ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկին համամամիտ չլինելը, չի նշանակում, որ դատախազությունը գործում է ոչ իրավաչափ. ավագ դատախազ 01/13/2022 14:38 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը խորհրդարանում ծավալված հանրային քննարկմանը հայտնել է, թե խափանման միջոց կալանքը չի վերածվել պատժամիջոցի։ Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին՝ արդյոք այդպես է կարծում՝ հիշեցնելով օրինակ՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորմումը, որը պաշտպանների կարծիքով՝ քաղաքական հետապնդում է։ Դատախազը լրագրողներին խնդրեց կոնկրետ դեպքերի մասին օրինակներ չբերել։
«Կխնդրեմ առարկայական գործերի վերաբերյալ հարցադրումներ չհնչեցնեք, որովհետև դրանցով հսկողություն իրականացնող դատախազը ես չեմ և կան գործի առանձնահատկություններ, ցանկացած գործ հենց դրանով է առանձնահատուկ՝ իր փաստական տվալներով տարբերվում է մեկ այլ գործից։ Այդ տեսանկունից որևէ գնահատական հնարավոր չէ տալ այս պահին նշված գործի շրջանակում՝ նշված հարցադրումների մասին, բայց եթե ընդհանրական ասեմ՝ այս պահի դրությամբ դատախազությունը ձեռնարկում է օրենքով իրեն տված բոլոր միջոցառումներն ու գործընթացները՝ օրինականության դաշտում, այդ թվում նաև կալանքի հետ կապված հարցերը իրացնելու շրջանակներում»։
Դատախազը նշեց, որ քննարկման ժամանակ իր պատասխանները ընդհանրական էին, կոնկրետ գործի չէին վերաբերվում։ Լրագրողները պնդեցին՝ խոսքը վերաբերում է աղմկահարոււյց գործերին, քաղաքացիները բողոքի ակցիաներով դատախազությունից անգամ պահանջել են օբյեկտիվություն ցուցաբերել։
«Դատախազության դիրքորոշումը հստակ է և դիրքորոշումն այն է, ինչ այս պահին ունենք։ Որևէ մեկին համամամիտ չլինելը, չի նշանակում, որ դատախազությունը գործում է ոչ իրավաչափ»,-ասաց Գլխավոր դատախազության ավագ դատախազը՝պնդելով, որ կոնկրետ դեպքով հարկավոր է դիմել գործը քննող դատախազին, որ կարող է փաստակված պատասխանել մատնանշված հարցերին։
Կարեն Ամիրյանն ընդգծեց, որ դատախազությունում հարյուրավոր գործեր են քննվում, իսկ հանրային հնչեղություն ունեցող տասնյակ գործեր կան, հետևաբար օբյեկտիվորեն չի կարող տիրապետել նշված քրեական գործերի ամբողջ ծավալին։ Հորդորեց կոնկրետ գործով հետաքրքրող հարցերը գրավոր ծանուցմամբ ուղղել տվյալ գործը քննող դատախազին կամ գերատեսչության մամլո ծառայությյանը։ Միևնույն ժամանակ դատախազը շեշտեց, որ ընդհանրական պատասխանները պետք չէ դիտարկել, որպես խուսափողական պատասխան։ Անդրադառնալով Փարաքարում կայացած ընտրություններին, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ քայլեր են արվել։
«Ես անձամբ տեղեկություն չունեմ, որովհետև դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, գործընթացից տեղյակ եմ որպես քաղաքացի, բայց որպես դատախազության ներկայացուցիչ, այս պահին տվյալներ չունեմ, բայց վստահաբար որևէ գործընթաց տեղի ունեցած կլինի»։
Դատալեքս կայքի առնչությամբ խնդիրների մասին ևս խոսք գնաց։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե փորձ է արվում գործե՞ր կոծկել, ընդհանրապես համակարգից հանել։
«Բնականաբար որևէ մեկին չի կարող չմտահոգել ամբողջ դատական համակարգի սերվերների, կամ համակարգիչների առգրավված լինելը, դրանով փորձաքննություն նշանակված լինելը։ Դա բնական է՝ կա հանրային շահ, որ բոլոր գործերը մակագրվեն օրենքով սահմանաված հիմնական կանոնին համահունչ, բայց դրա մասով չմանրամասնեմ քննվում է քրեական գործ, դատախազոթյունը գտնում է, որ հնարավորինս արագ, հնարավորինս ողջամիտ սահմաններում, որքանով դա չի վնասի գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությանը, պետք է այդ գործի նախաքննությունը ավարտվի, հանրությունը պետք է տեղեկացվի այն ծավալով, որքանով չի խախտի նախաքննական գաղտնիքի սկզբունքը։ Մենք՝ դատախազությունը, փորձում ենք օր առաջ որոշակի արդյունքներ ունենանք»,- ասաց դատախազը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ