գնում, պատրաստվում են նոր պատերազմի. Մելքոնյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]