Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել

Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին՝ ռուսական խաղաղապահների և ՊԲ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն.Արայիկ Հարությունյան 12/10/2021   10:47  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել.

«2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ.

ա) Անվտանգություն. Այսօր կարող ենք փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով ես մեկ անգամ ևս ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բոլոր զինծառայողներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները և պահպանվում է խաղաղությունը: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը և դրանով պայմանավորված հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հեռանկարի ու ժամկետների անորոշությունը՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները:

Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը:

բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար: Այս առումով ակնկալում ենք ողջ հայ ազգի անվերապահ ու տևական աջակցությունը՝ առանց մեր ընտրած ճանապարհի հանդեպ երկմտանքի ու ճանապարհին թևաթափ լինելու:

գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում: Այդ առումով հետպատերազմյան ժողովրդագրական ցուցանիշները բավականին հուսադրող են, սակայն անհրաժեշտ է լրջագույն ջանքեր ու ռեսուրսներ ներգրավել ցանկալի արդյունքների հասնելու համար:

Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո: Մասնավորապես, լայնածավալ շինարարություն ենք մեկնարկել Արցախի տարբեր հատվածներում և նախատեսում ենք երեք տարվա ընթացքում շուրջ 5,000 բնակարան կառուցել տեղահանվածների և այլ խոցելի խմբերի համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր կորցրած հայրենիքից, բայց մյուս կողմից շատ լավ հասկանում ենք, որ բանակցային գործընթացն այս առումով կարող է տևել երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում տեղահանված ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնելը կամ վրանային ավաններում պահելու տխրահռչակ փորձը մեզ համար անընդունելի է:

Շարունակելով թեման՝ ցանկանում եմ ընդգծել, որ բնակարանային հիմնախնդիրն Արցախում պետք է համալիր լուծում ստանա: Ուստի, նախընտրական խոստմանս համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է իր սեփական բնակարանը, սակայն անհրաժեշտ է որոշակի համբերություն պատերազմի սուր հետևանքների վերացման համար: Այնուամենայնիվ, այդ գործընթացին զուգահեռ աստիճանաբար մեկնարկելու ենք նոր բնակարանային ծրագրեր բոլոր կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով:

Մի շարք այլ ծրագրեր ևս մեկնարկել կամ պլանավորում ենք՝ խթանելու համար ժողովրդագրական բնական ու մեխանիկական աճն Արցախում: Այնուհանդերձ, սա այն հիմնական ուղղություններից մեկն է, որտեղ անհրաժեշտ է համահայկական համախմբում և մեծածավալ ու շարունակական մասնակցություն՝ հաշվի առնելով պահանջվող ռեսուրսների մեծությունը:

դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված: Իհարկե, ՀՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու բարեգործական այլ կազմակերպությունների, ՌԴ կառավարության ու ԿԽՄԿ մարդասիրական աջակցության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, սակայն ինստիտուցիոնալ լուծումների համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության գալիք տարիների պետական բյուջեի ծավալները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար արձանագրեմ, որ 2020թ. պետբյուջեն մոտ 122 մլրդ ՀՀ դրամ էր: Սա միանշանակորեն հնարավորություն է տալու լուծելու Կառավարության առաջ ծառացած կարևոր խնդիրները, սակայն սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, այդ թվում՝ տնտեսական ներդրումների տեսքով: Ուստի, ակնկալում եմ, որ համահայկական բոլոր կարողունակ շրջանակներն իրենց ուղիղ մասնակցությունը կունենան այս կարևորագույն ուղղության մեջ:

Անշուշտ, այս ամենին զուգահեռ մեզ համար էական է լինելու նաև անվճար ու որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամբողջական ներդրումը: Գործընթացը մեկնարկել էր մինչև պատերազմը, որն այսօր շարունակվում է և գալիք տարի արդեն նոր ծրագրեր է ընդգրկելու:

ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով: Այնուամենայնիվ, ես ինքս բավարարված չեմ Արցախի պետականակերտման ու հիմնախնդիրների լուծման գործում հասարակական ու քաղաքական բոլոր կարողունակ ուժերի ներգրավվածության ու մասնակցության աստիճանով, և նախատեսում եմ առաջիկայում խորհրդակցությունների նոր փուլ մեկնարկել բոլոր շրջանակների հետ՝ քննարկելու ավելի արդյունավետ ձևաչափերի ու մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Պետական կառավարման համակարգում շարունակաբար իրականացնելու ենք բարեփոխումներ՝ բարձրացնելու համար արդյունավետության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մակարդակը:

Սա է այն տեսլականը, որն ունեմ ես և իմ գլխավորած Կառավարությունը: Հիասթափությունը, սուգը, Հայրենիքի մեծ մասի կորուստը բոլորիս մոտ առաջացրել են տրամադրությունների անկում ու անորոշություններ, սակայն կոչս և հորդորս է արագ վերագտնենք մեզ: Հավատում եմ, որ ինչպես մոտ 120,000 հայ այժմ ապրում և արարում է հայրենի բնօրրանում, այնպես էլ թև-թիկունք տալով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները, հաջողությամբ դիմագրավելու ենք բոլոր մարտահրավերներն ու միասնաբար կերտելու ենք նոր հաղթանակներ:

Վերջում մեկ անգամ ևս դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, տեղական ու համահայկական բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները: Համագործակցության դուռը բաց է բոլորիդ համար, եկե՛ք հանուն մեր Արցախի, հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի և հանուն մեր նահատակների թափած սուրբ արյան ձեռք-ձեռքի տանք ու կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Ի վերջո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայուն են այն արժեքները, որոնց համար ապրում և պայքարում ենք…»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:39 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել.Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է
23:48 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր
10:59 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում արտամարմնային բեղմնավորման ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով. Ծնվել է առաջին երեխան.Արայիկ Հարությունյան
16:41 21/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը մասնակցել է Մաճկալաշենի պաշտպանական հատվածում խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
16:45 20/11/2021  |  ՔաղաքականԱՀ նախագահն ԱԱԾ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
16:25 20/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
11:43 20/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ
17:10 10/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանելն է.Արցախի նախագահ
13:13 09/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
21:07 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիների դավադիր կրակոցների հետեւանքով զոհված ու վիրավորված ստեփանակերտցիները ջրմուղի աշխատակիցներ էին. Մեկը՝ մեքենավար, երեքը՝ բանվոր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]