ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ․ Վահե Հովհաննիսյան 12/06/2021 19:21 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը և իշխանությունների վարած քաղաքականությանը։
«Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։
Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։
Այդ ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ չոր արձագանքում է մեր ԱԺ նախագահին, ինչը հուշում է առկա խնդիրների մասին։ Մեր արտգործնախարարը ինչ-որ հանդիպումների մեջ է, այդ թվում՝ «Ադրբեջանի նախարարի հետ հնարավոր, բայց տապալված»։
Հասարակության 99.99 տոկոսը ոչինչ չգիտի։ Հայաստանի իշխանությունը հարկ չի համարում իր քաղաքացուն որևէ բան ասել։ Երկրի առաջին դեմքերը համր են։ ՏԻՄ ընտրություններում տապալումից հետո Նիկոլը փորձում է իբր դեմոկրատիան կարևորել։ Բայց դեմոկրատիան իրականում հասարակության տեղեկացվածությունն է, թե՝ իր ճակատագիրը մի քանի հոգով ինչպե՞ս են որոշում։ Թե՞ իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում է հետագա անվտանգային խնդիրների բեռը դնել քվեարկողի վրա, իբր՝ ՏԻՄ-ին սխալ քվարկեցիր, այդ պատճառով սահմանին լարվածության աճ կա։ Վստահաբար՝ այնքան բան ենք տեսել, որ չենք զարմանա անգամ նման տողատակի վրա։
Մենք միայն տեսնում ենք, որ ՔՊ խմբակցությունը պուլտի մի կոճակով դառնում է հակառուսական, ու մենք հասկանում ենք, որ պուլտի տերը հերթական անգամ խաղում է բոլորիս ճակատագրի հետ։
Հայաստանի ժողովրդին, մեզ բոլորիս դրել են փորձարարական ճագարի տեղ՝ «բանակցություններ են. լավ եղավ՝ կասենք, վատ եղավ՝ դե կռիվ կլինի» տրամաբանության մեջ։
Իսկ կարո՞ղ է այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ավանտյուրայի տանել ողջ պետությունը։ Մենք ունեցել ենք մեկ հոգու որոշմամբ զրո կետից բանակցելու նախադեպ և հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելու փաստը, ուրեմն հիմա էլ կարող է լինել նման վտանգ։
Նախագահ Արմեն Սարգսյանը ուրիշի շուրթերով ասում է, որ ինքը նույնպես տեղյակ չէ։ Տեղյակ չէ և վե՞րջ, չի էլ պահանջու՞մ տեղեկատվություն, որպեսզի ինքն էլ հետո խոսի հանրության հետ։
Քաղաքական լիդերները, խմբակցությունները, հանրային ակտիվ շերտերը՝ բոլորս, պետք է պահանջենք մեզ տրամադրել տեղեկություններ՝ մեր բոլորի ապագային առնչվող գործընթացների շուրջ։
Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։
Գուցե այլ պայմաններում կարելի լիներ վստահել և համբերել, սակայն չմոռանանք՝ սրանք այն նույն մարդիկ են, որոնց օրոք արդեն իսկ եղել են լրջագույն սխալներ, ծանր պատերազմ ու պարտություն։
Այսօր հասարակության համար նույն դե՞րն է նախատեսված՝ մտովի կազմել նոր 5 հազար հոգու ցուցա՞կ։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որևէ այլ գործունեություն չի կարող իմաստավորված համարել, եթե նրանք չեն պահանջում՝ ներկայացնել, թե ինչ է բանակցվել, ինչ է
համաձայնեցվել, ինչ են քննարկում փոխվարչապետները։
Հանրային պահանջի մեքենան ամսի 27-ից պետք է աշխատեր այս ուղղությամբ։ Հակառակը կնշանակի՝ մենք պետություն ունենալու ցանկություն չունենք։
Այս հոգեբանությամբ և այս որակներով մենք գնալու ենք հանրաքվեի՝ «ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ մաս-մաս լինենք հարևանների միջև» հարցով։
Ակնհայտ է, որ ստվերային պրոցես է ընթանում՝ հանրության լիակատար անտեղյակության պայմաններում։ Իհարկե կա արդարացված գաղտնիություն, բայց հանդիպումից հետո հակառակ կողմը բացում է փակագծերը, հրապարակային ձևակերպումներով ճնշում առաջիկա բանակցությունների վրա, ընդունվել է «Աշխաբադի դեկլարացիան»՝ թուրքամետ շեշտադրումներով։ Հայկական կողմն այս ֆոնին լռում է։ Սրանից բացի՝ ստացել ենք ռուսական ԱԳՆ-ի կոշտ ձևակերպումը, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, մեքենա գնելուն զուգահեռ, խոսում է առանց մտածելու։ Դրանով վտանգում է ոչ թե իր մեքենան, այլ՝ պետության։
Նիկոլը արտախորհրդարանական զրոների հետ է հանդիպում, որ ականջները կախ լսեն իրեն, բա ու՞ր է հասարակությունը, մենք բոլորս։ Էլի ուզում ենք ազգովի ցանց գործողի դերո՞ւմ լինել։
Պետք չէ մեղադրել հասարակությանը. ոչիշխանական համակարգերի խնդիրն է՝ ճիշտ քայլերով, ճիշտ ձևակերպումներով խոսել հասարակության հետ, գեներացնել ընդհանուր հանրային պահանջ։
ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես։ Սա արդեն անշրջելի պրոցես է։ Բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի, և պետության շահը պահանջում է ոչիշխանական սոլիդ համակարգերի ստեղծում, ճիշտ բանաձևերով հասարակության հետ երկխոսություն։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խորքային, բայց անցնցում փոփոխություններ և չընդհատվող, սթափ հաղորդակցություն՝ դաշնակիցների և միջազգային հանրության հետ»,- գրում է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ