ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցային տարբեր ուղղություններում փակուղի է. Դավթյան 12/07/2021 20:04 | Քաղաքական

Ալիևի հայտարարությունների նպատակն է պատերազմի վտանգի ներքո հայերին ստիպել մեծ զիջումների գնալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ալիևի հերթական հայտարարությանը։
Փորձագետի կարծիքով՝ սա Ադրբեջանի կողմից հերթական մանիպուլյատիվ, վախեցնող քայլն է. ադրբեջանական կողմն առիթից օգտվում է, որ Հայաստանի իշխանությունները վախի ներքո լուրջ զիջումների են գնում և թշնամու այս գործելաոճը պարբերաբար բնույթ է կրելու։
Հարցին՝ նման ճնշումների, սպառնալիքների ներքո զիջումները մինչև ու՞ր կարող են հասնել՝ հաշվի առնելով, որ Ալիևը նաև Երևանն է ադրբեջանական համարում, փորձագետը նկատեց՝ խնդիրն այն է, որ մեր հասարակության մոտ չկա այդ ընկալումը, որ սեփական անվտանգության հաշվին չպետք է ընտրություն կատարեն։
«Այդ ինքնապահպանման գործընթացը պակասել է ու չկա այդ զիջումների մաքսիմալը։ Կարևորն այն է, որ իրենք կարողանան զիջումներն այնքան անել մինչև զիջում կատարելու տեղ չունենանք։ Ադրբեջանական կողմը կարող է մաքսիմալ ճնշումներով ստանալ այն, ինչ ակնկալում են լինեն դրանք տարածքներ, թե Հայաստանի անվտանգության հաշվին այլ զիջումներ»,-ասաց Գառնիկ Դավթյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը՝ փորձագետը նշեց՝ իր ենթադրություններով կոնկրետ այս փուլում հանդիպման չկայացման պատճառը Հայաստանից սպասվող զիջումների ակնկալիքն է, որը չի իրականանում։ Հայկական կողմն անընդհատ պնդում է, որ կան օկուպացված տարածքներ, որտեղից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պետք է դուրս գան, սակայն Ադրբեջանն էլ ասում է, որ մինչև միջանցք չտան, դուրս չեն գա։
«Տրամաբանությունը նրան է տանում, որ այս գործընթացը հնարավորինս ձգձգվի այնքան, մինչև մի կողմում որևէ քաղաքական փոփոխություն լինի կամ գոնե այդ ռազմական հետագա ճնշումների հաշվին ստանան ակնկալվող զիջումները։ Չեմ կարծում՝ տեղին է ակնկալել, որ Ադրբեջանի հետ կարելի է բանակցել ու ինչ-որ ռեալ կամ բալանսավորված արդյունքի հասնել, որովհետև Ադրբեջանն իր ամբողջ գոյության տարիների ընթացքում ապացուցել է, որ կառուցողական դաշտից հեռու է»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Դիտարկմանը, որ ստացվում է՝ դեկտեմբերի 15-ի ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից էլ պետք չէ որևէ բան սպասել, Գառնիկ Դավթյանը նշեց, որ ավելի շատ կարող ենք հումանիտար լուծումներ ակնկալել ոչ միայն գերիների հարցով, այլև Ադրբեջանի կողմից պահանջվող ականապատ քարտեզների հանձնում։ Ամեն դեպքում Ադրբեջանի հարցերով փորձագետը չի կարծում, թե Բրյուսելում ինչ-որ լուրջ ձեռքբերում կունենանք։
«Այսօրվա դրությամբ բանակցային տարբեր ուղղություններում փակուղի է։ Այս իրավիճակում չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դելիմիտացիա իրականացվի, որովհետև չունենք անվտանգության որևէ երաշխիք, որ մինչև այդ գիծը նորից զորքերի առաջխաղացում չի լինի։ Կամ եթե անգամ դելիմիտացիա լինի, ի՞նչ երաշխիք ունենանք, որ կրակահերթեր չեն լինի։ Այդ երաշխիքները ոչ մի տեղ տեսանելի չեն»,-նշեց Գառնիկ Դավթյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այս տարածաշրջանում խաղաղությունը պատկերացնում է առանց Հայաստանի գոյության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)