ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը Բայդենի նախաձեռնած համաժողովին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին ոչ մի բառ չասաց. Զոհրաբյան 12/11/2021 14:40 | Մեկնաբանություն

Դեկտեմբերի 15-ին, Արևելյան գործընկերության գագանթաժողովին ընդառաջ, «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի բյուրոն ուղերձ է հղել գագաթնաժողովին։ Եւ ի՞նչ եք կարծում՝ կա՞ այդ ուղերձում մեկ բառ անգամ Ադրբեջանի կողմից կիրառված՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների, սպիտակ ֆոսֆորի, ռազմագերիների ու պատանդների մասին։ Դե իհարկե՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Առաջարկում եմ այսուհետ միայն List.am-ից հայտարարություն տարածել
Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձեւաչափով, այլեւ ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, Հաագայի դատարանում, ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովին, որը տեղի կունենա առցանց, եւ այնտեղ էլ պատրաստվում եմ բարձրացնել այդ հարցը։ Այն, ինչ անում է Ադրբեջանը եւ նրան սատարող երկրները, դա հարձակում է ինքնիշխանության, պետականության, անվտանգության վրա, իսկ այժմ արդեն կարելի է ասել՝ նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա»։
Երեկ տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովը, Նիկոլ Փաշինյանը, այո, ինչպես եւ խոստացել էր, առցանց մասնակցեց այդ համաժողովին եւ ոչ մի բառ Ադրբեջանի եւ նրան սատարող երկրների սանձազերծած ագրեսիայի, մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր անվտանգության եւ ինչպես եզրափակեց իր ասուլիսում Փաշինյանը՝ այո, Հայաստանի ժողովրդավարության վրա։
Մեկ այլ հարթակ, որտեղ եւս ոչ մի բառ ագրեսոր, ռազմական հանցագործ եւ Հայաստանի ինքնիշխանության սպառնալիք Ադրբեջանի մասին։
ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ալիեւի ընկեր Նազարբաեւը հայտարարեց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր: Նազարբաեւից հետո խոսքի իրավունքը ՀՀ վարչապետնն էր ու, ի՞նչ եք կարծում՝ այո, ճիշտ եք կարծում՝ ոչ մի խոսք այն մասին, որ մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի ագրեսիան Հայաստանի հանդեպ, մինչեւ Արցախի հիմնախնդրի հարցում չլինեն հստակ որոշումներ, մինչեւ Ադրբեջանն իր «նախիրը» հետ չքաշի Հայաստանի սուվերեն տարածքից, այն 41 կիլոմետրից, ինչը հաստատեց հենց Փաշինյանը, այսօր նման հարց քննարկելը կլինի հերթական լկտի բոնուսը Ադրբեջանին։
Հա, չմոռանանք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱԳՆ-ի «գրական ռեցենզիայի» մասին, որտեղ ռետինով ջնջնված էր Հայոց Ցեղասպանությունն իրականացրած «Թուրքիա», «Օսմանյան Կայսրություն» ձեւակերպումները։
Ի դեպ, ԱԳՆ-ի սույն տեքստն ավելի օգտավետ կլիներ, եթե List.am-ից մի քանի հայտարարություն դնեին մեջը ու վերջում էլ շնորհավորեին Ամանոր ու Սուրբ Ծնունդ։
Իսկ դեկտեմբերի 15-ին, Արեւելյան գործընկերության գագանթաժողովին ընդառաջ, «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի բյուրոն ուղերձ է հղել գագաթնաժողովին։ Եւ ի՞նչ եք կարծում՝ կա՞ այդ ուղերձում մեկ բառ անգամ Ադրբեջանի կողմից կիրառված՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների, սպիտակ ֆոսֆորի, ռազմագերիների ու պատանդների մասին։
Դե իհարկե՝ ոչ։
Մինչդեռ, սույն ուղերձում հերթական անգամ անարգանքի սյունին է գամված Ռուսաստանը՝ Վրաստանի եւ Մոլդովայի շահերի կոնտեքստում։
Սա բան չի փոխելու, բայց «նավսյակի» հիշեցնեմ, որ «Եվրանեսթի» բյուրոյում լիիրավ ձայնի իրավունք ունի ՀՀ ԱԺ «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։ Չգիտեմ ով է, բայց վստահ եմ, որ էս տեքստն իրեն չեն էլ ուղարկել, որ կարդա։
Կամ՝ եթե կարդացել է եւ իր համար ամեն ինչ OK է, ուրեմն՝ ամեն ինչ իսկապես OK է»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/19/2022 10:41 Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:39 Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:36 «Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:28 Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»
- 08/19/2022 10:23 Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում.«Հրապարակ»
- 08/19/2022 10:19 Հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
- 08/19/2022 10:15 Քարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/19/2022 18:12 Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան
- 08/19/2022 11:02 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում.Դավիթ Բաբայան
- 08/19/2022 10:56 Քո պարտությունները, Դանիել, շարունակվելու են. Բաբայան
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/20/2022 00:16 Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել․Հակոբյան
- 08/19/2022 23:36 Ջրվեժ գյուղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
- 08/19/2022 23:25 Ոստիկանները բանակցում են Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած քաղաքացու հետ (տեսանյութ)
- 08/19/2022 23:16 Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը