ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոթորիկ պահածոի տուփի մեջ․ Դանիելյան 12/21/2021 22:49 | Մեկնաբանություն
Պահածոյի տուփի խաղաղ ժամանակներն ավարտվեցին, երբ տուփի մեջ անցք բացվեց ու հանգիս ննջող ձկներին մի կատակասեր, ձկների իրավունքների պաշտպանության կոմիտեից, անցքի մյուս կողմից ասաց, որ նրանք այլևս ազատ են որոշում կայացնել ու ինքնուրույն ընտրել, թե որ խորտկարանի սեղանին են ցանկանում հայտնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Տուփի վերին շերտի ձկները, որոնք կարողացել էին անցքից դուրս նայել, սկսեցին բղավել, որ կան ժամանակակից լավ խորտկարաններ, որտեղ լուսավորությունը լավն է, իսկ ձկներին հաճախորդների սեղաններին դնելուց առաջ լավ ափսեների մեջ են տեղադրում, մատուցողները կիրթ են ու հարգում են ձկների խորտկարան ընտրելու իրավունքը:
Երկրորդ շերտի ձկները սկսեցին հակաճառել, ասելով, որ իրենք արդեն սովորել են եղած վիճակին, հանգիստ տեղավորվել են տուփում ու չեն էլ ցանկանում լույս աշխարհ դուրս գալ, որովհետև վերջ նույն է, սեղաններին են մատուցվելու, իսկ այնտեղից, հետո, ավելու մութ փոսերի մեջ են հայտնվելու, որտեղ անգամ տուփի անվտանգությունը չի ապահովվելու:
Երրորդ շերտի ձկները սկսեցին աղաղակել, որ վերին շերտերն ապագայի մասին են մտածում, իսկ իրենք իրենց ներկա վիճակից են դժգոհ ու առաջին ու երկրորդ շերտերի ողջ ծանրությունն իրենց վրա է ու ավելի լավ է թեկուզ դժոխք գնալ, քան վերին շերտերի ծանրությունն անվերջ իրենց վրա կրել: Երրորդ շերտի ամենահամարձակ ձուկը սկսեց աղաղակել. ՛՛Իջեք մեր վրայից՛՛: Երրորդ շերտի մյուս ձկները սկսեցին միասին վանկարկել. ՛՛Ի-ջեք մեր վը-րա-յից՛՛, ՛՛հե-ռա-ցեք՛՛:
Երկրորդ շերտի ձկների մոտ հուզումներ սկսվեցին: Ամենածեր ձուկը խոսք վերցրեց ու սկսեց ելույթ ունենալ. ՛՛Դուք, առաջին շերտ, դուրս եք եկել մեր տուփային ավանդույթներից ու մեր արժեքներին ցանկանում եք դավաճանել ու չեք հասկանում, որ քանի մեզ ընտրելու հնարավորություն են տվել, եկեք մնանք մեր տուփում, սա ամենաապահով վայրն է ու դրսի աշխարհում, միևնույն է, վերջը մեզ ուտելու են, իսկ ներքևի շերտի ձկները զուրկ են տուփային հայրենասիրությունից ու և՛ իրենք, և՛ մյուս շերտի ձկների անվտանգությունը խաթարում են: Առաջին շերտը մեզ տանում է լուսավոր խորտկարան, բայց դրանով ձեզ խաբում են, դուք հայտնվելու եք ավելի խոր փոսի մեջ, սեղաններին հայտնվելուց հետո, որովհետև աշխարհը դաժան է ու անարդար, այնտեղ միայն շահեր կան, իսկ մեր դեպքում մենք ընդամենը ուտեստ ենք ՛՛:
Երրորդ շերտի ձկները սկսեցին միմյանց հրմշտել ու նորից վանկարկել կարգախոսը. ՛՛Ի-ջեք մեր վը-րա-յից՛՛:
Հանկարծ երրորդ շետի տակ պատահաբար հայտնված մի ռենեգատ ձուկ սկսեց բղավել, ասելով, տուփի հատակում ևս մեկ ծակ կա և այնտեղից իրեն հայտնել են, որ կա մի բարի մարդ, անունը Վիլսոն, որն իրեն ասել է, որ ձկներին այլևս չեն ուտելու ու տուփից հանելուց հետո նորից ծովն են գցելու:
Այս խոսքերից հետո տուփում մի անասելի աղմուկ բարձրացավ: Երկրորդ շերտից երեք ձուկ և առաջին շերտի ամենահեղինակավոր մի ձուկ միասին բղավեցին, որ իրենք էլ են լսել այդ բարի ծերունու մասին ու կա նման բան:
Առաջին շերտի ձկներն ընդվզեցին ու սկսեցին բղավել, որ դուք, բացի ձեր տուփից, ուրիշ բան չեք տեսել, իսկ մենք, վերևի ծակի միջով, տեսնում ենք լուսավոր աշխարհն ու այնտեղ, վերևում, պաստառի վրա գրված է. ՛՛Դուք ունեք սնունդ ընտրելու իրավունք՛՛: Մի խոսքով, կա ընտրություն:
Ամենածեր ձուկը նորից խոսք վերցրեց. ՛՛Այդ գրածը մեզ չի վերաբերվում, դա պահեստի պատին է գրված ու վերաբերվում է առաքիչներին, այլ ոչ թե մեզ, մենք ընտրության իրավունք չունենք, չու-նենք՛՛:
Մի խոսքով, տուփում անդորը խաթարվել է ու չկա նախկին միասնությունը՝ ներքևներն ապստամբել են, միջին խավը կորցրել է իր արժեքային համակարգն ու մյուսներին համոզելու նախկին ունակությունը, վերին շերտը պոստմոդեռնիզմի ուտոպիաներով է տարվել, իսկ ամենաներքևում, մի մարգինալ ձուկ, միայն բարի ծերունու անունն է ուզում լսել:
Մի խոսքով, հ․․ային վիճակ»,- գրել է Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել