ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները. Աբովյան 01/15/2022 12:43 | Մեկնաբանություն

Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։
Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչները ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։ Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։
Այստեղ կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն այս պարագայում դա ունի որոշիչ նշանակություն։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում են միմիայն իրենց վերջնանպատակի կոնտեքստում, այսինքն՝ Հայաստանի տարածքով՝ ցամաքով, միավորման և տարածաշրջանում այս կամ այլ ձևաչափով հայերի գործոնի չեզոքացման։
Այստեղ թուրքերի և ադրբեջանցիների դերակատարությունը հստակ կիսված է իրենց միջև, այսինքն՝ իրենք խաղում են փաշինյանական իշխանությունների հետ (իսկ միգուցե ամբողջ հայ հասարակության հետ) «բարի և չար ոստիկանի» դերերը։
Ադրբեջանը «չար ոստիկանն» է, որը մշտապես սպառնում է, սպանում է, վախեցնում է մեզ և պահում է հայ հասարակությանը մշտական լարվածության մեջ։
Թուրքերը դա «բարի ոստիկաններն» են, որոնք միգուցե ԱՌԱՅԺՄ ուղղակի մեզ չեն ոչնչացնում (իհարկե բացի Արցախյան 44-օրյա պատերազմից) և առաջարկում են ավելի փափուկ տարբերակներ մեզ ինքնաոչնչացվելու համար։
Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։
Յուրաքանչյուր դեպքում, այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակապետական և ապազգային իշխանությունները ամեն դեպքում տանում եմ մեզ դեպի իսպառ ոչնչացում․ դանդաղ դա կլինի, թե՝ արագ, ընդհանրապես կապ չունի։
Հ․Գ․
Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի մեկնարկ տվեց Երասխ-Ադրբեջան և Մեղրի-Ադրբեջան երկաթգծի հայկական հատվածի վերականգնման գործընթացին։
Ինչպես կասեր դասականը․ ֊Совпадение?...не думаю»,- գրել է Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 12:04 Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, հիմա նրան դատում են Փաշինյանին հրաժարական տալու «պարտադրանքի» համար. Մելիքյան
- 08/09/2022 11:58 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
- 08/09/2022 11:46 Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը. Գեղամյան
- 08/09/2022 11:06 Չինաստանը ուղեծիր է հանել երեք արբանյակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/09/2022 14:43 Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ
- 08/09/2022 14:40 ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
- 08/09/2022 00:10 Հրդեհ՝ Ա. Հովհաննիսյան փողոցում
- 08/08/2022 23:49 Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը