Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով 10/25/2021   15:08  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության զորքերի ծառայողներին:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման մասնագիտացված ստորաբաժանման մշտադիտարկումները, զորամասեր այցերը վկայում են, որ զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրը ամենից հրատապ լուծում պահանջողներից է։

Վեր են հանվել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ:

Մասնավորապես՝

1. Տարածված է բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման խնդիրը: Գործնականում ստացվում են մեծ թվով բողոքներ այն մասին, երբ զինծառայողը փաստացի ունի սեփական տարածք, որը, սակայն, փոքր է կամ ոչ բարվոք վիճակում և օբյեկտիվորեն հնարավոր չէ այնտեղ բնակվել։ Բայց օրենքի մեխանիկական կարգավորման պատճառով զինծառայողը փոխհատուցում չի ստանում (քանի որ գտնվում է, օրինակ, զորամասից օրենքով նախատեսված 30 կմ սահմաններում):

2. Ստացվել է այնպես, որ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում են վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված են լինում վճարել իրենց գրպանից՝ աշխատավարձի հաշվին:

Հարցն այն է, որ բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին, կախված ընտանիքի անդամների թվից և բնակության վայրից, հատկացվում է 20.000-85.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Նշված գումարը հիմնականում չի բավարարում բնակարանի վարձն ամբողջությամբ վճարելու համար:

3. Բացակայում են օրենսդրական կարգավորումներն այն դեպքերի համար, երբ զինծառայողները բնակվում են զորամասից ավելի քան 30 կմ հեռավորությամբ, սակայն տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չեն փոխում կամ չեն կարողանում փոխել իրենց բնակության վայրը (օրինակ՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ) և նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցներով ամեն օր մեկնել ծառայության վայր:

Այս դեպքում նրանք հասկանալիորեն չեն ստանում վարձակալության գումարի փոխհատուցում, սակայն, միևնույն ժամանակ, նման պայմաններ ունեցող զինծառայողների համար նախատեսված չէ որևէ այլ աջակցություն (օրինակ՝ ճանապարհածախսի հատուցման հնարավորություն):

4. Հաջորդ խնդիրը վերաբերում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին: Հիփոթեքային վարկավորման ծրագիրն, ըստ էության, դրական է գնահատվում։ Գործնականում նկատվում են որոշ թերություններ, ինչի պատճառով երկար տարիներ ծառայող սպաները, ովքեր երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ծրագրից օգտվելու խնդիրների առաջ են կանգնում:

Դրա հետ մեկտեղ, գործող իրավակարգավորումներով նշված ծրագրից կարող են օգտվել միայն սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները․

Այսինքն՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները ներկայում զրկված են վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բացի դրանից, ծրագրից չեն կարողանալու օգտվել Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողները:

5. Վեր են հանվել նաև բնակարանային ապահովման հարցեր Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ։ Մասնավորապես, թեև օրենքով նրանք ունեն բնակարանային ապահովության իրավունք, ավելին՝ առանձին դեպքերում նույնիսկ գնահատվել են որպես բնակպայմանների բարելավման կարիք ունեցող, բայց փաստացի տարիներ շարունակ չի ապահովվում նրանց այդ իրավունքի իրացումը:

6. Մեծ թիվ են կազմում հերթացուցակում հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինծառայողները։ Հարցն այն է, որ բազմաթիվ զինծառայողներ նախկինում վերցվել են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման, սակայն տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին: Բացի դրանից, բնակարանի գնման վկայագրով տրամադրվող գումարը հիմնականում բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել նվազագույն պայմանները բավարարող բնակարան:


Արդյունքում, մարդիկ ստիպված են լինում բնակարան ձեռք բերելու համար գումար ավելացնել այլ աղբյուրներից կամ, ինչպես իրենց են ասում՝ սեփական գրպանից:

7. Օրենսդրությամբ չի նախատեսվում բնակելի տարածությամբ չապահովված և առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողներին բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման կարգավորում:

Մինչդեռ, բնակարան չունեցող, թվարկված հիմքերով ծառայությունից արձակված և ծառայողական բնակարան ստացած նախկին զինծառայողներին տրվում է այդ բնակարանում բնակվելու հնարավորություն:

8. Զինծառայողների համար կարևոր է նաև ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը:
Արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանները չեն ունեցել բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ (օրինակ՝ լուսամուտ, դուռ, կոյուղի և այլն):

Ինչպես միշտ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ:

Ուստի, նշված խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) նախատեսել պայմանագրային զինծառայողներին սեփականության իրավունքով ֆորմալ պատկանող բնակելի տարածություններում կամ հաշվառման վայրի բնակարաններում բնակվելու իրական հնարավորությունը պարզելու և դրանով պայմանավորված էլ վարձակալության գումարի փոխհատուցում տրամադրելու հարցը քննարկելու կառուցակարգ (մեխանիզմ)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև օրենսդրական փոփոխություններ.

բ) միջոցներ ձեռնարկել պայմանագրային զինծառայողներին բնակարանի վարձակալության դիմաց հատուցվող գումարի չափերը բարձրացնելու ուղղությամբ.

գ) քննարկել 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ բնակվող և վարձակալության գումարի փոխհատուցում չստացող անձանց բնակության վայրից մինչև զորամասից 30-րդ կիլոմետրն ընկած ճանապարհածախսի փոխհատուցում տրամադրելու հարցը.

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն և երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների համար.

ե) երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողների համար՝ ապահովելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց արտոնությունից օգտվելու հնարավորությունը.

զ) վերանայել բնակարանային հաշվառման մեջ գտնվող նախկին զինծառայողներին վկայագրվող տրամադրվող աջակցության չափը՝ փաստացի ապահովելու համար, որ նրանք կարողանան ձեռք բերել բնակության համար նվազագույն պայմաններ ունեցող բնակարան.

է) վերանայել կարգավորումները՝ նախատեսելով, որ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները շարունակում են վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալ, եթե ՀՀ տարածքում ապահովված չեն բնակելի տարածությամբ.

ը) միջոցներ հատկացնել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում առկա բնակարանները բարեկարգելու, նոր շենքեր կառուցելու և դրանք կոմունալ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:25 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացիների շուրջ 95%-ը դրական է գնահատում իշխանությունների թիրախում հայտնված ՄԻՊ-ի աշխատանքը
22:23 22/10/2021  |  ՄեկնաբանությունՈ՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու»․ Տիգրան Աբրահամյան
20:25 22/10/2021  |  ՄեկնաբանությունՏղամարդուն, առավել ևս Գեներալին հարիր չէ հեռախոսազանգի փաստ հրապարակել․ Մելիքյան
18:47 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԹեման համարում ենք փակված. ՄԻՊ-ն արձագանքել է ՊՆ-ին
16:48 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԹող ՔՊ-ն Թաթոյանի փոխարեն առաջադրի Ադրբեջանի նախկին ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովային, դա իրենց ավելի հարիր է. Լարիսա Ալավերդյան
16:44 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ. ՀՀ ՊՆ-ն կրկին հակադարձում է ՄԻՊ-ին
14:45 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների սահմանադրականության հարցով
10:49 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ.Թաթոյանը հակադարձել է ՊՆ-ի հերքմանը
16:47 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրտերկրում գտնվող քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ հեռակա փորձաքննվել է, զինծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է
16:59 20/10/2021  |  ԼՐԱՀՈՍԻնֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար Մարդու իրավունքների պաշտպանն ու «Կասպերսկին» կազմակերպել են դասընթաց համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]