ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահին 11/03/2021 15:49 | ԼՐԱՀՈՍ

2020թ. օգոստոսից, 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին, հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի մաքսային 3 ծառայողներին:
Քրեական գործերով հիմնավորվել է,որ նշված մաքսակետերի տեսուչները, միմյանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ գալով հանցավոր համաձայնության, պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում կամ տարբեր չափերի կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որպեսզի տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհուպ առանձնապես խոշոր չափերի վնասներ:
Հարուցված մյուս 4 քրեական գործերով բազմաթիվ դրվագներով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի 4, թիվ 1 բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային /Արարատի/ թիվ 9 բաժնի 2, թիվ 2 /Էրեբունու/ բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների:
ՀՀ ՀՔԾ-ում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայքններում ու բնակտարածքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար նրանցից պահանջել են տարբեր չափերի առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մեծ մասը փաստացի ստացել են, առանձին դեպքերում բաժանել միմյանց միջև, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել՝ բռնվելու պատճառով:
Այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից՝ հարկային կամ մաքսային ծառայող հանդիսացող ընդհանուր 19 անձի, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործերից 6-ը՝ ընդհանուր 25 անձի, այդ թվում նաև ՊԵԿ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությունների և գործարքների մեջ մտած տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Վերոնշյալ բացահայտումները վկայում են, որ մի կողմից առավել արդյունավետ է դարձել մաքսային և հարկային ծառայողների կողմից պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիոն դրսևորումների դեմ իրավապահ մարմինների պայքարը, սակայն մյուս կողմից՝ այս ոլորտում ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման թերացումները:
Նախաքննությամբ ստացված տվյալները փաստում են, որ մաքսային կետ-բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, ինչպես նաև տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները հարկային տեսուչների կողմից պատշաճ արձանագրելու, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ:
Ելնելով վերոնշյալից՝ քրեական գործերով պարզված՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, տնտեսվարողների հետ անմիջական աշխատաքային հարաբերությունների մեջ մտնող հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնելու, հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու հարցում համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/19/2022 10:41 Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:39 Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:36 «Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:28 Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»
- 08/19/2022 10:23 Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում.«Հրապարակ»
- 08/19/2022 10:19 Հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
- 08/19/2022 10:15 Քարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/19/2022 18:12 Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան
- 08/19/2022 11:02 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում.Դավիթ Բաբայան
- 08/19/2022 10:56 Քո պարտությունները, Դանիել, շարունակվելու են. Բաբայան
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/19/2022 23:36 Ջրվեժ գյուղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
- 08/19/2022 23:25 Ոստիկանները բանակցում են Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած քաղաքացու հետ (տեսանյութ)
- 08/19/2022 23:16 Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան (տեսանյութ)
- 08/19/2022 22:34 Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը